Պլովդիվ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պլովդիվ (բուլղար․՝ Пловдив, հուն․՝ Φιλιππούπολη, թուրքերեն՝ Filibe), քաղաք Բուլղարիայի հարավային մասում, Պլովդիվի մարզի վարչական կենտրոն։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պլովդիվ | |||||
բուլղար․՝ Пловдив | |||||
| |||||
Երկիր | Բուլղարիա | ||||
Մարզ | Պլովդիվի մարզ | ||||
Համայնք | Պլովդիվ | ||||
Քաղաքապետ | Սլվաչո Ատանասով | ||||
Այլ անվանումներ | Ֆիլիպպոլիս | ||||
Մակերես | 110 կմ² | ||||
ԲԾՄ | 164 մ | ||||
Բնակչություն | >400 000 մարդ (2007) | ||||
Տեղաբնականուն | պլովդիվցի | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | (+359) 32 | ||||
Փոստային դասիչ | 4000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PB | ||||
Պաշտոնական կայք | plovdiv.bg (բուլղ.) | ||||
| |||||
Մեծությամբ Բուլղարիայի երկրորդ քաղաքն է։ 2018 թվականի պաշտոնական տվյալներով ունեցել է 346 893 բնակիչ։ Երկրի տնտեսական, տրանսպորտային, մշակութային ու կրթական կարևոր կենտրոններից է։ Վկայություններ կան, որ այս քաղաքի տեղում բնակավայր է եղել դեռևս մեր թվականությունից առաջ վեցերորդ հազարամյակում, երբ քարեդարյան առաջին բնակավայրերն են ի հայտ եկել աշխարհում։ Ենթադրվում է, որ աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է հիմնադրվել այստեղ[1]։
Արձանագրված պատմական տվյալների համաձայն՝ Պլովդիվն Արևմուտքում սկզբնապես հայտնի է եղել Ֆիլիպոպոլիս Philippopolis (հուն․՝ Φιλιππούπολις; թուրքերեն՝ Filibe; "Philip's Town") անվանումով, որ նշանակում է Ֆիլիպի քաղաք (Ֆիլիպ Երկրորդ Մակեդոնացու անունով, որը մ. թ. ա. 4-րդ դարում նվաճել էր քաղաքը)։ Սկզբնապես եղել է թրակիական բնակավայր, ապա հաջորդաբար գրավվել է Աքեմենյան Պարսկաստանի, հին հույների, կելտերի, հռոմեացիների, գոթերի, հոների, բուլղարների, սլավոնների, ռուսների, խաչակիրների, թուրքերի կողմից։ 1878 թվականի հունվարի 4-ին՝ ռոս-թուրքական 1877–1878 թթ. պատերազմի ավարտին, Պլովդիվը թուրքական լծից ազատագրվել է ռուսական կայսրության զորքերի օգնությամբ։ Այդ նույն տարվա հուլիսին թուրքերը վերագրավել են քաղաքը և դարձրել Արևելյան Ռումելիա ինքնավար մարզի կենտրոնը։ 1885 թվականին թե՛ քաղաքը և թե՛ մարզը միացել են Բուլղարիային։
Պլովդիվը գտնվում է բարեբեր տարածաշրջանում՝ Բուլղարիայի հարավ-արևելքում՝ Մարիցա գետի երկու ափերին։ Պատմականորեն զարգացել է սիենիտային յոթ բլուրների վրա (դրանցից մի քանիսի բարձրությունն անցնում է 250 մետրից), և այդ պատճառով էլ հաճախ անվանվում է «յոթ բլուրների քաղաք»։
Պլովդիվը հյուրընկալում է բազմաթիվ ու բազմազան միջազգային մշակութային իրադարձություններ, որոնցից են միջազգային հայտնի տոնավաճառը, «Բեմ՝ խաչմերուկում» միջազգային թատերական փառատոնը, «Ոսկե սնդուկ» հեռուստատեսային փառատոնը, «Գիշերային Պլովդիվ»-ը, Kapana Fest-ը, Opera Open-ը... 2014 թվականի սեպտեմբերի 5-ին Պլովդիվը, իտալական Մատերա քաղաքի հետ համատեղ, ընտրվել է Եվրոպայի 2019 թվականի մշակութային մայրաքաղաք։ Դա իրողություն է դարձել Municipal Foundation "Plovdiv 2019″ ոչ կառավարական կազմակերպության աջակցության շնորհիվ։
Քաղաքի տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հին հռոմեական թատրոն, Օդեոն, ակվեդուկ, մարզադաշտ և այլ հնավայրեր՝ ավերված կամ կիսավեր վիճակում։
Պլովդիվը բուլղարահայության կարևորագույն կենտրոններից մեկն է։ Քաղաքում գտնվում է Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։
, hotels, Pictures, maps, tour, restaurant, vacation, holiday, visit, wine, roses, architecture, sea, relaxing, …plovdivguide.com]</ref>[2]:
|
|
Վիքիճամփորդն ունի Plovdivին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.