From Wikipedia, the free encyclopedia
Հոգեկան խանգարումը (հոգեկան հիվանդություն, հոգուհիվանդություն, որոշ հեղինակային աղբյուրնեորւմ հատկապես՝ ՀՄԴ10-ում պնդվում է, որ դրանք հոմանիշներ չեն) լայն իմաստով հոգու վիճակ է, տարբերվում է նորմալ, առողջից։ Կա ավելի մասնավոր նշանակություն այս տերմինի՝ այնպիսի ոլորտներում ինչպիսիք են իրավագիտությունը, հոգեբուժությունը և հոգեբանությունը։ Հոգեբանական խանգարումը պետք չէ ընդունել որպես անձի բնավորության կամ հատկանիշների բացասական կողմ[1]։
Հոգեկան հիվանդություններ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | հոգեկան խանգարումների պատճառներ |
Հետևանք | ինքնասպանություն, վնասվածք, մահ և somatic disease? |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն, կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա |
ՀՄԴ-10 | F00-F99 |
Բուժում | հոգեթերապիա և հոգեֆարմակոլոգիա |
Mental and behavioural diseases and disorders Վիքիպահեստում |
Հոգեկան խանգարման հակառակը պարզապես հոգեկան առողջությունն է։ Մարդիկ, որոնք կարողանում են հարմարվել կյանքի պայմաններին և կարողանում են հաղթահարել կյանքի խնդիրները, սովորաբար գնահատվում են որպես հոգեպես առողջ։ Եթե այդ հնարավորությունները սահմանափակված են և տվյալ անձը չի կարողանում հաղթահարել այդ խնդիրները անձնական, ընտանեկան կյանքում կամ աշխատանքում, եթե նա ի վիճակի չէ հասնել անձնական նպատակների, ապա կարող է խոսք գնալ այս կամ այն հոգեբանական խանգարման մասին։
Հոգեկան հիվանդությունների ժամանակ փոփոխություններ են տեղի ունենում զգացմունքների, մտածողության, վարքագծի դաշտում, այդ թվում նաև սովորաբար տեղի է ունենում օրգանիզմի սոմատիկ ֆունկցիաների փոփոխություն։ Արդյունավետ հոգեբանական և դեղորայքային մեթոդների ստեղծման համար անհրաժեշտ է հոգեբանության և բժշկության համագործակցությունը ինչպես նաև հոգեբանական խանգարումները դիտարկել տարբեր անկյուններից։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխարհում ամեն չորրորդ կամ հինգերորդ մարդ ունի հոգեկան կամ վարքային խանգարում։ Շատ հոգեկան հիվանդությունների պատճառները բացահայտված չեն, կան մի խումբ նշաններ և ախտանշաններ, որոնց առաջացման ժամանակ մասնագետները խորհուրդ են տալիս դիմել մասնագիտացված օգնության։
«Հոգեկան խանգարման» և «հոգեկան հիվանդության» հասկացություների նույնացումը ենթարկվում է քննադատության։ Ենթադրվում է, որ այս կամ այն հոգեբանական խանգարման հիմքում ընկած է մարմնական գործունեության խանգարումը։ Այս ամենի հետ կապված ՀՄԴ10-ում ընդունվել է «հոգեբանական խանգարումներ» տերմինը։ «Հոգեկան հիվանդություն» և «հեգեկանհիվանդ» տերմինները ենթարկվել են քննադատության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Բաժին 26-ում № 58973/00 բողոքի համաձայն (2003 թվականի հոգտեմբերի 28) եվրոպական դատարանը «Թամարա Ռակեվիչը ընդդեմ Ռուսաստանի դաշնության» գործում, դատական կոլեգիան, որը բաղկացած էր յոթ միջազգային դատավորներից և ռուսական կողմից ներկայացնում էր Անատոլի Կովլերը, ընդունվեց՝ «հոգեկան հիվանդ» տերմինը չունի ճիշտ սահմանում, քանի որ հոգեբանությունը համարվում է զարգացող բնագավառ ինչպիսիք են բժշկությունը և սոցիալական մոտեցումները[2]։
Հոգեբանական խանգարումների դասակարգումը համարվում է բարդ և կարևոր հարց։ Դասակարգման հիմնական սկզբանքներն են՝
Դասակարգումը ըստ հիվանդություների համաշխարհային դասակարգման
Հոգեկան խանգարումները և վարքային խանգարումները բնութագրվում են V հատվածում, Հիվանդություների համաշխարհային դասակարգման 10-րդ վերանյաման մշակված Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից։
Այս դասակարգման նախագծման ժամանակ օգտագործվել է մյուս ճանաչված համակարգը ստեղծված Ամերիկյան հոգեբանների ասոցիացիայի կողմից «Ախտորոշիչ և վիճակագրական հոգեկան խանգարումների ղեկավարում» հաստակեցնում է ստանդարտ քննադատություն ախտորոշման համար։
Ներկայացնում ենք թե ինչն է համարվում և ինչը չի համարվում հոգեբանական խանգարում գիտության զարգացման հետ մեկտեղ։ Օրինակ՝ սոցիոֆոբիան տարիներ առաջ չէր համարվում հոգեբանական խանգարում և մարդիկ, որոնք տառապում էին այս հիվանդությամբ ուղղակի համարվում էին չափազանց ամաչկոտ։ Ի հակառակ դրան համասեռականությունը, մի քանի տասնամյակ առաջ համարվում էր հոգեբանական խանգարում, և պահանջում էր բուժում, համաձայն ժամանակակից ՀՄԴ10-ի համասեռականությունը որպես այդպիսին հոգեբանական խանգարում չի դիտվում՝ միայն հոգեբական խնդիրները որոնք կարող են հանդես գալ կապված հիվանդության դասակարգման հետ։
Ըստ էթոլոգիայի հոգեբանական խանգարումները կարող են բաժանվել երկու խմբի՝
Ըստ ծանրության և բնույթի հոգեբանական խանգարումները տարբերակվում են «թեթև խանգարումներ» և «կյանքի համար վտանգ ներկայացնող»։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link){{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.