From Wikipedia, the free encyclopedia
Մարտունու շրջան, վարչատարածքային միավոր Արցախի Հանրապետությունում։ Արցախի Հանրապետության 8 շրջաններից մեկն է։ Կազմավորվել է 1991 թվականին՝ ԼՂԻՄ նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1930 թվականին) հիմքի վրա։ Շրջանի մակերեսը կազմում է 951 կմ², բնակչությունը՝ 23.157 մարդ (2005 թ.[3])։ Շրջկենտրոնը համանուն Մարտունի քաղաքն է։ Վարանդան հյուսիսից սահմանակցում է Խաչենին, արևելքից Շուշիին և հարավարևմուտքից՝ Դիզակին։
Երկիր | Արցախ |
---|---|
Կարգավիճակ | Արցախի Հանրապետության շրջան |
Ներառում է | 35 համայնք (39 բնակավայր) |
Վարչկենտրոն | Մարտունի |
վարչակազմի ղեկավար | Էդիկ Ավանեսյան |
Բնակչություն (2008) | 23500[1] (2 տեղ) |
Խտություն | 24.35 |
Տարածք | 951 |
Ժամային գոտի | UTC+4 |
gov.nkr.am/hy/regions/details/49/ | |
Արցախի հարավարևելյան մասում է 400 մ բարձրության վրա։ Ունի 36 համայնք, 40 բնակավայր։ Խոշոր բնակավայրերից են Մարտունի քաղաքը, Ճարտար քաղաքը, Բերդաշեն, Գիշի, Թաղավարդ, Սոս գյուղերը։ Շրջանի արեմտյան կեսն ունի նախալեռնային, թույլ թեքության մակերեույթ։ Համեմատաբար բարձր են Ննգի, Կաղարծի, Աշան, Ճարտար, Խերխան, Թաղավարդ գյուղերի մոտակայքով ձգվող լեռնաճյուղերի գագաթները (բարձրությունը՝ 1200-1500 մ)։ Լանդշաֆտը նախալեռնային, տափաստանային և անտառային է։
Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ (գլխավորապես հացահատիկային բույսերի մշակությամբ), խաղողագործությամբ և անասնապահությամբ։ Գործում է Մարտունիի գինու գործարանը, թռչնաբուծական ֆաբրիկան, վերականգնվել է Կարմիր Շուկայի գինու կետը։ 2003 թվականին շրջանում գործել են 36 ակումբ, կենտրոնական և 35 գյուղական գրադարաններ, Մարտունիի պատմաերկրագիտական թանգարանը, 25 միջնակարգ, 8 ութամյա, 6 տարրական, 1 երաժշտական, 1 արհեստագործական դպրոցներ, շրջանային կենտրոնական և Ղուզե Ճարտարի գյուղական հիվանդանոցները, 5 ամբուլատորիա և 31 բուժակամանկաբարձական կետեր, 1 հակահամաճարակային կայան։
Մարտունու շրջանի տարածքի զգալի մասը հարթավայրային է և ծովի մակերևույթից ունի մինչև 400մ բարձրություն։ Շրջանի հարթավայրային մասում, հատկապես Մարտունի քաղաքում, Կուրոպատկինոյի, Գևորգավանի, Աղբուռունի, Ալաբալու հատվածներում կլիմայական պայմանները չոր մերձարևադարձային են, մթնոլորտային տեղումները սակավ, ձյան կայուն շերտ համարյա չի լինում։
Շրջանի արևմտյան կեսը նախալեռնային, թույլ թեքություն ունեցող մակերևույթ ունի, այստեղի կլիմայական պայմանները առավել նպաստավոր են գյուղատնտեսության համար։
Մարտունու շրջանի տարածքով հոսող գետերից ջրառատը Վարանդան է՝ իր Ամարաս վտակով։ Այն թափվում է Արաքս գետը։ Նշանավորը Խոնաշենն է, որը, սկիզբ առնելով Բովուրխանի լեռնալանջերից, անցնում է Մարտունի քաղաքով և կորչում Արցախի հարթավայրում։
Շրջանի արևմտյան նախալեռնային հատվածը գեղատեսիլ է, հարուստ պտղատու ծառատեսակներով, անտառներով, զուլալ վտակներով ու սառնորակ աղբյուրներով։
Մարտունու ընդերքը հարուստ է կրաքարի, բազալտի, մարմարի, գրանիտի, կավի պաշարներով։ Մարմարի պաշարներով հարուստ է Նորշեն, գրանիտի պաշարներով՝ Ննգի, կավի պաշարներով՝ Ննգի ու Ղավախան գյուղերի շրջակայքը։
