Լա Ռոշ սյուր Յոն

From Wikipedia, the free encyclopedia

Լա Ռոշ սյուր Յոնmap

Լա Ռոշ սյուր Յոն (ֆր.՝ La Roche-sur-Yon, արտասանություն: . բառացի թարգմանած՝ նշանակում է «ժայռ Յոնի ափին»), քաղաք Ֆրանսիայի արևմտյան մասում՝ Պեյ դը լա Լուար (Լուարի երկիր) երկրամասում, որի կազմի մեջ մտնող Վանդեա դեպարտամենտի, ինչպես նաև իր անունով կոչված շրջանի ու կանտոնի վարչական կենտրոնն է։ Ընկած է Յոն գետի զույգ ափերին, Նանտից մոտավորապես 70 կիլոմետր դեպի հարավ, Պուատիեից 165 կիլոմետր դեպի արևելք։ Զբաղեցնում է 87,52 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 55 147: Ունի երկաթուղային կայարան, որն սպասարկում է Նանտ-Սենտ և Տուր-Լը Սաբլ դ’Օլոն երկաթգծերին։ Քաղաքի հարավային մասով անցնում է А87 ավտոմայրուղին։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Լա Ռոշ սյուր Յոն
ֆր.՝ La Roche-sur-Yon[1]
ֆր.՝ La Roche-sur-Yon
ֆր.՝ Napoléon
ֆր.՝ La Roche-sur-Yon
ֆր.՝ Bourbon-Vendée
ֆր.՝ Napoléon
ֆր.՝ Bourbon-Vendée
ֆր.՝ Napoléon
ֆր.՝ Napoléon-Vendée
Զինանշան
Thumb

Thumb
Երկիր Ֆրանսիա
ՀամայնքՎանդե, Communauté de communes du Pays Yonnais? և arrondissement of la Roche-sur-Yon?
Մակերես87,52 կմ²
ԲԾՄ74 մետր, 32 մետր, 94 մետր
Բնակչություն54 699 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ85000[3]
Պաշտոնական կայքlarochesuryon.fr(ֆր.)
Thumb
Լա Ռոշ սյուր Յոն (Ֆրանսիա)
Փակել

Լա Ռոշ սյուր Յոնի բնակիչներին անվանում են Yonnais[4]:

Պատմություն

Քաղաքն իր ներկա տեսքով պարտական է Նապոլեոն Բոնապարտին, ում 1804 թվականի մայիսի 25-ի հրամանագրի համաձայն փոքրիկ ավանից վերափոխվել է, կառուցվել հնգանկյան տեսք ունեցող հատուկ պլանով, ստացել Նապոլեոնվիլ անվանումը, դարձել Վանդեա դեպարտամենտի պրեֆեկտուրա։ Նապոլեոնվիլը նախատեսված է եղել 15,000 բնակչի համար[5]։

Քաղաքի անվանումը բազմիցս փոփոխվել է (19-րդ դարում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին զուգընթաց). հաջորդաբար կրել է Լա Ռոշ սյուր Յոն, Նապոլեոնվիլ, Բուրբոն-Վանդեա, Նապոլեոն-Վանդեա անվանումները։ Իր սկզբնական անվանումը վերստացել է 1870 թվականին։

Ժողովրդագրություն

Ներքոբերյալ աղյուսակում հաշվի է առնված այն հանգամանքը, որ 1964 թվականին Լա Ռոշ սյուր Յոնի համայնքի կազմի մեջ են մտցվել նաև Լը Բուրգ սու լա Ռոշ սյուր Յոն և Սենտ Անդրե դ'Օռնեյ համայնքները[6]։

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Կլիմա

Լա Ռոշ սյուր Յոնին բնորոշ է օվկիանոսային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfb): Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 12,4 C: Տեղումների տարեկան միջին քանակությունը՝ 885,5 մմ, ընդ որում ամենաանձրևառատ ամիսը նոյեմբերն է։ Տարվա առավել տաք ամիսը օգոստոսն է (ամսական միջին ջերմաստիճանը՝ 19,5 C), ամենասառն ամիսը՝ հունվարը (ամսական միջին ջերմաստիճանը՝ 6,1 C):

Մանրամասն տեղեկատվություն Լա Ռոշ սյուր Յոն (1991−2020 normals, extremes 1984−present)ի կլիմայական տվյալները, Ամիս ...
Լա Ռոշ սյուր Յոն (1991−2020 normals, extremes 1984−present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 15.9
(60.6)
21.6
(70.9)
24.1
(75.4)
28.1
(82.6)
31.9
(89.4)
38.8
(101.8)
41.5
(106.7)
38.7
(101.7)
34.2
(93.6)
29.9
(85.8)
21.1
(70)
18.7
(65.7)
41.5
(106.7)
Միջին բարձր °C (°F) 9.0
(48.2)
10.1
(50.2)
13.1
(55.6)
15.7
(60.3)
19.3
(66.7)
22.8
(73)
24.9
(76.8)
25.1
(77.2)
22.1
(71.8)
17.3
(63.1)
12.5
(54.5)
9.5
(49.1)
16.8
(62.2)
Միջին օրական °C (°F) 6.1
(43)
6.4
(43.5)
8.8
(47.8)
10.9
(51.6)
14.3
(57.7)
17.5
(63.5)
19.4
(66.9)
19.5
(67.1)
16.8
(62.2)
13.4
(56.1)
9.2
(48.6)
6.5
(43.7)
12.4
(54.3)
Միջին ցածր °C (°F) 3.2
(37.8)
2.7
(36.9)
4.4
(39.9)
6.0
(42.8)
9.3
(48.7)
12.3
(54.1)
13.9
(57)
13.9
(57)
11.4
(52.5)
9.4
(48.9)
5.9
(42.6)
3.6
(38.5)
8.0
(46.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −14.9
(5.2)
−15.4
(4.3)
−10.3
(13.5)
−4.1
(24.6)
−0.3
(31.5)
2.8
(37)
7.2
(45)
5.1
(41.2)
2.5
(36.5)
−4.5
(23.9)
−7.1
(19.2)
−9.5
(14.9)
−15.4
(4.3)
Տեղումներ մմ (դյույմ) 94.8
(3.732)
70.5
(2.776)
64.4
(2.535)
65.9
(2.594)
62.4
(2.457)
45.3
(1.783)
47.9
(1.886)
52.1
(2.051)
71.9
(2.831)
98.7
(3.886)
108.1
(4.256)
103.5
(4.075)
885.5
(34.862)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 12.6 10.5 10.3 10.0 9.5 7.5 7.4 7.6 7.9 12.0 13.3 13.2 121.8
Միջին ամսական արևային ժամ 73.6 106.4 151.1 183.6 210.8 229.0 241.4 235.7 199.1 128.8 88.9 74.0 1922,4
աղբյուր: Meteo France[7][8][9]
Փակել

Պատկերասրահ

Քույր քաղաքներ

Լա Ռոշ սյուր Յոնի քույր քաղաքներն են[10]՝

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.