Բուրգ բայ Մագդեբուրգ

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ From Wikipedia, the free encyclopedia

Բուրգ բայ Մագդեբուրգ (գերմ.՝ Burg bei Magdeburg), քաղաք Գերմանիայի հյուսիսարևելյան մասում՝ Սաքսոնիա-Անհալտ երկրամասում, որի կազմի մեջ մտնող Երիխովերի շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Էլբա-Հավել ջրանցքի ափին, երկրամասի մայրաքաղաքից՝ Մագդեբուրգից 25 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք[1]։ Համբավվել է պատմա-ճարտարապետական հարուստ ժառանգությամբ, մասնավորապես՝ միջնադարյան եկեղեցիներով ու աշտարակներով, ինչի պատճառով ստացել է «Աշտարակների քաղաք» մականունը։ Գերմանական մի շարք այլ քաղաքների պես Բուրգն էլ առնչություն ունի Ռոլանդի մասին դյուցազներգության հետ, որի գլխավոր հերոսի արձանը քաղաքում վերականգնվել է 1999 թվականին։ Բուրգի մերձակայքում է գտնվում երկար և միջին երկարության ռադիոալիքներ հեռարձակող կայանը, որի օգնությամբ է իր հաղորդումները հեռարձակում մասնավորապես Radio Wolga-ն։

Արագ փաստեր Բնակավայր ...
Բնակավայր
Բուրգ բայ Մագդեբուրգ
Փակել

Բուրգ բայ Մագդեբուրգը նշանավոր ռազմագետ Կարլ Կլաուզևիցի ծննդավայրն է։

Ընդհանուր տեղեկություններ

Քաղաքն զբաղեցնում է 164,02 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 24.163[2], 2020 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ 22.240[3]:

Պաշտոնական կոդը՝ 15 0 86 015:

Ժողովրդագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարեթիվը, Բնակչ. ...
ՏարեթիվըԲնակչ.
1816[4] 9.025
1858[4] 14.095
188015.877
191024.074
16. հունիսի 1925[5] 24.320
16. հունիսի 1933[6] 25.064
17. մայիսի 1939[7] 27.082
29. հոկտեմբերի 1946[8] 27.088
31. օգոստոսի 195030.314
196429.843
1. հունվարի 1971[9] 29.990
1973[10] 29.647
31. հոկտեմբերի 1981[11] 28.229
198828.056
3. դեկտեմբերի 199029.419
31. դեկտեմբերի 199528.975
ՏարեթիվըԲնակչ.
31. դեկտեմբերի 200026.519
31. դեկտեմբերի 200524.747
31. դեկտեմբերի 200624.364
31. դեկտեմբերի 200724.107
31. դեկտեմբերի 200824.283
31. դեկտեմբերի 200924.362
31. դեկտեմբերի 201024.163
9. մայիսի 2011[12] 23.153
31. դեկտեմբերի 201223.776
31. դեկտեմբերի 201322.828
31. դեկտեմբերի 2014[13] 22.680
31. դեկտեմբերի 2015[14] 22.970
31. դեկտեմբերի 201622.834
31. դեկտեմբերի 201722.583
31. դեկտեմբերի 201822.478
31. դեկտեմբերի 201922.406
Փակել

Քույր քաղաքներ

Բուրգի քույր քաղաքներն են[15]՝

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.