Արևմտյան մասում շրջանը սահմանակից է Ասկերանին, հարավային մասում՝ Հադրութի շրջաններին, արևելյան ու հարավարևելյան մասերում Ֆիզուլուն, իսկ հյուսիսային մասում Աղդամի շրջաններին։
Տարածքում պահպանվել են հայկական պատմաճարտարապետական 353 հուշարձան, որոնցից կանգունը և հնագույնը Ամարասի վանքն է, որտեղ Մեսրոպ Մաշտոցը բացել է նահանգի առաջին դպրոցը։ Վանքը կառուցվել է 4-րդ դարի սկզբին Գրիգոր Լուսավորչի, այնուհետև՝ նրա թոռ Գրիգորիս եպիսկոպոսի կողմից։ Հենց այդ վանքում է գտնվում վերջինիս դամբարանը։ Շրջանի պատմաճարտարապետական մյուս հուշարձաններից նշանավոր են՝ Ճարտար գյուղի Եղիշեի, Հերհեր գյուղի Ս. Գրիգորիս, Մավաս գյուղի վանքերը, Կարմիր եղցի համալիրը (Մելիք-Փաշայանների դամբարանով, XIII դ.), Բերդաշենի ամրոցները, Մեծ Նահատակ, Ս. Աստվածածին եկեղեցիները, Հացի գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին ու դպրոցի հին շենքը, Թաղավարդ գյուղի անտառածածկ սարի վրա գտնվող Ղևոնդաց անապատի հուշարձանները, Կաղարծի գյուղի Թարգմանչաց եկեղեցին և այլ հնություններ։ Շրջանում կա քաղաքական 1 համայնք, գյուղական 35 համայնք և 38 բնակավայր։
Մարտունու շրջանը կազմված է քաղաքային և գյուղական համայնքներից[4][5][6]։ Ներկայում շրջանի բնակավայրերը մի մասը գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[7][8][9][10]։
Մարտունու շրջանն ունի 35 համայնք, որոնք իրենց մեջ ներառում են 39 բնակավայրեր։ Դրանք են[2][5]՝
Համայնք | Թվաքանակը | |
---|---|---|
1 | Մարտունի | 5352 |
2 | Քաջավան | 77 |
3 | Ավդուռ | 133 |
4 | Բերդաշեն | 1558 |
5 | Գիշի | 1556 |
6 | Եմիշճան | 170 |
7 | Զարդանաշեն | 93 |
8 | Թաղավարդ | 1286 |
9 | Խերխան | 136 |
10 | Խնուշինակ | 655 |
11 | Ծովատեղ | 161 |
12 | Կաղարծի | 546 |
13 | Կարմիր շուկա | 1046 |
14 | Կոլխոզաշեն | 270 |
15 | Հաղորտի | 176 |
16 | Հացի | 535 |
17 | Հերհեր | 655 |
18 | Կավահան | 82 |
19 | Ղուզե Ճարտար | 1802 |
20 | Ճարտար | 5315 |
21 | Մաճկալաշեն | 665 |
22 | Մյուրիշեն | 155 |
23 | Մուշկապատ | 368 |
24 | Մուշկապատ | 368 |
25 | Ննգի | 322 |
26 | Նոր Շեն | 338 |
27 | Շեխեր | 363 |
28 | Պառավաթումբ | 122 |
29 | Սարգսաշեն | 256 |
30 | Սոս | 1009 |
31 | Սպիտակաշեն | 341 |
32 | Քարահունջ | 167 |
33 | Քերթ | 551 |
34 | Ջիվանի | 158 |
35 | Վարանդա | 99 |
36 | Վազգենաշեն | 263 |
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Զարգացած են հացահատիկային բույսերի մշակությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը, անասնաբուծությունը։ Հանրապետության հացահատիկային մշակաբույսերի 24,2%-ը, խաղողի համախառն բերքի 58,9%-ն արտադրվում է Մարտունիի շրջանում։ 2002 թվականից գործում է «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկան (ՍՊԸ)։ Խորհրդային տարիներին շրջանն ադրբեջանական մշակող ձեռնարկություններին մատակարարել է հացահատիկ, խաղող, միրգ, բոժոժ, բուրդ, կաթ և այլն։ 2009 թվականին շրջանի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռը հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում արդյունաբերությունը 3,3% էր, գյուղատնտեսությունը՝ 25,3%, շինարարությունը՝ 13,1%, կապը՝ 6,4%, մանրածախ ապանքաշրջանառությունը՝ 10,6%, ծառայությունները՝ 7,8%։ Ավտոճանապարհներով կապված է Ստեփանակերտի, Մարտակերտի, Հադրութի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.