Մուսուլման
From Wikipedia, the free encyclopedia
Մուսուլման (արաբ․՝ مسلم [մուսլիմ], կանացի ձև مسلمة [մուսլիմա(թ)]), իսլամի հետևորդ։
|
Մուսուլմանների սուրբ գիրքը Ղուրանն է։ Համաձայն իսլամի՝ Ղուրանը Գաբրիել հրեշտակի միջոցով Մուհամեդ մարգարեին փոխանցված Աստծո խոսքն է։ Մուսուլմանները հետևում են Ղուրանին, ինչպես նաև Մուհամեդի ուսմունքին ու գործունեությանը՝ գրված ավանդական հադիսների հավաքածուում (սուննա)[1]։
Մուսուլմանները հավատում են, որ Աստված (Ալլահ) հավերժ է, անհասանելի և համընկերներ (թաուհիդ) չունի։ Նրանք նաև կարծում են՝ Ալլահը աննման է, ինքնաբավ, չի ծնում և չի ծնվել։ Մուսուլմանները հավատում են, որ իսլամը Աբրահամյան կրոնների վերջին փուլն է, որը փոխանցվել է այնպիսի մարգարեների միջոցով, ինչպիսիք են Նոյը, Աբրահամը, Մովսեսը, Հիսուսը[2]։ Համաձայն իսլամի՝ բոլոր նախկին Սուրբ գրքերը և Հայտնագործությունները մասամբ փոփոխված են եղել (թահրիֆ)[3], և Ղուրանը Աստծո վերջնական և անփոփոխ հայտնությունն է[4]։ Մուսուլմանները Մուհամեդին ընդունում են որպես իսլամի վերջին մարգարե, որից հետո այլ մարգարեներ չեն կարող լինել («Մարգարեների կնիք»)։