From Wikipedia, the free encyclopedia
Ցանկո Լավրենով (բուլղար․՝ Цанко Лавренов / Tsanko Lavrenov[5], 24 նոյեմբերի, 1896, Պլովդիվ, Բուլղարիա - 18 հոկտեմբերի, 1978, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի նկարիչ, գծանկարիչ։ Լավրենովը չի ստացել նկարչական լիարժեք կրթություն և քիչ է ծանոթ եղել ակադեմիական այնպիսի գիտակարգերի, ինչպիսիք են հեռանկարը, անատոմիան ու գունագիտությունը։ Սակայն նա կարողացել է գտնել իր աշխատանքներում «ողջ Բուլղարիայի» ամբողջական կերպարի արտացոլման ինքնատիպ ձևը՝ խոր զգացմունքայնությամբ ու ամենայն մանրամասնությամբ պատկերելով վանական բարդ համալիրներ, ժողովրդական տոներ, քաղաքային համայնապատկերներ[6]։ Ցանկո Լավրենովը հանդես է եկել նաև որպես արվեստագետ և արվեստի ուսումնասիրող, զբաղվել է քննադատությամբ, հեղինակել նկարիչներին նվիրված մենագրություններ։
Ցանկո Լավրենով բուլղար․՝ Цанко Лавренов | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1896[1][2] կամ նոյեմբերի 14, 1896[3] |
Ծննդավայր | Պլովդիվ, Բուլղարիա[4] |
Վախճանվել է | 18 հոկտեմբերի 1978 թ |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | արվեստի քննադատ և նկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Tsanko Lavrenov Վիքիպահեստում |
Ցանկո Լավրենովը ծնվել է 1896 թվականի նոյեմբերի 24-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։ Նրա պապը՝ Լավրենտին, տարված է եղել հին ձեռագրերի ուսումնասիրությամբ, պատճենել է կաթոլիկական նկարազարդ ձեռագրեր։ Ցանկո Լավրենովը, Պլովդիվում ավարտելով Սուրբ Ավգուստինի ֆրանսիական կաթոլիկական քոլեջը, մեկնել է Վիեննա, որտեղ 1920-1921 թվականներին սովորել է Սուրբ Աննայի մասնավոր նկարչական ուսումնարանում։
Ռիլայի վանական համալիրի բնանկարները սկիզբ են դնում նկարների մի մեծ շարքի, իսկ 1935-1936 թվականներին Աթոս լեռն այցելելուց հետո ստեղծված նկարները վկայում են, որ նկարիչը հասել է այն համոզման, որ ճիշտ է անդրադարձը միջնադարյան սրբանկարչության ավանդույթներին, ինչպիսիք են մտահղացման ու կատարման միասնությունը, սյուժեի շնչավորումը[7]։
Ցանկո Լավրենովը հիմնվել է Բուլղարական վերածննդից եկող ավանդույթների վրա, ինչպես նաև մանրամասն ուսումնասիրել է հնագույն ճարտարապետական արվեստը։ Երկար ժամանակ է հատկացրել վանքերի ուսումնասիրմանը՝ ուշադրության արժանացնելով որմնանկարներին, խճանկարներին, վանական գրադարաններում պահվող հնագույն ձեռագրերում առկա մանրանկարներին։ Նա հասկանում է, որ իր իսկական ուսուցիչը կարող է դառնալ բուլղարացի նկարիչ Զախարի Զոգրաֆը (ով ապրել է Ցանկո Լավրենովից մեկ հարյուրամյակ առաջ)։
Ցանկո Լավրենովն իր նկարներում պատկերել է հնագույն քաղաքներ ու վանքեր («Հին Պլովդիվ»), որոնք հաճախ շրջապատված են լեռներով։ Անդրադարձել է բանահյուսական ու պատմական թեմաների։ Նկարիչն ազատորեն էր վերաբերվում հեռանկարի օրենքներին՝ քաղաքային տեսարանների պատկերման մեջ հասնելով էմոցիոնալ ու ռիթմիկ միասնության։ Ցանկո Լավրենովի գեղանկարչությունն աչքի է ընկնում երևակայությամբ, մանրամասների արտահայտչությամբ, տոնական երանգավորմամբ։
Ցանկո Լավրենովը մահացել է 1978 թվականի դեկտեմբերի հոկտեմբերի 18.
Ցանկո Լավրենովի անունն է կրում Պլովդիվի նկարչական ազգային գիմազիան (բուլղար․՝ Национална художествена гимназия „Цанко Лавренов“[8]: Դրանից բացի՝ Ցանկո Լավրենովի պատվին է կոչվել քաղաքի փողոցներից մեկը, իսկ Կիրկոր Մեսրոպովիչի տանը, որ գտնվում է Արտին Գիդիկովի փողոցում, տեղակայված է Ցանկո Լավրենովի՝ Պլովդիվը պատկերող նկարների մշտական ցուցադրությունը։
Ցանկո Լավրենովի թանգարանի ցուցանմուշներից (Պլովդիվ) -սրահը, որտեղ ներկայացված են նրա գեղանկարները | Ցանկո Լավրոնովի արձանը Պլովդիվում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.