Ոսկե թիմ
From Wikipedia, the free encyclopedia
Ոսկե թիմ (հունգ.՝ Aranycsapat), Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար թիմի տարածված անվանումը։ Հանդես է եկել 1950-ական թվականների առաջին կեսին մարզիչ Գուստավ Շեբեշի գլխավորությամբ։ Թիմի կազմում խաղում էին Ֆերենց Պուշկաշը, Զոլտան Ցիբորը, Շանդոր Կոչիշը, Նանդոր Հիդեգկուտին, Յոժեֆ Բոժիկը, Դյուլա Գրոշիչը։ Այս թիմն առանց պարտության անցկացրել է 32 անընդմեջ խաղ, և այդ ցուցանիշն անգերազանցելի է մնում եվրոպական ֆուտբոլում մինչ այսօր։ Այդ ընթացքում Հունգարիայի հավաքականը դարձել է 1952 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, հաղթել է Կենտրոնական Եվրոպայի գավաթի խաղարկությունում։ 1953 թվականին հունգարացիները 6։3 հաշվով հաղթել են անգլիացիներին՝ դառնալով առաջին ոչ բրիտանական թիմը որ կարողացել է հաղթել անգլիացիներին «Ուեմբլի» մարզադաշտում։ Այդ հաղթանակից յոթ ամիս անց տեղի ունեցած պատասխան խաղում հունգարացիները Բուդապեշտում հաղթել են 7:1 հաշվով[1]։ Հաղթական խաղերի շարքն ավարտվել է 1954 թվականին, երբ աշխարհի առաջնության եզրափակչում Հունգարիան 2։3 հաշվով զիջել է Գերմանիայի հավաքականին։ Դրանից հետո հունգարացիները ևս 18 խաղ են անցկացրել առանց պարտության՝ դառնալով առաջին թիմը, որ Մոսկվայում հաղթել է ԽՍՀՄ հավաքականին[2]։ Հաղթական խաղերի նոր շարքը շարունակվել է մինչև 1956 թվականը և ավարտվել Թուրքիայի հավաքականի դեմ խաղում կրած պարտությամբ։

Պատմություն
Նախապայմաններ
1948 թվականին Հունգարիայում իշխանության գլուխ անցան սոցիալիստները Մատյաշ Ռակոի գլխավորությամբ։ Երկրում սկսված բարեփոխումներն իրենց արտացոլումը գտան նար ֆուտբոլում։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլը վերացվեց, իսկ ակումբները Խորհրդային Միության օրինակով անցան նախարարությունների, գերատեսչությունների ու ձեռնարկությունների ենթակայության տակ։ 1949 թվականի դեկտեմբերի 18-ին «Կիշպեշտ» ակումբը, որում արդեն խաղում էին «Ոսկե թիմի» ապագա առաջատարներ Յոժեֆ Բոժիկն ու Ֆերենց Պուշկաշը, անցնում է Հունգարիայի պաշտպանության նախարարության ենթակայության տակ և վերանվանվում «Հոնվեդ» (թարգմանաբար՝ Հայրենիքի պաշտպան)։ Վերակազմավորվեցին նաև այլ ակումբներ։
1950 թվականի փետրվարին երկրի առաջատար ակումբներից մեկը՝ «Ֆերենցվարոշը», անցավ Սննդի արդյունաբերության աշխատողների ազգային միության ենթակայության տակ, իսկ ակումբի առաջատար խաղացողներ Լասլո Բուդաին ու Շանդոր Կոչիշը կամավոր-ստիպողական կերպով տեղափոխեցին «Հոնվեդ»։ Շուտով այդ ակումբ տեղափոխվեցին նաև ազգային հավաքականի այլ խաղացողների, որոնց թվում էին դարպասապահ Դյուլա Գրոշիչը, պաշտպան Դյուլա Լորանտը և ձախ հարձակվող Զոլտան Ցիբորը։ Մի քանի անգամ անվանափոխվեց ու տարբեր կազմակերպությունների ենթակայության տակ անցավ նաև մեկ այլ առաջատար ակումբ՝ ՄՏԿ-ն։
Aranycsapat
