From Wikipedia, the free encyclopedia
Ֆերդինանդ I (գերմ.՝ Ferdinand I, (հունգ.՝ V. Ferdinánd, ապրիլի 19, 1793[1][2][3][…], Վիեննա, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4] - հունիսի 29, 1875[1][2][5][…], Պրահա, Ավստրո-Հունգարիա[4]), Ավստրիայի կայսր, Հունգարիայի և Բոհեմիայի թագավոր (որպես Ֆերդինանդ V)։ Գահակալել է 1835 թվականից 1848 թվականը, երբ նա ստիպված եղավ հրաժարվել գահից։
Ֆերդինանդ I | |
---|---|
Ծնվել է՝ | ապրիլի 19, 1793[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4] |
Մահացել է՝ | հունիսի 29, 1875[1][2][5][…] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Ավստրո-Հունգարիա[4] |
Կայսերական դամբարան | |
Երկիր | Ավստրիական կայսրություն և Ցիսլեյտանիա |
Տոհմ | Հաբսբուրգ-Լոթարինգյան տուն |
քաղաքական գործիչ | |
Հայր | Ֆրանց II |
Մայր | Maria Theresa of Naples and Sicily? |
Հավատք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Պարգևներ | |
Առողջական վիճակ | էպիլեպսիա |
Նա Ավստրիայի կայսր Ֆրանց II-ի և Նեապոլ և Սիցիլիայի թագուհի Մարիա Թերեզայի ավագ որդին էր։ Կայսր Ֆրանց II-ը, չնայած Ֆերդինանդի էպիլեպսիայի ու մտավոր կարողությունների ակներև բացակայության, այնուամենայնիվ պնդեց նրան՝ որպես գահաժառանգ նշանակելու վրա՝ հանուն Հաբսբուրգյան միապետության ավանդական սկզբունքների պահպանման։ Ֆերդինանդն օծվեց որպես Հունգարիայի թագավոր 1830 թ.։ 1832 թվականի օգոստոսին նա վերապրեց իր վրա կատարված ձախողված մահափորձը, և 1835 թ. մարտի 2-ին բարձրացավ Ավստրիայի կայսերական գահը։ Ֆերդինանդի մտավոր անկարողության պատճառով կառավարական գործերով հիմնականում զբաղվում էր այսպես կոչված «պետական կոնֆերանսը», որտեղ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրեց Ավստրիայի կանցլեր (վարչապետ) Մետեռնիխը։ 1836 թվականին Ֆերդինանդն օծվեց որպես Բոհեմիայի թագավոր (վերջին Հաբսբուրգն այդ տիտղոսով), իսկ 1838 թվականին՝ որպես Լոմբարդիայի և Վենետիկի թագավոր։
1848 թ. հեղափոխության ժամանակ ապստամբ հեղափոխականների զայրույթն ուղղված էր ոչ այնքան անձամբ Ֆերդինանդի դեմ, որքան՝ կառավարությունը ղեկավարող խմբակի դեմ, որն ամեն կերպով դիմադրում էր որևիցե ազատական բարեփոխումների անցկացումը Ավստրո-Հունգարիայում։ 1848 թվականին նա պաշտոնազուրկ արեց Մետեռնիխին և այլ զիջումների դիմեց, որոնք սակայն նույնիսկ մասամբ չբավարարեցին հեղափոխականներին։ Մայիսին ապստամբեց Վիեննայի ժողովուրդը և Ֆերդինանդ I-ը, հեռանալով Օլմյուտց, 1848 թ. դեկտեմբերի 2-ին հրաժարվեց գահից, հօգուտ իր եղբորորդու՝ Ֆրանց Հովսեփի (ինքը՝ Ֆերդինանդը զավակներ չուներ)։
Կյանքի վերջին տարիներին Ֆերդինանդի առողջական վիճակն ավելի վատթարացավ. լինում էին դեպքեր, երբ նա օրական 20-ից ավելի էպիլեպտիկ ցնցումներ էր ապրում։ Դեպի վատը գնաց նաև նրա հոգեկան վիճակը՝ վերջում նա արդեն խելագարված էր։ Մահացավ Պրահայում 1875 թ. հունիսի 29-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.