Պիեռ Ժոզոֆ Պրուդոն (ֆր.՝ Pierre-Joseph Proudhon, հունվարի 15, 1809(1809-01-15)[1][2][3][…], Բեզանսոն[4][5][6][…] - հունվարի 19, 1865(1865-01-19)[2][3][7][…], Պասի, Փարիզ, Ֆրանսիա) ՝ ֆրանսիացի քաղաքական գործիչ, հրապարակախոս, տնտեսագետ, փիլիսոփա և սոցիոլոգ։ Եղել է Ֆրանսիայի խորհրդարանի անդամը և առաջին մարդը, ով իրեն անվանել է անարխիստ։ Համարվում է անարխիզմի առավել ազդեցիկ տեսաբաններից մեկը։ 1848 թ. ֆրանսիական հեղափոխությունից հետո սկսեց իրեն անվանել ֆեդերալիստ։

Արագ փաստեր Պիեռ Ժոզեֆ ՊրուդոնPierre-Joseph Proudhon, Ծնվել է ...
Փակել

Պրուդոնը և մասոնությունը

Thumb
Պրուդոնը և իր երեխաները, 1865 թ.

Պրուդոնի «Անկեղծություն, Միություն և Բարեկամություն» նախաձեռնությունը տեղի ունեցավ 1847 թ․ Բեզանսոնում՝ մասոնական օթյակում։ Մասոնական ուսմունքի ըմբռնման համար Պրուդոնը մեծ ջանքեր չէր գործադրում, ուստի սանից ավելի բարձր աստիճանի չհասավ։ Ըստ Մելորի՝ Պրուդոնի նախաձեռնությունը նպաստեց Ֆրանսիայի արևելքում աթեիզմի տարածվածության միտման աճին և դրա գերիշխանությանը հետագա տարիներին[10]։

«Հեղափոխության և եկեղեցու արդարության մասին» աշխատության մեջ Պրուդոնը նկարագրում է իր նվիրվածությունը մասոնությանը հետևյալ խոսքերով.

«Ինչպես ամեն նեոֆիտ, մինչ Լույս ստանալը՝ ես պետք է պատասխանեմ 3 հարցի՝ ինչո՞վ է պարտական մարդը իր մերձավորին, երկրին, Աստծուն։ Առաջին երկու հարցերին իմ պատասխանը հաստատվեց սպասվածի շրջանակներում։ Երրորդ հարցին, թե ինչով է պարտական Աստծուն, ես պատասխանեցի՝ պատերազմով»։

Այդ նույն աշխատանքում այսպես կոչված հակադեիստական մասոնության մասին Պրուդոնը հետևյալ կերպ է զարգացնում գաղափարը.

«Մասոնների Աստվածը չի համարվում ո՛չ նյութ, ո՛չ պատճառ, ո՛չ հոգի, ո՛չ մոնադ, ո՛չ ստեղծող, ո՛չ հայր, ո՛չ բայ, ո՛չ սեր, ո՛չ Քավիչ, ո՛չ Սատանա, ոչինչ, որը կպահամապատսխաներ մշտագո հայեցակարգին։ Մասոնական Աստվածը մարմնավորում է համընդհանուր հավասարակշռություն։ Աստված ճարտարապետ է, ով պահում է կոմնացույցը, մուրճը, մակարդակը, աշխատանքի բոլոր գործիքները։ Այդպիսի Աստծու բարոյական կարգը արդարությունն է։ Ահա և մասոնության աստվածաբանությունը»։

Աշխատանքները

  • 1840 թ.— Qu’est ce que la propriété? (ռուս.՝ «Ի՞նչ է սեփականությունը»)
  • 1842 թ.— Avertissement aux propriétaires (ռուս.՝ «Սեփականատերերի զգուշացումը»)
  • 1843 թ.— Principes d’organisation politique, ou la création de l’ordre dans l’humanité (ռուս.՝ «Քաղաքական կազմակերպության սկզբունքները կամ մարդկային կարգի ստեղծումը»)
  • 1849 թ.— Résumé de la question sociale
  • 1853 թ.— Le manuel du spéculateur à la bourse
  • 1858 թ.— De la justice dans la révolution et dans l’Eglise (ռուս.՝ «Հեղափոխության և եկեղեցու արդարության մասին»)
  • 1861 թ.— La Guerre et la Paix (ռուս.՝ «Պատերազմը և աշխարհը»)
  • 1863 թ.— Du principe Fédératif (ռուս.՝ «Ֆեդերատիվ սկզբունքի մասին»)
  • 1865 թ.— De la capacité politique des classes ouvrières (ռուս.՝ «Բանվոր դասակարգի քաղաքական ունակությունների մասին»)
  • 1866 թ.— Théorie de la propriété (ռուս.՝ «Սեփականության տեսություն»)
  • 1875 թ.— Du principe de l’art (ռուս.՝ «Արվեստի սկզբունքը»)
  • 1875 թ.— Correspondences (ռուս.՝ «Նամակ»)

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.