Երգ Ռոլանդի մասին
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Երգ Ռոլանդի մասին (ֆր.՝ Chanson de Roland), ֆրանսիական միջնադարյան դյուցազներգություն (1100-1125 թթ.)։ Հիմքը կոմս Ռոլանդի անձնուրաց սխրագործությունն է։ Սա 778 թվականին մասնակցել է Կառլոս Մեծի Իսպանիա կատարած արշավանքին և լեռնցի բասկերի դեմ մղված ճակատամարտին։ Ռոլանդը զոհվել է ֆրանսիական զորքերի վերջապահ գունդը պաշտպանելիս։ Էպոսը համաշխարհային դյուցազներգական գրականության գլուխգործոցներից է, որտեղ հայրենիքի սերը, հավատարմության զգացումն ու խիզախության վեհությունն արտահայտված են զուսպ, քնարական շնչով և համապարփակ ընդհանրացումներով։ Այս թեման Վերածննդի դարաշրջանում օգտագործել են Մ․ Բոյարդոն («Սիրահարված Ռոլանդը», 1486 թ.) և Լ․ Արիոստոն («Մոլեգին Ռոլանդը», 1532 թ.)։ «Երգը» առաջին անգամ տպագրվել է Փարիզում, 1837 թվականին։
Երգ Ռոլանդի մասին ֆր.՝ La Chanson de Roland | |
---|---|
Հեղինակ | ենթդ․ Turold? |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | chanson de geste? և էպոս |
Թեմա | Ռոլանդ և Battle of Roncevaux Pass in 778? |
Մասն է | Matter of France?, Canon of Dutch Literature (2008, DBNL)?[1] և Նիդերլանդական գրականություն |
Բնօրինակ լեզու | հին ֆրանսերեն |
Կերպար(ներ) | Ռոլանդ և Կառլոս Մեծ |
Ստեղծման տարեթիվ | 12-րդ դար |
Նկարագրում է | Իսպանիա և Սարագոսա |
Հրատարակման տարեթիվ | 11-րդ դար |
Թվային տարբերակ | dbnl.org/tekst/_roe001roel02_01/(նիդեր.) |
Chanson de Roland Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.