Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինայի հայոց թեմ[1], Հայ առաքելական եկեղեցու թեմ Ուկրաինա, որի իրավասության ներքո է ամբողջ երկիրը, ինչպես նաև լեհահայոց հոգևոր հովվությունը։ Առաջնորդանիստը Լվովի Սբ. Աստվածածին եկեղեցին է։
13-րդ դարում Լվովում գործել է հայկական եպիսկոպոսություն, որում ներառվում էին նաև Ռումինիայի հայ համայնքի եկեղեցիները։ 14-րդ դարում առանձնանում է Սուչավայի թեմը, իսկ 17-րդ դարում Լվովի առաքելական եպիսկոպոսությունը իր տեղը զիջել է կաթողիկե Լվովի թեմին։ 1830 թվականին կազմավորվել է հայկական եկեղեցու Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը, որը միավորել է Ռուսական կայսրության արևմտյան և հարավարևմտյան տարածաշրջանների, ինչպես նաև Ուկրաինայի հայկական համայնքը։
1918 թվականին խորհրդային իշխանության հաստատումից հետո Ռուսաստանի հայկական թեմերը լուծարվել են՝ եկեղեցիները փակվել, մի մասն էլ ավերվել են։ Բեսարարաբիան Ռումինիային անցնելուց հետո 1918 թ. տեղի հայկական եկեղեցիները մտել եմ Ռումինիայի թեմի, իսկ ռուսահայ մնացած համայնքները՝ Նոր Նախիջևանի թեմի կազմում են հայտնվել։ 1966 թվականին կազմավորվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը՝ միավորելով ԽՍՀՄ հանրապետության հայկական եկեղեցիների համայնքները, բացառությամբ Անդրկովկասինը։
Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը կազմավորվել է 1991 թվականին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի սեպտեմբերի 1 զեկուցագրով։
Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի ջանքերով 1991թ. Ուկրաինայում սկսել է ազգային եկեղեցական կյաքնի վերազարթոնքը։ Կարճ ժամանակ անց ծխական համայնքներ են ստեղծվել այն քաղաքներում, ուր չկային հայկական եկեղեցիներ։ 1997թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգսյանի հունվարի 13-ի կոնդակով Ուկրաինայի հայոց թեմը հոգևոր աշխարհում ճանաչում է ստացել և առաջնորդ է նշանակվել Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը։
2001 թվականի դրությամբ Ուկրաինայի հայոց թեմն իր իրավասության տակ ուներ պաշտոնապես գրանցված եկեղեցական համայնքներ Լվովում, Կիևում, Խարկովում, Օդեսայում, Բելգորոդ-Դնեստրովսկում, Թեոդոսիայում, Յալթայում, Եվպատորիայում, Սիմֆերոպոլում, Դնեպրոպետրովսկում, Նիկոլաևում։
2001 - 2015 թվականներին թեմն առաջնորդում էր Գրիգորիս արք. Բունիաթյանը։
2015 թվականից թեմի առաջնորդն է Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Հայերը Թեոդոսիայում Սուրբ Սարգիս եկեղեցի Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց եկեղեցի
Ուկրաինայի անկախացումից որոշ ժամանակ անց, կապված ԽՍՀՄ փլուզման հետ, տասնյակ հազարավոր հայեր են հաստատվել Լեհաստանում, հարստացրել դարավոր պատմություն ունեցող հայկական գաղութը։ Վարշավայի ծխական խորհուրդը կամ Լեհահայոց հոգևոր հովվությունը[2] ղեկավարվում է Ուկրաինայի հայոց թեմի կողմից[3]։
Թեմի տարածքում այժմ գործում են՝
Թեմի բացառապես բոլոր համայնքներում գործում են կիրակնօրյա հայկական դպրոցներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.