Քրոնիկ ցավ
From Wikipedia, the free encyclopedia
«Քրոնիկ ցավը» դասակարգվում է որպես ցավ, որը տևում է ավելի քան երեքից վեց ամիս[1]։ Բժշկության մեջ սուր և քրոնիկ ցավի միջև տարբերությունը երբեմն որոշվում է տևողության ժամանակաքանակով։ Երկու սովորաբար օգտագործվող մարկերներն են ցավը, որը շարունակվում է սկզբից երեք և վեց ամիս հետո[2], բայց որոշ մասնագետներ քրոնիկից սուրի անցումը սահմանել են 12 ամիս[3]։ Մյուսները կիրառում են «սուր» տերմինը ցավի համար, որը տևում է 30 օրից պակաս, «քրոնիկ»՝ ավելի քան վեց ամիս տևողությամբ և «ենթասուր»՝ մեկից վեց ամիս տևող ցավի համար[4]։«Քրոնիկ ցավի» հայտնի այլընտրանքային սահմանումը, որը չի ներառում ֆիքսված տևողություն, «ցավ է, որը անցնում է բուժման սպասվող շրջանը»[2]։
Քրոնիկ ցավը կարող է առաջացնել մարմնան երևւյթներ ուղեղից կամ ողնուղեղից։ Հաճախ դժվար է բուժել։ Համաճարակաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարբեր երկրներում մարդկանց 8-11,2%-ն ունի քրոնիկ համատարած ցավ[5]։ Տարբեր Ոչ օփիոիդային ցավազրկողներ դեղամիջոցներ ի սկզբանե առաջարկվում են քրոնիկ ցավը բուժելու համար՝ կախված նրանից, թե ցավը պայմանավորված է հյուսվածքների վնասվածքով, թե նեյրոպաթիկ անգարումով[6][7]։ Հոգեբանական բուժումները, ներառյալ ճանաչողական վարքային թերապիա և ընդունման և հանձնառության թերապիա կարող են արդյունավետ լինել քրոնիկ ցավ ունեցողների կյանքի որակը բարելավելու համար։ Քրոնիկ ցավով որոշ մարդիկ կարող են օգուտ քաղել օփիոիդային բուժումից, մինչդեռ մյուսները կարող են վնասվել դրանից[8][9]։ Ոչ քաղցկեղային ցավ ունեցող մարդկանց, որոնց չեն օգնել ոչ օփիոիդային դեղամիջոցներ, կարող է առաջանալ անհրաժեշտութուն փորձել ափիոնային դեղամիջոցներ, եթե չկա նյութերի օգտագործման խանգարման պատմություն և չկա հոգեկան հիվանդություն[10]։
Քրոնիկ ցավ ունեցող մարդիկ հակված են դեպրեսիայի ավելի բարձր մակարդակի[11] և թեև այլ հիվանդությունների հետ կապը ճշգրիտ չէ[12]։ Քրոնիկ ցավը կարող է նպաստել ֆիզիկական ակտիվության նվազմանը` ցավն ավելի կարող է վատանալ վախի պատճառով։ Ցավի ինտենսիվության, ցավի վերահսկման և ցավի նկատմամբ դիմադրողականության վրա կարող են ազդել սոցիալական աջակցություն տարբեր մակարդակները և տեսակները, որոնք ստանում է քրոնիկ ցավով տառապող անձինք, ինչպես նաև ազդում է տվյալ անձի սոցիալական-տնտեսական կարգավիճակը[13]։
Մարդու քրոնիկական ցավի առաջացման պատճառներից մեկը բիոպսիխոսոցիալական մոդելն է, ըստ որի անհատի քրոնիկ ցավի առաջացման վրա կարող է ազդել նրա կենսագործունեության, հոգեբանական վիճակըև սոցիալական միջավայրի բարդ համակցություն
[14]։