From Wikipedia, the free encyclopedia
Կելվին, թերմոդինամիկական ջերմաստիճանի միավոր, հավասար է ջրի եռակի կետի թերմոդինամիկական ջերմաստիճանի 1/273,16 մասին։ Միավորների միջազգային համակարգի հիմնական միավորներից է։ Նշանակվում է Կ (K)։ Մինչև 1968 թվականը գործածվել է Կելվինի աստիճան (°K) անվանումը։ Կելվինը մեծությամբ հավասար է Ցելսիուսի մեկ աստիճանին։ Մեկ կելվինը հավասար է ջրի և եռակի կետի թերմոդինամիկ ջերմաստիճանի 1/273,16-ին։ Կելվինի սանդղակի սկիզբը (0 К) համընկնում է բացարձակ զրոյի հետ։ Ցելսիուսի աստիճանի է վերահաշվարկվում հետևյալ բանաձևով․
Կապը Կելվինի T ջերմաստիճանի և Ցելսիուսի սանդղակի t ջերմաստիճանի միջև արտահայտվում է
Կելվինի սանդղակի միավորը ՄՀ-ում 1 կելվին է (1 Կ), որը հիմնական միավոր է։ Քանի որ t-ի ամենափոքր արժեքը -273 °C-ն է, ապա T = t + 273 ակնհայտ է, որ բացարձակ ջերմաստիճանն ընդունում է միայն դրական արժեքներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.