Հողեր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հողեր, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։
Գյուղ | ||
---|---|---|
Հողեր | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութի | |
Համայնք | Ելիզավետպոլի նահանգ, Ֆիզուլիի շրջան և ԼՂԻՄ | |
Այլ անվանումներ | Գոգա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 4 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ ԱԵ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Գյուղի անվանումը ստուգաբանվում է երկու տարբերակով․ առաջինը ՝ «բերրի հող ունենալ», իսկ երկրորդ տարբերակով գյուղը ունեցել է Ողեր անվանումը, որը վկայում է նաև Մակար Բարխուդարյանցը, ինչը նշանակում է օղակի մեջ առնված բնակավայր։ Հետագայում Ողեր անվանումը տեղացիների բարբառով դարձել է Հողեր։ Արցախյան ազատամարտից հետո գյուղը չի բնակեցվել։ Նախկինում անվանվել է Գոգա, նաև Ողեր, իսկ 1998 թվականին վերանվանվել է Հողեր։
Գտնվում է Ղարաբաղի Լեռնաշղթայի արևելյան Իշխանասարի լեռնաճյուղերի հյուսիսային կողմում, ձորի ձախ լանջերի հարթավայրային մասում , Իշխանագետի միջին հոսանքի աջ գետահովտում, Գոգա վտակի վրա, Ջրակուս գյուղից 1-2 կմ հեռու, Հադրութ քաղաքից 25 կմ դեպի հյուսիս։
Գտնվում է ծովի մակերևույթից 700մ բարձրության վրա։
Արցախյան ազատամարտի տարիներին գյուղի բնակչությունը լքել է իր պապենական բնակավայրը և բնակություն է հաստատել հարևան Ծաղկավանք գյուղում։ Գյուղը 1923-1936 թվականներին եղել է Դիզակի, ապա Հադրութի շրջանի մեջ։ 1936 թվականին անջատվել է Հադրութի շրջանից և կցվել է Ադրբեջանի Կարյագինոյի (Ֆիզուլու) շրջանին։
Գյուղի հայ բնակիչները 1988-1989 թվականներին կազմավորել են ինքնապաշտպանական ջոկատ, որն առանձին, իսկ 1992 թվականին Հադրութի Առաջին պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Հադրութի, Մարտունու և ԼՂՀ այլ րջանների բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին[2]։
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել է և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5]։
Հողեր գյուղում բնակչության թիվը 19-րդ դարի վերջի տվյալներով կազմել է 130 հայ բնակիչ, 2005 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 4 մարդ, իսկ 2010 թվականի տվյալներով բնակչություն չկար։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].
Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են ՝ սբ․Աստվածածին եկեղեցին (վերակառուցվել է 1880 թվականին) , 15-18-րդ դարերի գյուղատեղի մնացորդները, 19-րդ դարի գերեզմանոցը։ Գերեզմանոցին մոտ ձորակում պահպանվել է հայ քարագործների կառուցած աղբյուրը[7]։։
Մինչև 1960 թվականը Հողեր գյուղում գործել է միջնակարգ դպրոց, որտեղ սովորել են նաև հարևան Ծակուռի, Ջրակուս, Քյուրաթաղ (Դուդուկչի.), Ուխտաձոր (Էդիլլու), Ակնաղբյուր, Ծաղկավանք գյուղերի 4-րդ և 7-րդ դասարանի աշակերտները։ 1960 թվականին միջնակարգ դպրոցը դարձել է ութամյա, 1970 թվականին՝ տարրական, 1974 թվականին դպրոցը փակվել է։ 1974-1988 թվականներին Հողեր գյուղի երեխաները սովորել են Ջրակուս գյուղում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.