From Wikipedia, the free encyclopedia
Ուլանյան 2-րդ գունդ, ամբողջական անվանումն է Իշխան ցու Շվարցենբերգի անվան առաջին կայսերական և թագավորական գալիցիական ուլանյան գունդ (գերմ.՝ K.u.k. Galizisches Ulanen-Regiment „Fürst zu Schwarzenberg“ Nr. 2), Ավստրո-Հունգարական կայսրության ուլանների կայսերական և թագավորական հեծելազորային գունդ[3]։
Ուլանյան 2-րդ գունդ Իշխան ցու Շվարցենբերգի անվան առաջին կայսերական և թագավորական գալիցիական ուլանյան գունդ | |
---|---|
Ուլանյան 2-րդ գնդի հովանավոր Կառլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգ | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | Գունդ |
Զորքերի տեսակ | Հեծելազոր |
Երկիր | Ավստրիական կայսրություն Ավստրո-Հունգարիա |
Մտնում է | 1-ին բանակային կորպուսի 7-րդ հեծելազորային դիվիզիայի 11-րդ հեծելազորային բրիգադ |
Ներառնում է | 2 դիվիզիոն (նախկինում 5) |
Սուրբ բարեխոս | իշխան Կառլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգ |
Պատմություն | |
Ստեղծվեց | 1798թ. |
Ճակատամարտեր |
|
Լուծարվեց | 1918թ. |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ |
|
1790 թվականի սեպտեմբերին Օ՛ Դոնելայի կամավորական կորպուսի զորահավաքի երեք կետից ստեղծվում է Ուլանյան կամավորական կորպուսը որպես գնդի նախահիմք։ Որպես կորպուսի անվանում ընտրվում է կորպուսի ստեղծող-հրամանատարի անունը։ 1798 թվականին այն դառնում է երկրորդ ուլանյան գունդը, որի հիման վրա ստեղծվում է С 1798 года корпус стал 2-м уланским полком: на его основе в 1801 году был создан Ուլանյան 3-րդ գունդը, իսկ 1814 թվականին՝ Ուլանյան 4-րդ գունդը։ Գնդի կամավորներին հավաքագրում էին Արևմտյան Գալիցիայից։ Այն համալրվել է նաև 40-րդ (Жешув), 57-րդ (Тарнув), 20-րդ (Ной-Сандез) հետևակային գնդերի հետևակները։ Ենթարկվում է 1-ին կորպուսին (Կրակայ զինվորական շրջան)[3]։
1792 թվականին գունդը գտնվում էր Նիդերլանդներում։ Առաջին մարտը վարել է Բոսուտի մոտ։ 1793 թվականին կռվել է Ներվինդեն-Տիրլեմոնում, Ֆամարսում, Վալանսյոնում և Բասույանում։ 1794 թվականին կռվել է Լանդրեսի մոտ գտնվող Պոնտ-ա-Մարկում և Գիզայում։ 1795 թվականին առաջ է շարժվել Մայզենհայմում։ 1796 թվականին կռռվել է Ամբերգում և Գիսենում։ 1797 պարեկություն է կատարել Լանում։ 1799 թվականին պատերազմել է Օստրախում և Շտոկախում, մասնակցել է Լյուսենշտաիգի և Ցյուրիխի առաջին կռվում։ Դեպի Մանգհեյմ կատարած Նեկարյան առաջխաղացման համար արժանացել է շնորհակալության։ Մասնակցել է Նեկարհաուզենի մարտին։ Գնդի ընդամենը 15 զինվոր պաշտպանել են Նեկարյան կամուրջը իրենց թվաքանակով գերազանցող ֆրանսիական զորքերից։ 1800 թվականին աչքի է ընկել Լոդորֆի և Բիբերհի կռիվներում։ Լամբախի առաջնագծում վարել է մարտեր։ Լիխտեյնշտայնի իշխանը, ով ղեկավարում էր գնդին և կապիտան Բոգդանը պարգևատրվել են Մարիա Թերեզայի շքանշանով[3]։
