From Wikipedia, the free encyclopedia
Մոանա (անգլ.՝ Moana), Walt Disney Animation Studios-ի կողմից 2016 թվականին արտադրված 3D համակարգչային անիմացիոն ֆիլմ, այն Ուոլթ Դիսնեյի 56-րդ ֆիլմն է։ Ֆիլմի ռեժիսորներն են Ռոն Կլեմետսը և Ջոն Մասկերը[16], նրանց օգնել են նաև Դոն Հոլը և Քրիս Ուիլիամսը[17][18]։ Աուլի'ի Կրավալհոն հնչյունավորում է Մոանային, իսկ Դուեյն Ջոնսոնը՝ Մաուիին։ Ֆիլմի սունդթրեքրերի ստեղծմանը մասնակցել է նաև Լին Մաուել Միրանդան[19]։ Այն թողարկվել է 2016 թվականի նոյեմբերի 23-ին, Walt Disney Pictures-ի կողմից[20]։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գործողությունները տեղի են ունենում 2000 տարի առաջ, Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Օվկիանիայում։ Ցեղի առաջնորդի դուստրը՝ 14-ամյա Մոանա Վայալիկին իր ընտանիքը գտնելու նպատակով իր ընկերոջ՝ կիսաստված տրիկստեր Մաուիի հետ ուղևորվում է Խաղաղ օվկինոսում ճանպարահորդելու, իրենց ճանապարհին նրանք հանդիպում են հսկայական ծովային արարածների հետ։
Walt Disney Animation Studios-ի արտադրության «Մոանա» մուլտֆիլմի հայկական հեռուստապրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին Առաջին ալիքի եթերում[25]։ Կրկնօրինակումով զբաղվել է «Երևան Ստուդիան», երգերի մշակումով՝ Հայաստանի Հանրային Ռադիոն։
Կերպար | Բնօրինակի հնչունավորող | Կրկնօրինակում |
---|---|---|
Մոանա | Աուլի'ի Կրավալհո | Անուշիկ Տեր-Ղուկասյան (վոկալ) |
Մաուի | Դուեյն Ջոնսոն | Խորեն Լևնոյան |
առաջնորդ Տուի | Տեմուերա Մորիսոն | |
Սինա | Նիկոլ Շերզինգեր | |
տատիկ Տալա | Ռեյչել Հաուս | Կարինե Ջանջուղազյան |
Տամատոա | Ջեմի Կլեմենտ | |
աքաղաղ Հեյ Հեյ | Ալան Տուդիկ | |
Մոտոնուի | Ֆիլիպա Սու |
2009 թվականին նկարահանելով «Արքայադուստրը և գորտը» մուլտֆիլմը, Կլեմենտսը և Մասկերը սկսեցին աշխատել Թերրի Փրաթչեթի «Մոր, Մահվան աշակերտը» գրքի էկրանիզացման վրա[26], բայց առաջացան հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրներ, որոնք պատճառով գործընթացը դադարեցվեց, 2011 թվականին նրանք որոշեցին նկարահանել միայն իրենց սեփական գաղափարներով ֆիլմեր[27]։ 2012 թվականին Կլեմենտսը և Մասկերը ճանապարհորդեցին Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Ֆիջի, Սամոա և Տահիտի կղզիներով՝ այնտեղ ապրող մարդկանցից իրենց կյանքի և մշակույթի մասին տեղեկություններ հավաքելու համար[16]։
Մոանա ֆիլմը Կլեմենտսի և Մասկերի առաջին համակարգչային և անիմացիոն ֆիլմն է[16][28][29]։ Ըստ անիմատորների ֆլմը նկարահանվելու է CGI գրաֆիկայով[30]։ Մաուիի դաջվածները նկարվելու են ձեռքով[31]։
Տաիկա Վատիտին գրել է ֆիլմի նախնական սցենարը[32]։ Հետագայում ֆիլմի սցենարով զբաղվել են Պամելա Ռիբոնը[33], Աարոն Կանդելը և Ջարդեն Բուշը[34]։ Էրիկ Գոլդբերգը աշխատել է ֆիլմի անիմացիայի վրա[35][36]։ Ֆիլմի կոմպոզիտորներն են՝ Օպետաիա Ֆոա'ին, Մարկ Մանչինան և Լին Մանուել Միրանդան[37]։
Մոանայի հնչյունավորման համար անցկացվել են լսումներ[16] և 14-ամյա աշակերտ Աուլի'ի Կրավալհոն մասնակցելով հաղթել է[21][38]։
2014 թվականի հոկտեմբերի 20-ին Դիսնեյը հայտարարեց, որ 2016 թվականի վերջին կթողարկվի ֆիլմը[39], նաև ասվել էր որ այն հնարավոր է թողարկվի 2016 թվականի նոյեմբերի 23-ին, երբ հայտարարվել էր այդ մասին, ֆիլմը դեռևս անուն չուներ[40]։ Նոյեմբերի 10-ին հաստատվեց, որ այն կթողարկվի 2016 թվականի նոյեմբերի 23-ին[41]։
Շատ երկրներում հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրների պատճառով, այն կանվանվի «Վայանա»[42]։ Իտալիայում այն կանվանվի «Օվկիանիա», իսկ հերոսուհին՝ Վայանա, որպեսզի անվանումը չասոցացվի պոռնոդերասանուհի Մոանա Պոցցիի հետ[43]։
2016 թվականի հունիսի 12-ին Դիսնեյը իր Յություբի պաշտոնական կայքում ցուցադրեց ֆիլմի թիզերային հոլովակը[44]։
Ֆիլմը քննադատել են կիսաստված Մաուիին շատ գեր պատկերելու համար, այդ իսկ պատճառով փորձելով կոտրել պոլինեզիացիների կարծրատիպը նրա տեսքի վերաբերյալ[45]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.