From Wikipedia, the free encyclopedia
Պոլուկս[11] (β Gem, Երկվորյակների β, Երկվորյակների բետա), Երկվորյակների համաստեղության ամենապայծառ աստղ։ Այն նաև համարվում է Երկրից դիտվող գիշերային երկնքի 17–րդ աստղը՝ ըստ իր պայծառության։ Պոլուկսը ավելի պայծառ է, քան Երկվորյակների α–ը (Կաստոր), այնուամենայնիվ Բայերյան անվանակարգությունում այն նշված է որպես «β»։
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | Կարմիր գիգանտ, optical double?, suspected variable?, high proper-motion star?, նավիգացիոն աստղ, near-IR source?, UV-emission source?, կրկնակի աստղ և փոփոխական աստղեր | ||
Մասն է | Ձմեռային վեցանկյուն | ||
Հեռավորություն | 10,34 ± 1 պկ[1] | ||
Տեսանելի աստղային մեծություն | 1,14[2] (V) | ||
Համաստեղություն | Երկվորյակներ | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | 3,391 ± 0,0003 km/s[3] | ||
Պարալաքս | 96,54 ± 0,27 մավ[4] | ||
Բացարձակ աստղային մեծություն | 1,09 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | K0III[5][6][7][…] | ||
Գույնի ցուցանիշ | 1 | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Զանգված | 1,47 ± 0,45 M☉[8] | ||
Շառավիղ | 9,3 արևային շառավիղ[8] | ||
Տրամագիծ | 12 600 000 ± 41 700 կմ[9] | ||
Լուսավորություն | 32 արեգակնային լուսատվություն | ||
Պտույտ | 3,29 ± 0,2 km/s[10] | ||
Արբանյակ | Pollux b? | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
Էքսցենտրիսիտետ | 0,02 ± 0,03[1] | ||
| |||
Անվանված է | Պոլիդևքոս |
Պոլուկսը գտնվում է Արեգակից 34 լուսային տարի հեռավորության վրա և համարվում է մեզ ամենամոտ հսկա աստղը[12]։ Այս աստղի սպեկտրը բավականին լավ ուսումնասիրված է։ 1943 թվականին այն նկարագրվել է և այդ պահից ի վեր հաճախ ծառայում է համեմատության սպեկտր[13]։
Պոլուկսի տեսանելի աստղային մեծությունը 1,15m է։ Ենթադրվում է, որ Պոլուկսը փոփոխական աստղ է, այսինքն՝ նրա պայծառությունը տատանվում է 1,10m–ից մինչև 1,17m[14]։
Պոլուկսը գտնվում է խավարածրից 6,7 աստիճան դեպի հյուսիս, սակայն այս պահին այն չափազանց հեռավոր հյուսիսում է, որպեսզի ծածկվի Լուսինով։ Լուսնի կողմից Պոլուկսի վերջին անգամ ծածկվելը, որը երևացել է Երկրից, տեղի է ունեցել մ․թ․ա․ 117 թվականի սեպտեմբերի 30–ին[15]։
Պոլուկսը համարվում է K0 IIIb սպեկտրային դասակարգման նարնջագույն հսկա[16]։ Նրա զանգվածը երկու անգամ ավելին է, քան Արեգակինը, իսկ շառավիղը՝ ինը անգամ[17]։ Մակերևույթի ջերմաստիճանը 4700-4900 Կ է, իսկ մետաղականությունը տատանվում է 85%–ից մինչև 155% արևային[18][19]։
Նախկինում Պոլուկսը եղել է A սպեկտրային դասի աստղ, սակայն այն արդեն սպառել է իր միջուկի ջրածնի պաշարները և շեղվել է հիմնական հաջորդականությունից։
Hipparcos աստղաչափական արբանյակի կատարած պարալաքսի չափումները ցույց են տալիս, որ Պոլուկսը գտնվում է Արեգակից մոտ 33,78 լուսային տարի (10,36 պարսեկ) հեռավորության վրա[12][20][21]։
Հայտնի է, որ աստղը ունի թույլ մագնիսական դաշտ․ աստղի ռենտգենյան պայծառությունը մոտ 1027 էրգ/վ և մոտավորապես հավասար է Արեգակի պայծառությանը։ Նրա մակերևույթի վրա մագնիսական դաշտը ունի մոտ 1 գաուսի արժեք, որը աստղերի համար ամենափոքր արժեքներից է։ Նաև ենթադրվում է, որ նախկինում Պոլուկսը եղել է Ap–աստղ և նրա մագնիսական դաշտը ավելի ու–եղ է եղել[19]։
Պոլուկսը անվանվել է առասպելական երկվորյակներ Դիոսկուրոսների պատվին, որոնց մայրը եղել է գեղեցկուհի Լեդան, իսկ հայրը՝ Զևսը։
Հին արաբները աստղը անվանել են «Al-Ras al-Taum al-Mu’ahar», որը նշանակում է երկրորդ երկվորյակի գլուխ։
Պոլուկսի շուրջ մոլորակի առկայության մասին ենթադրվում է դեռ 1996 թվականից, քանի որ աստղի մոտ նկատվել էին ճառագայթային արագության տատանումներ։ 2006 աստղագետների մի խումբ հաստատել է Պոլուկսի մոտ էկզոմոլորակի առկայությունը[17]։ Այն ունի Ֆեստի անունը՝ հունական դիցաբանության կերպարներից մեկի պատվին[22]։ Հաշվարկներից ենթադրվում է, որ աստղի զանգվածը Արեգակի զանգվածից առնվազն 2,3 անգամ մեծ է; Երկիրը Պոլուկսի շուրջ պտտվում է 590 օրվա ընթացքում[17]։
b մոլորակ
Մոլորակ | Զանգված
(MJ) |
Շառավիղ
(RJ) |
Սինոդական ամիս
(օր) |
Ուղեծրային առանցք (ա․մ․) | Ուղեծրի էքսցենտրիսիտետ |
---|---|---|---|---|---|
b |
2,3 ± 0,45 |
8,8 | 589,64 ± 0,81 | 1,64 ± 0,27 | 0,02 ± 0,01 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.