գավառ Ելիզավետպոլի նահանգի կազմում From Wikipedia, the free encyclopedia
Շուշիի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1840 թվականին՝ Ղարաբաղի գավառի բաժանմամբ։ 1868 թվականին գավառը մտել է նորաստեղծ Ելիզավետպոլի նահանգի կազմ։ Գավառի կենտրոնը Շուշի քաղաքն էր։
| |||||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||||
Կարգավիճակ | գավառ | ||||
Մտնում է | Ելիզավետպոլի նահանգ | ||||
Ներառում է | 58 համայնք | ||||
Վարչկենտրոն | Շուշի | ||||
Հիմնական լեզու | Հայերեն, թաթարերեն, ռուսերեն | ||||
Բնակչություն (1897) | 138 771 | ||||
Ազգային կազմ | հայեր (58 %), կովկասյան թաթարներ, թուրքեր և քրդեր (41 %)[1] | ||||
Կրոնական կազմ | |||||
Տարածք | 4,912 | ||||
Հիմնադրված է | 1840 թ. | ||||
Պատմական շրջան(ներ) | Խաչեն (Ասկերան) Վարանդա (Շուշի և Մարտունի) Ուտի Առանձնակ (Աղջաբեդի) | ||||
Շուշիի գավառը հյուսիսից սահմանակցում էր Ջևանշիրի, հարավից՝ Ջաբրայիլի, արևմուտքից՝ Զանգեզուրի գավառներին։ Արևելքից Կուր գետի երկայնքով, գավառը սահմանակցում էր Բաքվի նահանգին։
Ներառել է հիմնականում Արցախի հանրապետության Ասկերանի, Շուշիի և Մարտունու, մասամբ՝ Հադրութի շրջանները, ինչպես նաև Ադրբեջանի Աղջաբեդիի շրջանը։
«Շուշի» անվանումը հասնում է մինչև Զաքարյան իշխանապետության շրջան, երբ Արցախն ընդգրկված էր հիմնականում Խաչենի իշխանության մեջ։ Ստուգաբանորեն կապվում է Շոշ գյուղի կամ «լեռ, բլուր» բառի հոմանիշների հետ։ Հավանական վարկածներից է նաև պարսկերեն «շուշա» (ապակի) բառը՝ տեղանքի օդի մաքրության բացատրությամբ։
Գավառը կազմվել է 1840 թվականին՝ անջատվելով Ղարաբաղի գավառից (1806-1840)։ Նախկինում, այն մտել է Պարսկաստանի Ղարաբաղի խանության (1747-1806) մեջ։ Այդպիսով, Արցախը Ռուսական կայսրությանը միացել էր ավելի քան 20 տարի Թուրքմենչայի պայմանագրից առաջ, և մնացել դրա կազմում ավելի քան հարյուր տասը տարի։
Ռուսական տիրապետության առաջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի են ունենում վարչատարածքային մի քանի փոփոխություններ։ 1840 թվականին լուծարվում է Ղարաբաղի գավառը՝ որպես ինքնուրույն միավոր. Կովկասում ստեղծվում են վարչաքաղաքական երկու միավորներ՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Վերջինիս կազմում ընդգրկվում է Ղարաբաղը՝ Զանգեզուրի հետ միասին։ 1846 թվականից վերոհիշյալ երկու միավորները կիսվում են երկուական մասի. Կասպիական մարզում ձևավորվում են Շամախու (1846-1859) և Դերբենդի (1846-1860) նահանգները։ 1859-1860 թվականներին դրանց տեղում ձևավորվում են երկու նոր միավոր՝ Բաքվի նահանգը (1859-1918) և Դաղստանի մարզը (1860-1918)։ Որոշ ժամանակ անց ձևավորվում է նոր՝ Ելիզավետպոլի նահանգը (1868-1918), որի մեջ են միավորվում Ղազախի և Ելիզավետպոլի գավառները Թիֆլիսի, իսկ Զանգեզուր-Ղարաբաղը՝ Բաքվի նահանգից։ Շուշիի գավառը իր վերջնական սահմաններով ենթարկվում էր դրա նահանգապետին։ 1873 թվականին Շուշիի գավառից կամ Ղարաբաղից անջատվում են Ջևանշիրի գավառը հյուսիսում, և Ջաբրայիլի գավառը հարավում։
1918-1920 թվականներին Շուշիի գավառը համարվել է վիճելի տարածք Հայաստանի առաջին հանրապետության և Մուսավաթական Ադրբեջանի մեջ, իսկ 1921 թվականի հուլիսին արդեն հայաթափված Շուշին[2] մտել է Խորհրդային Ադրբեջանի կազմ։
1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 138771 մարդ էր, որի ավելի քան 58 տոկոսը հայեր էին (80765 մարդ), իսկ 41.5 տոկոսը՝ մուսուլմաններ՝ թաթարներ, քրդեր, թուրքեր (57590 մարդ), 0.3 տոկոսը՝ ռուսներ (416)[3]։ Շուշի քաղաքի բնակչությունը 1897 թվականին 25881 մարդ էր[4]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Շուշիի բնակչությունն անցել էր 43 հազարից[5]։
1921 թվականից Շուշիի գավառից անջատվում է ժամանակակից Աղջաբեդիի շրջանը, իսկ մնացած տարածքները մնում են 1923 թվականին կազմված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ։
1913 թվականին գավառը բաժանված էր 58 գյուղական համայնքների միջև[6]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.