Վերին Ճարտար
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Վերին Ճարտար, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 17 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 75 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Վերին Ճարտար | ||
Ղուզե Ճարտար | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտունու | |
Համայնք | Մարտունու շրջան և ԼՂԻՄ | |
Բնակչություն | 1 738[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Համայնքը լեռնային է, ունի 3874,4 հա տարածք, որից 3284,94 հա գյուղատնտեսական նշանակություն, 477,0 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 8 աղբյուրներ` «Ծրվաջուր», «Վետանց», «Վերին շենի», «Մոտե ջուր», «Խաչին ջուր», «Ջհեն», «Սլաբեն» և «Եղիշասարի աղբյուր»։
2015 թվականին Ղուզե Ճարտար համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1803 մարդ, կա 467 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Եղիշե եկեղեցի (1655 թ.), Սբ. Գևորգ եկեղեցի (19-րդ դար), հաշվառված է 25 հուշարձան։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, 2 դպրոց` 1 հիմնական և 1 Ճարտարի Վերին շենի մասնաճյուղի դպրոցները, որտեղ սովորում էին 162 աշակերտներ, ունի 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում էին 65 երեխաներ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.