Ողնուղեղի վնասվածքներ
մարդու մեջքի հատվածի վնասվածք / From Wikipedia, the free encyclopedia
Ողնուղեղի վնասվածքներ, ողնուղեղի վնասվածք է որը առաջացնում է ժամանակավոր կամ մնայուն ֆունկցիայի փոփոխություններ։ Սիմպտոմները կարող են ներառել մկանների կծկման ֆունկցիայի, զգացողության, կամ աուտոնոմ ֆունկցիայի կորուստ, որն առաջանում է ողնուղեղի վնասումից ներքև տեղակայված հատվածներում։ Վնասվածքը կարող է առաջանալ ողնուղեղի ցանկացած հատվածում և կարող է լինել ամբողջական երբ բոլոր շարժողական և զգայական ֆունկցիաները խախտվում են կամ ոչ-ամբողջական երբ որոշ նյարդային ազդակներ անցնումեն վնասված հատվածով։ Կախված վնասվածքի տեղակայումից և սրությունից սիմպտոմները կարող են տատանվել թմրածությունից մինչև պարալիզ և անպահություն։ Երկար տևողությամբ արդյունքները նույնպես կարող են տատանվել լայն սահմաններում սկսած լրիվ վերականգնումից միչև տետրապլեգիա կամ պարապլեգիա։ Բարդությունները կարող են ներառել մկանային ատրոֆիա, պառկելախոցեր, ինֆեկցիաներ, և շնչառական պրոբլեմներ։
Ողնուղեղի վնասվածքներ | |
---|---|
Տեսակ | վնասվածք և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | լուծանք, Քրոնիկ ցավ և Հիպեսթեզիա |
Հետևանք | impairment of continence? |
Բուժաքննություն | ռենտգենագրություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն և CT |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն և Նյարդավիրաբուժություն |
ՀՄԴ-10 | G95.9 և T09.3 |
Spinal cord injuries Վիքիպահեստում |
Դեպքերի մեծ մասում ողնուղեղի վնասվաևքները հետևանք են ֆիզիկական տրավմայի ինչպես օրինակ Ճանապարհատրանսպորտային պատահար, հրազենային վիրավորում, կամ սպորտային վնասվածք, բայց դրա պատճառ կարող են լինել նաև ինֆեկցիան, անբավարար արյան հոսքը և ուռուցքները։ Վնասվածքների կեսը կազմում են պարանոցային հատվածի վնասվածքները, այն դեպքում երբ վնասվածքների 15% կազմում են կրծքային հատվածի, կրծքային և գոտկային հատվածների սահմանի և գոտկային հատվածի վնասվածքները[1]։Ախտորոշումը գերազանցապես հիմնված է սիմպտոմների և վիզուալիզացնող հետազոտությունների վրա[1]։
Ողնուղեղի վնասվածքները կանխարգելելու համար կան որոշ միջոցառումներ օրինակ անվտանգ հանդերձանք, հասարակական հսկողություն ինչպես օրինակ սպորտում և ճանապարհների անվտանգության հարցում և առաջընթաց հանդերձանքի առումով։ Բուժումը սկսում ենք կանխելով ողնաշարի հետագա շարժումը և հսկելով արյան ճնշման պահպանումը[1]։ Կորտիկոստերոիդների օգտագարությունը հաստատված չէ[1]։Մնացած միջամտությունները կախված են տեղակայումից և վնասվածքի աստիճանից, սկսած անկողնային հանգստից մինչև վիրահատական միջամտություն։ Շատ դեպքերում ողնուղեղի վնասվածքները պահանջում են երկար տևողությամբ ֆիզիկական և մասնագիտական բուժում, հատկապես այն դեպքերում երբ խանգարվում է օրվա ակտիվությունը։
Միացյալ Նահանգներում յուրքանչյուր տարի 12,000 մարդ ողջ է մնում ողնուղեղի վնասվածքներից հետո[2]։ Ամենահաճախ վնասվածք ստացող խումբը երիտասարդ տղամարդիկ են[2]։ Ողնուղեղի վնասվածքների բուժումը միայն առաջընթաց է գրանցել 20-րդ դարի կեսերին։ Պոտենցիալ բուժման հետազոտությունները ընդգրկում են ցողունային բջիջների իմպլանտացիա, ինժեներական նյութեր որոնք հենարան են հանդիսանում հյուսվածքների համար, էպիդուրալ ողնուղեղային խթանում, և կրելի ռոբոտացված էկզոսկելետ[3]։