Դրամոնդվիլ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դրամոնդվիլ[2][3][4] (անգլ.՝ Drummondville, ֆրանսերեն արտասանությամբ՝ Դրամոնվիլ), քաղաք Կանադայի Կենտրոնական Քվեբեկ մարզում, Սեն Ֆրանսուա գետի ափին, Մոնրեալից մոտավորապես 105 կիլոմետր դեպի արևելք։ Դրամոնդ օկրուգի, համայնքի և նույնանուն դատական շրջանի վարչական կենտրոնն է[5]։ Զբաղեցնում է 247,11 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2006 թվականի տվյալներով եղել է 67 392, 2021 թվականի տվյալներով՝ 79.258: Բնակչության միջին խտությունը կազմել է 320,7 մարդ/կմ2[6]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Դրամոնդվիլ | |||
| |||
Երկիր | Կանադա | ||
Համայնք | Drummond? | ||
Հիմնադրված է | 1815 և հուլիսի 7, 2004 թ. | ||
Մակերես | 260,10 կմ² | ||
ԲԾՄ | 365±1 մետր | ||
Բնակչություն | ▲81 551 մարդ (հուլիսի 1, 2022)[1] | ||
Փոստային դասիչ | J2A-J2C, J2E | ||
Պաշտոնական կայք | drummondville.ca(ֆր.) | ||
| |||
2021 թվականի տվյալներով[7] Դրամոնդվիլում սպիտակամորթները կազմում էին ընդհանուր բնակչության 92.7%-ը, ֆրանսերենը մայրենի լեզու համարողները՝ 93.8%-ը, քրիստոնյաները՝ 71.9%-ը (քրիստոնյաների թիվը 2011 թվականի համեմատությամբ նվազել է շուրջ 20 տոկոսով)[8]։
Դրամոնդվիլը հիմնադրվել է 1815 թվականի հունիսին փոխգնդապետ Ֆրեդերիկ Հերիոթի նախաձեռնությամբ։ Նպատակը եղել է ամերիկացիների դեմ 1812 թվականի պատերազմին մասնակցող բրիտանացի մարտիկներին կացարաններով ապահովելը։ Բնակավայրը կոչվել է 1813—1816 թթ. Վերին Կանադայի փոխնահանգապետ, այնուհետև Կանադայի գեներալ-նահանգապետ (1816—1817) սըր Գորդոն Դրամոնդի անունով։
1920 թվականին քաղաքի մերձակայքում շահագործման է հանձնվել Հեմինգս Ֆոլսի ջրաէլեկտրակայանը, որը նոր թափ է հաղորդել բնակավայրում արդյունաբերության զարգացմանը։
Դրամոնդվիլին բնորոշ է խոնավ մայրցամաքային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Dfb)՝ տաք ու անձրևառատ ամառներով և ցուրտ ու ձնառատ ձմեռներով։
Դրամոնդվիլ (1981−2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 16.0 (60.8) |
15.5 (59.9) |
25.0 (77) |
30.5 (86.9) |
33.9 (93) |
35.0 (95) |
36.7 (98.1) |
36.1 (97) |
34.0 (93.2) |
28.9 (84) |
23.3 (73.9) |
20.6 (69.1) |
36.7 (98.1) |
Միջին բարձր °C (°F) | −5.4 (22.3) |
−3.4 (25.9) |
2.2 (36) |
11.0 (51.8) |
18.6 (65.5) |
23.6 (74.5) |
25.8 (78.4) |
24.7 (76.5) |
20.0 (68) |
12.5 (54.5) |
5.4 (41.7) |
−2 (28) |
11.1 (52) |
Միջին օրական °C (°F) | −10.2 (13.6) |
−8.3 (17.1) |
−2.6 (27.3) |
6.1 (43) |
13.1 (55.6) |
18.4 (65.1) |
20.9 (69.6) |
19.7 (67.5) |
15.1 (59.2) |
8.3 (46.9) |
1.8 (35.2) |
−6 (21) |
6.4 (43.5) |
Միջին ցածր °C (°F) | −14.9 (5.2) |
−13.1 (8.4) |
−7.3 (18.9) |
1.0 (33.8) |
7.5 (45.5) |
13.1 (55.6) |
15.8 (60.4) |
14.6 (58.3) |
10.2 (50.4) |
4.0 (39.2) |
−1.9 (28.6) |
−9.9 (14.2) |
1.6 (34.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −42.8 (−45) |
−40.6 (−41.1) |
−35 (−31) |
−20.6 (−5.1) |
−12.2 (10) |
−1.7 (28.9) |
1.7 (35.1) |
1.0 (33.8) |
−6.1 (21) |
−12.8 (9) |
−25 (−13) |
−40 (−40) |
−42.8 (−45) |
Տեղումներ մմ (դյույմ) | 85.7 (3.374) |
71.9 (2.831) |
69.8 (2.748) |
79.8 (3.142) |
94.2 (3.709) |
102.3 (4.028) |
106.2 (4.181) |
106.0 (4.173) |
94.9 (3.736) |
101.5 (3.996) |
103.7 (4.083) |
97.6 (3.843) |
1113,6 (43,843) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 26.1 (1.028) |
19.4 (0.764) |
33.8 (1.331) |
68.9 (2.713) |
94.0 (3.701) |
102.3 (4.028) |
106.2 (4.181) |
106.0 (4.173) |
94.9 (3.736) |
100.3 (3.949) |
84.0 (3.307) |
36.4 (1.433) |
872.3 (34.343) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 59.6 (23.46) |
52.5 (20.67) |
35.9 (14.13) |
11.2 (4.41) |
0.3 (0.12) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
1.3 (0.51) |
19.7 (7.76) |
61.2 (24.09) |
241.7 (95.16) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2 mm) | 14.8 | 11.9 | 11.9 | 12.5 | 13.4 | 13.7 | 13.7 | 12.1 | 12.3 | 13.2 | 14.8 | 14.9 | 159.2 |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2 mm) | 2.9 | 2.5 | 6.3 | 11.4 | 13.4 | 13.7 | 13.7 | 12.1 | 12.3 | 13.0 | 11.5 | 4.2 | 117 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.2 cm) | 13.0 | 9.8 | 7.0 | 2.2 | 0.1 | 0 | 0 | 0 | 0 | 0.5 | 4.4 | 11.3 | 48.3 |
աղբյուր: Environment Canada[9] |
Քաղաքում գործում են գեղարվեստական մի քանի պատկերասրահ, շուրջ մեկ տասնյակ թատրոն[10], երկու տաճար[11], կազմակերպվում են տարաբնույթ փառատոներ[12]։
Դրամոնդվիլի քույր քաղաքներն են[13]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.