1805 թվականին գունդը կռվել է Ուլմի և Աուստեռլիցի ճակատամարտերում՝ ունենալով մեծ կորուստներ։ Գնդի մնացորդները ընդգրկվել են էրցհերցոգ Ֆերդինանդի կորպուսում։ 1809 թվականին վեց հեծելավաշտեր մտել են Գերմանիայում գտնվող Բելգարդի 1-ին կորպուս, երկու հեծելավաշտեր՝ Սաքսոնիայի սահմանին։ Ֆրանսիայի հետ հերթական պատերազմը սկսվեց Ուռսենսոլենի չակատամարտով։ Չորս հեծելավաշտեր շարժվում են Բերշինգ և Պրուկա-Նիտենաու։ Ասպերնի կռվից առաջ գրաֆ Հարդեգի հրամանատարությամբ գունդը կռվում է Էսլինգենում, ինչպես նաև Վագռամի ու Զնոյմոյի համար։ Բոհեմիայում լեյտենանտ Կառլ Շտեյնդլի հեծելավաշտը ֆրանսիացիների դեմ կռվում աչքի է ընկնում՝ պաշտպանելով Էգեր քաղաքը։ Այդ սխրանքի համար նա պարգևատրվում է Մարիա Թերեզայի շքանանով։ Հեծելավաշտի ևս 19 անդամ պարգևատրվում են շքանշաններով։
1813 թվականին գունդը ընդգրկվում է հեծելազորի գեներլ, գրաֆ Վերդեի ավստրիա-բավարական կորպուսի կազմ և մասնակցում Հանաուի և Սենտ-Կրուի մարտերին (դեկտեմբերի 31-ին)։ 1814 թվականին գլխավոր բանակի 5-րդ կորպուսի կազմում գունդը մարտնչել է Բրիենում, որոշ զորամիավորումներ էլ կռվել են Նոժանում, Նանժիում և Տռուայում։ Գունդը մասնակցել է նաև Բար-սյուր-Օբի և Արսի-սյուր-Օբի մարտերին։ Այս կռիվների համար գնդի հրամանատար բարոն ֆոն Մենգեն արժանացել է Մարիա Թերեզա շքանշանի։ 1815 թվականին գունդը կատարել է պահպանություն ֆրանսիական սահմանին և Ֆրանսիայի դեմ վերջին մարտերին չի մասնակցել։
1848 թվականին Ուլանյան 2-րդ գունդը բնավորվում է Հունգարիայում։ Ի սկզբանե այն ստացել էր Բանատը սերբական ապստամբներից պաշտպանելու հրաման, սակայն, ինքնակամ հանձնելով Արադ ամրոցը, հեռացվում է ապստամբների դեմ իրականացվող գործողությանը մասնակցող ստորաբաժանումների ցուցակից։ Ավելի ուշ գունդը ուղարկվում է Տեմեխվարի կայազոր, որտեղից իրականացնում էր գրոհներ։ Մասնակցել է Էնգելսբրուն-Լիպայի, Վերշեցի և կռիվներին ու Արադի պաշարմանը։ Գնդի մեկ հեծելավաշտ մնում է Արադում և հետագայում մասնակցում է Արադի պաշտպանությանը։ 1849 թվականին գունդը Երկաթյա դարպասների միջով իրականացնում է անցում, մասնակցում Նոյ-Արադի և Վալեմարի կռիվներին։ Գնդի վեց հեծելավաշտեր Տիմիշոարան մինչև օգոստոսի 3-ը այն հանձնելը։ Գունդը մասնակցել է նաև Ֆրայդորի հրաձգությանը։ Մայորի 1-ին դիվիզիոնը ամռանտ մարտ է վարել Բանուսում և Կաչայում ընդդեմ Հարավային բանակի, իսկ ավելի ուշ Տիմիշոարայի, Կոստիլայի և Դոբրի մոտ հետապնդել է հակառակորդին[4]։
1859 թվականին գնդի հինգ հեծելավաշտեր ուղարկվում են Սոլֆերինո, բայց այնտեղ են հասնում ուշացումով և կռիվներին չեն մասնակցում։ Երեք հեծելավաշտեր այդ ժամանակ գտնվում էին Տրիպոլիում։
1866 թվականին Հյուսիսային բանակի հեծելազորային դիվիզիոնի հինգ հեծելավաշտեր մասնակցում են ավստրո-պրուսա-իտալական պատերազմին, որն առավել հայտնի է որպես Գերմանական պատերազմ։ Ուլանյան 2-րդ գունդը մասնակցել է Կյոնինգրեցի և Բլյումենի կռիվներին։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գունդը վերակազմավորվում է և օգտագործվում որպես հետևակ։ Հայտնի չէ, թե արդյո՞ք պատերազմի ժամանակ գունդը որպես հեծելազոր օգտագործվել է, թե ոչ։ Ուլանյան 2-րդ գունդը կազմացրվում է նախքան Ավստրո-Հունգարիայի բաժանումը։
Գունդը ենթարկվել է 1-ին բանակային կորպուսի 7-րդ հեծելազորային դիվիզիայի 11-րդ հեծելազորային բրիգադին։ Գնդի ազգային կազմը հետևյալն էր՝ 84% լեհեր, 16% այլ ազգություններ[5]։ Գնդի անձնակազմի հիմնական լեզուն լեհերենն էր։
Ստորև ներկայացված է Ուլանյան 2-րդ գնդի համազգեստի նկարագիրը ըստ տարիների
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.