Aranycsapat-ը կամ «Ոսկե թիմը», ինչպես Հունգարիայում և այլ երկրներում անվանում են 1950-ականների սկզբի Հունգարիայի հավաքականը, մեծ մասամբ եղել է կոմունիստական ռեժիմի աշխատանքի արդյունք։ Նրա պատմությունը շատ բանով հիշեցնում է սովետական հոկեյի ԲԿՄԱ թիմի ու Խորհրդային Միության հոկեյի հավաքականի պատմությունը։
Հավաքականի բազային թիմը եղել է մայրաքաղաքային «Հոնվեդը»։ 1949-1955 թվականներին՝ սոցիալիտական բարեփոխումների սկզբից մինչև Հունգարական հեղափոխություն, «Հոնվեդը» հինգ անգամ դարձել է երկրի չեմպիոն։ Հաջորդ անգամ ակումբը երկրի առաջնությունում ոսկե մեդալի արժանացավ միայն 1980 թվականին։
Թարմացված հավաքականը գլխավորում էր Գուստավ Շեբեշը։ Առավել հաճախ Ոսկե թիմը խաղում էր հետևյալ կազմով․ դարպասապահ՝ Դյուլա Գրոշիչ, աջ պաշտպան՝ Ենյո Բուզանսկի, կենտրոնական պաշտպան՝ Դյուլա Լորատ, ձախ պաշտպան՝ Միխայ Լանտոշ, աջ կիսապաշտպան՝ Յոժեֆ Բոժիկ, ձախ կիսապաշտպան՝ Յոժեֆ Զակարիաշ, աջ եզրային հարձակվող՝ Լասլո Բուդաի, աջ ինսայդ՝ Շանդոր Կոչիշ, կենտրոնական հարձակվող՝ Նանդոր Հիդեգկուտի, ձախ ինսայդ՝ Ֆերենց Պուշկաշ, ձախ եզրային հարձակվող՝ Զոլտան Ցիբոր։ Տեղաբաշխումը եղել է 3–2–5, սակայն կախված խաղի ընթացքից ու հակառակորդից՝ կարելի էր փոփոխություններ կատարել։
Ոսկե թիմի դարաշրջանին իր ավարտի հասավ 1956 թվականի Հունգարական հեղափոխության սկսվելուց հետո։ Հավաքականի հիմնական խաղացողները, որ հեղափոխության ընթացքում «Հոնվեդի» կազմում գտնվում էին Իսպանիայում, որտեղ պիտի մասնակցեին Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության շրջանակներում «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղին։ Հեղափոխության պարտության մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ «Հոնվեդը» վերադառնում էր հայրենիք։ Ակումբի որոշ խաղացողներ, որոնց թվում էին Ֆերենց Պուշկաշը, Զոլտան Ցիբորը, Շանդոր Կոչիշը, չեն վերադարձել հայրենիք և այլևս երբեք չեն խաղացել Հունգարիայի հավաքականի կազմում (Պուշկաշն այդ ժամանակ եղել է 29 տարեկան, Ցիբորն ու Կոչիշը՝ 27)։ 1958 թվականին Շվեյցարիայում անցկացվող աշխարհի առաջնությանը Հունգարիայի հավաքականը չի կարողացել դուրս գալ խմբից՝ լրացուցիչ խաղում 1։2 հաշվով պարտվելով Ուելսի հավաքականին։
Արդյունքներ
Ամսաթիվ | Անցկացման վայր | Հակառակորդ | Հաշիվ | Մրցություն | Հունգարիայի գոլեր |
Հանդիսատես |
---|---|---|---|---|---|---|
08․05․1949 | ![]() |
![]() |
6։1 | Կենտրոնական Եվրոպայի գավաթ | Պուշկաշ (3), Կոչիշ, Դեակ (2) | 50,000 |
12․06․1949 | ![]() |
![]() |
1։1 | Կենտրոնական Եվրոպայի գավաթ | Դեակ | 47,000 |
19․06․1949 | ![]() |
![]() |
2։2 | Ընկերական խաղ | Կոչիշ, Բուդաի | 38,000 |
10․07․1949 | ![]() |
![]() |
8։2 | Ընկերական խաղ | Դեակ (4), Պուշկաշ (2), Էգրեսի, Կեստհեյ | 30,000 |
16․10․1949 | ![]() |
![]() |
4։3 | Ընկերական խաղ | Դեակ (2), Պուշկաշ (2) | 65,000 |
30․10․1949 | ![]() |
![]() |
5։0 | Ընկերական խաղ | Պուշկաշ (2), Դեակ, Բուդաի, Ռուդաշ | 36,000 |
20․11․1949 | ![]() |
![]() |
