![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/ba/Anorexia_case_1900.jpg/640px-Anorexia_case_1900.jpg&w=640&q=50)
Նյարդային անորեքսիա
From Wikipedia, the free encyclopedia
Նյարդային անորեքսիա (լատին․՝ Anorexia nervosa, հին հունարեն՝ ἀν- — «առանց-», «ան-» և ὄρεξις «֊ախորժակ», հաճախ անվանվում է պարզապես անորեքսիա[3]), սնման խանգարում, որը բնութագրվում է ցածր քաշով, գիրանալու վախով և նիհար լինելու ուժեղ ցանկությամբ՝ ինչը բերում է սննդի սահմանափակման։ Անորեքսիայով հիվանդներից շատերը իրենց գեր են համարում անգամ, եթե ունեն քաշի էական պակաս[4][5]։ Հարցնելու դեպքում նրանք սովորաբար ժխտում են, որ ունեն քաշի խնդիր։ Նրանք հաճախ են կշռվում, սնվում են միայն փոքր չափաբաժիններով, որոշները ուժգին ֆիզիկական վարժություններ են կատարում, ստիպողաբար առաջացնում են փսխում կամ ընդունում լուծողականներ քաշի նվազման նպատակով։ Բարդությունների թվում կարող են լինել օստեոպորոզը, անպտղությունը, սրտի վնասումը և այլն[4]։ Կանանց մոտ հաճախ կարող է բացակայել դաշտանը[5][6]։
Նյարդային անորեքսիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ և հոգեկան հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն |
Տարբերակիչ ախտորոշում | Դիսմորֆոֆոբիա, Նյարդային բուլիմիա, հիպերթիրեոզ, աղիների բորբոքային հիվանդություն, դիսֆագիա, ուռուցք[1][2] |
Բուժում | հոգեթերապիա և psychomotor education? |
![]() |
Պատճառը հայտնի չէ։ Կան որոշակի գենետիկական կոմպոնենտներ, ըստ որոնց միաձվանի երկվորյակները ավելի հաճախ են ախտահարվում, քան տարաձվանիները[5]։ Մշակութային գործոնները նույնպես ունեն որոշակի դերակատարում՝ հասարակությունները, որտեղ արժևորում են նիհարությունը՝ ունեն հիվանցության ավելի բարձր ցուցանիշներ[6]։ Բացի դրանից ավելի հաճախ այն տարածված է այնպիսի ոլորտներում ինչպիսիք են թեթև աթլետիկան, մոդելային աշխատանքը և պարը[6][7]։ Անորեքսիան հաճախ սկսվում է կյանքում մեծ փոփոխություններից կամ սթրեսային իրավիճակներից հետո։ Ախտորոշումը պահանջում է էական ցածր քաշ[8]։ Հիվանդության ծանրությունը որոշվում է ելնոլով մարմնի զանգվածի ինդեքսից (ՄԶԻ)։ Հիվանդության միջին ծանրություն ունեցող մեծահասակ հիվանդներները ունեն 17-ից բարձր ՄԶԻ, չափավորը 16-ից 17, ծանրը 15-ից 16 և ծայրահեղ ծանրը 15-ից պակաս։ Երեխաների դեպքում համապատասխան տարիքային սանդղակը ոչ այնքան հաճախ է օգտագործվում[8]։
Անորեքսիայի բուժումը ներառում է քաշի առողջ կերպով վերականգնում, հիմքում ընկած հոգեբանական խնդիրների բուժում, լուծելով վարքագծային խնդիրները, որոնք խթանում են հիվանդությունը[9]։ Չնայած դեղամիջոցները չեն օգնում քաշի ավելացման հարցում, դրանք կարող են վերացնել հիվանդության արդյունքում առաջացած անհանգստությունը կամ դեպրեսիան[9]։ Թերապիայի որոշակի տեսակներ նույնպես կարող են օգտակար լինել, այնպիսիք ինպիսիք են կոգնիտիվ-վարքային թերապիան կամ մոտեցումը, երբ ծնողները երեխայի սնման պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա՝ հայտնի ինչպես Մոդսլիի ընտանեկան թերապիա[9][10]։ Երբեմն որոշ անձանց՝ քաշ հավաքելու համար պահանջվում է հոսպիտալիզացում[11], սակայն նազոգաստրալ զոնդի արդյունավետությունը ապացուցված չէ[12]։ Երբեմն մարդիկ կարող են ունենալ եզակի էպիզոդ և ապաքինվել, մինչ դեռ ուրիշները ունենում են բազում էպիզոդներ տարիներ շարունակ[13]։ Շատ բարդություններ բարելավվում կամ լուծվում են քաշի վերականգման միջոցով։
Ըստ 2015 թվականի տվյալների՝ անորեքսիան գլոբալ ախտահարել է 2.9 միլիոն մարդ[14]։ Դա կազմում է կանանց 0,9%-4,3%-ը և տղամարդկանց 0,2%-0,3%-ը արևմտյան երկրներում նրանց կյանքի որոշակի շրջանում։ Տրված տարում ախտահարված են երիտասարդ կանանց մոտ 0,4%-ը մինչ դեռ ախտահարված տղամարկանց թիվը մոտ տաս անգամ պակաս է[15][15]։ Մի շարք զարգացած պետությունների տվյալները հստակ պարզ չեն[8]։ Հիվանդությունը հաճախ սկսվում է դեռահասային կամ երիտասարդ տարիքում[9]։ 2013-ի տվյալներով անորեքսիայից գրանցվել է 600 մահ, մինչ 1990-ին դրանից մահացության թիվը չէր գերազանցում 400-ը[16]։ Սնման խանգարումները նաև բարձրացնում են անձի մահացության ռիսկը մի շարք այլ պատճառներից, ներառված ինքնասպանությունը[9][15]։ Անորեքսիայով հիվանդների մոտ 5%-ը մահանում են առաջացած բարդություններից 10 տարվա ընթացքում։ «Նյարդային անորեքսիա» տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1873 թվականին Վիլյամ Գելի կողմից նկարագրելու համար տվյալ վիճակը[17]։