Չեխիայի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Չեխիայի տնտեսությունը զարգացած երկիր է, Եվրամիության և ՏՀԶԿ անդամ է։ Հետկոմունիստական երկրներից Չեխիան ամենազարգացածներից է։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մասով (անվանական)՝ 25,798 դոլար (3-րդ տեղ Սլովենիայից և Էստոնիայից հետո՝ 2019)[1]: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի (ԳՀ) առումով՝ 43,713 դոլար (1-ին տեղ, 2021)[1]։ 2020 թվականի դրությամբ՝ աշխարհի բոլոր հետկոմունիստական երկրների շարքում Չեխիան ունի երրորդ ամենաբարձր միջին աշխատավարձը (Էստոնիայից հետո՝ 1195,08 €[2][3] և Սլովենիայից հետո՝ 1181,35 €[4]) և նվազագույնը (Սլովենիայից հետո՝ 700 €[5][6][7][8][9] և Էստոնիայից հետո՝ 550,38 €[10][11][12][13][14][15]։ Միջին աշխատավարձը՝ 43,412 կրոնա (1829,56 €, համախառն արդյունքով) և 34,681 կրոնա (1461,15 €): 2024 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կազմել է 18,900 կրոնա (765,81 եվրո, համախառն) և 16,442 կրոնա (666,27 եվրո, ընդհանուր)[16][17][18][19][20]։
Ենթակատեգորիա | • Համաշխարհային տնտեսություն • Եվրոպայի տնտեսություն ![]() | |
---|---|---|
Երկիր | Չեխիա ![]() | |
Վայր | Չեխիա ![]() | |
Անվանական ՀՆԱ | 215 725 534 372,371 ԱՄՆ դոլար ![]() | |
Մեկ շնչի հաշվով անվանական ՀՆԱ | 20 379 ԱՄՆ դոլար ![]() | |
ՀՆԱ (ԳՀ) | 402 796 088 543 միջազգային դոլար ![]() | |
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ ԳՀ | 38 019,581 միջազգային դոլար ![]() | |
Իրական ՀՆԱ-ի աճի տեմպ | 2,4±0,1 տոկոս ![]() | |
Ընդհանուր պահուստներ | 147 976 372 277 ԱՄՆ դոլար ![]() | |
Գնաճի մակարդակ | 3,2 տոկոս ![]() |
Հիմնական արդյունաբերություններ՝ մեքենաշինություն, երկաթի և պողպատի արտադրություն, մետաղամշակում, քիմիական արտադրանք, էլեկտրոնիկա, տրանսպորտային սարքավորումներ, տեքստիլ, ապակի, գարեջուր, ճենապակի, կերամիկա և բժշկական արտադրանք։ Գյուղատնտեսական հիմնական մթերքներն են շաքարի ճակնդեղ, կարտոֆիլ, ցորեն և գայլուկ։