5։0 | Ընկերական խաղ | Կոչիշ (3) Պուշկաշ, Դեակ | 50,000 |
30․04․1950 | ![]() |
![]() |
5։0 | Ընկերական խաղ | Կոչիշ (2) Պուշկաշ (2), Սիլահի | 47,000 |
14․05․1950 | ![]() |
![]() |
3։5 | Ընկերական խաղ | Կոչիշ, Պուշկաշ, Սիլահի | 65,000 |
04․06․1950 | ![]() |
![]() |
5։2 | Ընկերական խաղ | Պուշկաշ (2), Սիլահի (3) | 60,000 |
24․09․1950 | ![]() |
![]() |
12։0 | Ընկերական խաղ | Պուշկաշ (4), Բուդաի (4), Պալոտաշ (2), Կոչիշ (2) | 38,000 |
29․10․1950 | ![]() |
![]() |
4։3 | Ընկերական խաղ | Պուշկաշ (3), Սիլահի | 45,000 |
12․11․1950 | ![]() |
![]() |
1։1 | Ընկերական խաղ | Սիլահի | 35,000 |
27․05․1951 | ![]() |
![]() |
6։0 | Ընկերական խաղ | Կոչիշ (2), Շանդոր, Պուշկաշ (2), Ցիբոր | 42,000 |
14․101951 | ![]() |
![]() |
2։1 | Ընկերական խաղ | Կոչիշ (2) | 45,000 |
18․11․1951 | ![]() |
![]() |
8։0 | Ընկերական խաղ | Հիդեգկուտի (3), Կոչիշ (2), Ցիբոր, Պուշկաշ (2) | 40,000 |
18․05․1952 | ![]() |
![]() |
5։0 | Ընկերական խաղ | Հիդեգկուտի (2), Սուսա, Կոչիշ, Շանդոր | 38,000 |
15․06․1952 | ![]() |
![]() |
5։1 | Ընկերական խաղ | Կոչիշ (2), Պուշկաշ (2), Հիդեգկուտի | 50,000 |
22․06․1952 | ![]() |
![]() |
6։1 | Ընկերական խաղ | Պուշկաշ, Բոժիկ, Կոչիշ (3), Պալոտաշ | 25,000 |
15․07․1952 | ![]() |
![]() |
2։1 | Օլիմպիական խաղեր 1952 | Ցիբոր, Կոչիշ | 14,000 |
21․07․1952 | ![]() |
![]() |
3։0 | Օլիմպիական խաղեր 1952 | Պալոտաշ (2), Կոչիշ | 20,000 |
24․07․1952 | ![]() |
![]() |
7։1 | Օլիմպիական խաղեր 1952 | Պալոտաշ, Կոչիշ (2), Լանտոշ, Պուշկաշ (2), Բոժիկ | 20,000 |
28․07․1952 | ![]() |
![]() |
6։0 | Օլիմպիական խաղեր 1952 | Պուշկաշ, Պալոտաշ, Լին (ինքնագոլ), Կոչիշ (2), Հիդեգկուտի | 35,000 |
02․08․1952 | ![]() |
![]() |
2։0 | Օլիմպիական խաղեր 1952 | Պուշկաշ, Ցիբոր | 60,000 |
20․09․1952 | ![]() |
![]() |
4։2 | Կենտրոնական Եվրոպայի գավաթ | Պուշկաշ (2), Կոչիշ, Հիդեգկուտի | 35,000 |
19․10․1952 | ![]() |
![]() |
5։0 | Ընկերական խաղ | Հիդեգկուտի, Էգրեսի, Կոչիշ (3) | 48,000 |
26․04․1953 | ![]() |
![]() |
1։1 | Ընկերական խաղ | Ցիբոր | 44,000 |
17․05․1953 | ![]() |
![]() |
3։0 | Կենտրոնական Եվրոպայի գավաթ | Հիդեգկուտի, Պուշկաշ (2) | 90,000 |
05․07․1953 | ![]() |
![]() |
4։2 | Ընկերական խաղ | Պուշկաշ, Բուդաի, Կոչիշ, Հիդեգկուտի | 40,000 |
04․10․1953 | ![]() |
![]() |
1։1 | Ընկերական խաղ | Սիլահի | 45,000 |
04․10․1953 | ![]() |
![]() |
5։1 | Ընկերական խաղ | Չորդաշ (2), Հիդեգկուտի, Միխայ Տոտ, Պուշկաշ | 50,000 |
11․10․1953 | ![]() |
![]() |
3։2 | Ընկերական խաղ | Չորդաշ, Հիդեգկուտի (2) | 65,000 |
15․11․1953 | ![]() |
![]() |
2։2 | Ընկերական խաղ | Պալոտաշ, Ցիբոր | 80,000 |
25․11․1953 | ![]() |
![]() |
6։3 | Ընկերական խաղ | Հիդեգկուտի (3), Պուշկաշ (2), Բոժիկ | 105,000 |
12․02․1954 | ![]() |
![]() |
3։0 | Ընկերական խաղ | Պուշկաշ (2), Հիդեգկուտի | 28,000 |
