From Wikipedia, the free encyclopedia
Ուլանյան 4-րդ գունդ (ամբողջական անվանում՝ Կայզերի անվան կայսերական և թագավորական գալիցիական ուլանյան 4-րդ գունդ (գերմ.՝ K.u.k. Galizisches Ulanen-Regiment „Kaiser“ Nr. 4), Ավստրո-Հունգարական կայսրության ուլանների կայսերական և թագավորական հեծելազորային միավորում[3][4]։
Ուլանյան 4-րդ գունդ | |
---|---|
Գնդի բարեխոս Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | Գունդ |
Զորքերի տեսակ | Հեծելազոր |
Երկիր | Ավստրիական կայսրություն Ավստրո-Հունգարիա |
Ենթարկոում | 2-րդ բանակային կորպուսի 4-րդ հեծելազորային դիվիզիայի 18-րդ հեծելազորային բրիգադ |
Ներառնում է | Սկզբում ՝ 4 դիվիզիոն, այնուհետև՝ 1 դիվիզիոն |
. | |
Անվանված է | Ավստրիայի կայսեր անունով |
Սուրբ բարեխոս | Ֆրանց II, Ֆերդինանդ I, Ֆրանց Յոզեֆ I |
Պատմություն | |
Ճակատամարտեր |
|
Լուծարվեց | 1918 թվականի հոկտեմբեր |
Ուլանյան 4-րդ գունդը կազմավորվել է 1813 թվականին Արևելյան Գալիցիայի Գորոդոկ քաղաքում (ներկայում՝ Լվովի մարզ) 1-ին, 2-րդ և 3-րդ ուլանյան գնդերի հիման վրա, որոնց սպաներըն էլ ձևավորել են շտաբը։ Գունդը մասնակցել է հականապոլեոնյան ութերորդ դաշինքի պատերազմին՝ ծառայություն իրականացնելով Ստրասբուրգում։ 1821 թվականին գունդը Ռիսորդջիմենտոյի ժամանակ գտնվել է Պիեմոնտում՝ չմասնակցելով մարտերին։ 1848 թվականին Ավստրիական կայսրությունում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների ժամանակ գնդի երեք հեծելավաշտ գնդապետ Գրավերտի հրամանատարությամբ Կրեմոնի ապստամբների ճնշման հետևանքով լքեցին իրադարձությունների թատերաբեմը։ Ավելի ուշ Գլխավոր բանակի 1-ին կորպուսի 5 հեծելավաշտեր գործուղվեցին Ուլանյան 4-րդ գունդ։ Վաշտերից մեկը ընդգրկվեց Մանտուի կայազորի կազմում, երկուս գեծելավաշտեր ուղարկվեցին պահեստազոր։ Գնդի ստորաբաժանումները մասնակցել են Սանտա Լուչիայի, Կուրտատոնեյի, Սոմակամպանիայի, Կուստոցայի և Վոլտի ճակատամարտերին։ 1849 թվականին գունդը մեկնեց Հունգարիա, որտեղ պայքարում էր հունգարական ապստամբների դեմ Չորնոյում։ Հայտնի է, որ փոխգնդապետի դիվիզիոնը կռվում էր Պերեդեում (Տեշետկովո)։ Այնուհետև գունդը ընդգրկվել է Շլիկի 1-ին կորպուսի կազմում և կռվել Ռահաբի, Աչի, Պուստահերկայի, Սոյրեգի, Չատադի և Տեմեշվարի ճակատամարտերին, ինչպես նաև հետապնդել է հունգարներին մինչև Տրանսիլվանիա[3]։
1859 թվականի հունիսին Ուլանյան 4-րդ գունդը տեղափոխվում է Իտալիա, որտեղ երկու դիվիզիոն տեղակայվել էին Պո գետի ստորին հատվածում, իսկ ևս երկուսը գտնվում էին 11-րդ կորպուսի կազմում։ Սոլֆերինոյի ճակատամարտին մասնակցել է հեծելազորի կեսը։ 1866 թվականին հինգ հեծելավաշտ և պահեստի մեկ հեծելազորային դիվիզիոն մտան Հյուսիսային բանակի կազմ, իսկ գունդը մասնակցեց Վիսոկովի, Սկալիցի և Կյոնիգրացի ճակատամարտերին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հեծելազորային գունդը գտնվում էր Արևելյան ռազմաճակատի առաջնագծում և կռվում Ռուսական կայսրության և Սերբիայի դեմ։ 1918 թվականի հոկտեմբերին Լեհաստանի անկախության հռչակումից հետո հրամայվեց կազմալուծել գունդը, որի անձնակազմի մեծ մասը գնաց տուն։ Չկան հստակ տվյալներ, թե գնդի անձնակազմից քանի հոգի են անդամագրվել նորաստեղծ Լեհաստանի զինված ուժերի կազմում[3]։
Ստորև ներկայացված է գնդի համազգսետի նկարագրությունը ըստ թվականների[3]՝
Ստորև ներկայացված են Ուլանյան 4-րդ գնդի կայազորերը ըստ թվականի[3]՝
I. | II. | III. |
---|---|---|
|
|
|
Ուլանյան 4-րդ գնդի բարեխոսն է եղել անձամբ կայսրը։ Գնդի տոնը նշվում էր կայսեր ծննդյան օրը[3]։
Ուլանյան 4-րդ գնդի հրամանատարակն կազմն ըստ տարիների[3]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.