From Wikipedia, the free encyclopedia
Դիսմորֆոֆոբիա կամ մարմնի դիսմորֆիկ խանգարում[1] հոգեկան խանգարում, որի ժամանակ մարդը գանգատվում է մարմնի այս կամ այն հատվածի (դեմք, ձեռքեր, ոտքեր, քիթ, ականջներ և այլն), կամ նույնիսկ ողջ մարմնի փոփոխությունից, ձևափոխվելուց և աղավաղվելուց, որն իրականությանը չի համապատասխանում։ Այլ կերպ ասած, դիսմորֆոֆոբիան՝ անձի մոտ սեփական մարմնի պատկերի խանգարումն է[1][2][3]
Դիսմորֆոֆոբիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն, psychomotor education? և կլինիկական հոգեբանություն |
ՀՄԴ-9 | 300.7 |
ՀՄԴ-10 | F45.2 |
Body dysmorphic disorder Վիքիպահեստում |
Դիսմորֆոֆոբիայի բուժման նպատակով կիրառվում է և′ դեղորայքային թերապիա, և′ հոգեթերապիա, երբեմն նույնիսկ զուգահեռաբար։
Դիսմորֆոֆոբիայի բուժման համար հոգեթերապիայի արդյունավետությունն ապացուցվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում։ Դիսմորֆոֆոբիայի բուժման համար կիրառվում են կոգնիտիվ-վարքային մոտեցման ուղղությունները (օրինակ՝ ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիա, կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա)[2][3]
Դեղորայքային բուժումը հաճախ ուղղված է երկրորդական ախտանիշների բուժմանը (օրինակ՝ տագնապ, դեպրեսիա), որոնք հետևանք են դիսմորֆոֆոբիայով անձի ապրումների՝ կապված հիվանդության, այսինքն մարմնի թվացյալ փոփոխության հետ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.