11․04․1954 | ![]() |
![]() |
1։0 | Ընկերական խաղ | Հապել (ինքնագոլ) | 65,000 |
23․05․1954 | ![]() |
![]() |
7։1 | Ընկերական խաղ | Լանտոշ, Պուշկաշ (2), Կոչիշ (2), Միխայ Տոտ, Հիդեգկուտի | 92,000 |
17․06․1954 | ![]() |
![]() |
9։0 | Աշխարհի առաջնություն 1954 | Պուշկաշ (2), Լանտոշ, Կոչիշ (3), Ցիբոր, Պալոտաշ (2) | 15,000 |
20․06․1954 | ![]() |
![]() |
8։3 | Աշխարհի առաջնություն 1954 | Կոչիշ (4), Պուշկաշ, Հիդեգկուտի (2), Յոժեֆ Տոտ | 53,000 |
27․06․1954 | ![]() |
![]() |
4։2 | Աշխարհի առաջնություն 1954 | Հիդեգկուտի, Կոչիշ (2), Լանտոշ | 60,000 |
30․06․1954 | ![]() |
![]() |
4։2 (ավ․ ժամ․) | Աշխարհի առաջնություն 1954 | Ցիբոր, Հիդեգկուտի, Կոչիշ (2) | 50,000 |
04․07․1954 | ![]() |
![]() |
2։3 | Աշխարհի առաջնություն 1954 | Պուշկաշ, Ցիբոր | 65,000 |
19․09․1954 | ![]() |
![]() |
5։1 | Ընկերական խաղ | Կոչիշ (2), Հիդեգկուտի (2), Բուդաի | 93,000 |
19․09․1954 | ![]() |
![]() |
1։1 | Ընկերական խաղ | Կոչիշ | 85,000 |
10․10․1954 | ![]() |
![]() |
3։0 | Ընկերական խաղ | Կոչիշ (2), Բոժիկ | 94,000 |
24․10․1954 | ![]() |
![]() |
4։1 | Ընկերական խաղ | Կոչիշ (3), Շանդոր | 93,000 |
14․11․1954 | ![]() |
![]() |
4։1 | Ընկերական խաղ | Կոչիշ, Ցիբոր, Շանդոր, Պալոտաշ | 94,000 |
08․12․1954 | ![]() |
![]() |
4։2 | Ընկերական խաղ | Կոչիշ, Հիդեգկուտի, Բոժիկ, Շանդոր | 134,000 |
24․04․1955 | ![]() |
![]() |
2։2 | Կենտրոնական Եվրոպայի գավաթ | Հիդեգկուտի, Ֆենվեշի | 65,000 |
08․05․1955 | ![]() |
![]() |
5։0 | Ընկերական խաղ | Պուշկաշ, Կոչիշ, Պալոտաշ (2), Տիխի | 34,000 |
11․05․1955 | ![]() |
![]() |
7։3 | Ընկերական խաղ | Պուշկաշ (2), Կոչիշ (3), Հիդեգկուտի, Սոյկա | 40,000 |
15․05․1955 | ![]() |
![]() |
6։0 | Ընկերական խաղ | Կոչիշ (2), Շանդոր (3), Պալոտաշ | 41,000 |
19․05․1955 | ![]() |
![]() |
9։1 | Ընկերական խաղ | Պալոտաշ (3), Պուշկաշ, Տիխի (2), Չորդաշ (2), Յոժեֆ Տոտ | 30,000 |
29․05․1955 | ![]() |
![]() |
3։1 | Ընկերական խաղ | Կոչիշ, Հիդեգկուտի, Ֆենվեշի | 100,000 |
17․09․1955 | ![]() |
![]() |
5։4 | Կենտրոնական Եվրոպայի գավաթ | Պուշկաշ (2), Կոչիշ, Մախոշ (2) | 45,000 |
25․09․1955 | ![]() |
![]() |
1։1 | Ընկերական խաղ | Պուշկաշ | 103,000 |
02․10․1955 | ![]() |
![]() |
3։1 | Կենտրոնական Եվրոպայի գավաթ | Կոչիշ, Տիխի, Ցիբոր | 50,000 |
16․10․1955 | ![]() |
![]() |
6։1 | Կենտրոնական Եվրոպայի գավաթ | Կոչիշ, Պուշկաշ, Ցիբոր (2), Տիխի, Յոժեֆ Տոտ | 104,000 |
13․11․1955 | ![]() |
![]() |
4։2 | Ընկերական խաղ | Պուշկաշ, Տիխի, Ցիբոր (2) | 90,000 |
27․11․1955 | ![]() |
![]() |
2։0 | Կենտրոնական Եվրոպայի գավաթ | Պուշկաշ, Յոժեֆ Տոտ | 103,000 |
03․06․1956 | ![]() |
![]() |
4։5 | Ընկերական խաղ | Պուշկաշ, Կոչիշ (2), Բուդաի | 75,000 |
23․09․1956 | ![]() |
![]() |
1։0 | Ընկերական խաղ | Ցիբոր | 105,000 |
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.