Ժատեց
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ժատեց (չեխ․՝ Žatec, գերմ.՝ Saaz), պատմական քաղաք Չեխիայի Հանրապետության Լոունի շրջանի Ուստեցկ երկրամասում։ Հայտնի է «Ժատեցկի հմուլի» աճեցման ավելի քան 700-ամյա ավանդույթով։ Ժատեցն արտադրում է իր սեփական գարեջուրը, և այստեղ ամեն տարի քաղաքային հրապարակում անցկացվում է Dočesná բերքահավաքի փառատոնը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ժատեց | |||||
ֆր.՝ Saaz չեխ․՝ Žatec[1] | |||||
| |||||
Երկիր | Չեխիա | ||||
Համայնք | Լոունիի շրջան և Q89474241?[2] | ||||
Ներքին բաժանում | Bezděkov u Žatce?[3], Milčeves?[3], Radíčeves?[3], Trnovany?[3], Velichov?[3], Záhoří?[3] և Q56415273? | ||||
Առաջին հիշատակում | 1004[4] և 1052[5] | ||||
Մակերես | 42,676571 կմ² | ||||
ԲԾՄ | 233±1 մետր | ||||
Բնակչություն | ▲19 046 մարդ (հունվարի 1, 2024)[6] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 438 01[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | LN | ||||
Պաշտոնական կայք | mesto-zatec.cz | ||||
| |||||
Չեխիայի թագավորության ամենավաղ պատմական վկայակոչումը վերագրվում է Sacz բոհեմական ամրոցին, 1004 թվականի Տիտմար Մերզեբուրգի լատինական քրոնիկոնում։ Այդ ժամանակ գերմանացի Հենրիխ II արքան վերանվաճում է ամրոցը լեհ դուքս Բոլեսլավ I-ից։ 11-րդ դարի ընթացքում դա պատկանում էր Վրշովցի հզոր ազնվական ընտանիքին։ 1265 թվականին Պրժեմիսլ Օտակար II-ի կառավարության օրոք քաղաքին տրվում է արքայական քաղաքի արտոնություններ։ Զինանշան քաղաքացիներին տրվել է Վլադիսլավ II-ի կողմից, Միլանի հարձակման ժամանակ ցուցաբերած քաջության համար։
1419 թվականի Հուսյան հեղափոխական շարժումից մինչև Երեսնամյա պատերազմը քաղաքը հուսականության կամ բողոքականության հետևորդ էր, իսկ Սպիտակ լեռան ճակատամարտից հետո 1620 թվականին Չեխիայի բնակչության մեծ մասը լքեց քաղաքը։ Այնտեղ գերմանացի և հռոմի կաթոլիկները մնացին մինչև 1945 թվականը, որից հետո գերմանախոս բնակիչները ստիպված եղան հեռանալ իրենց տներից և արտագաղթեցին Գերմանիա։
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում և հետո Մեսերշմիտ արտադրության ու ինքնաթիռների փորձարկման օդային բազա են մտնում նոր ռեակտիվ կործանիչներ, որոնք տեղակայված էին քաղաքի մոտ։ 1948 թվականին արտադրամասը շարունակում էր արտադրել Avia S-199, Մեսերշմիտ Bf.109 ինքնաթիռներ, որոնք վաճառվեցին Իսրայելին։ Նախապես օդային բազայում իրականացվեց ուսուցում իսրայելցի օդաչուների համար։ Այստեղից բազմաթիվ այլ ռազմական պաշարներ տարվեցին Իսրայել, որոնք օգնեցին նոր պետությանը ապահովելու իր անկախությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.