հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Կարինե Հենրիկի Ջանջուղազյան (Փետրվարի 22, 1962թ.), հայ դերասանուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2012)[1]։
Կարինե Ջանջուղազյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Ախթալա, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1983) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Երևանի Կամերային թատրոն և Համազգային թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կարինե Ջանջուղազյանը ծնվել է Ախթալայում։ 1983 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ Հեռուստաներկայացումներում սկսել է նկարահանվել 1979 թվականից՝ «Ձյունեփայլը և յոթ թզուկները», «Արվեստագետի մահը», «Փշածաղիկներ», «Ֆոռդ», «Փուշը» և այլն։ 1981 թվականին աշխատել է Երևանի Էքսպերիմենտալ (Փոսի), 1984 թվականից՝ «Գոյ», 1987 թվականից՝ Գորիսի և Կապանի պետական, 1992 թվականից՝ Համազգային, 1996 թվականից՝ «Մետրո», 2007-2008 թվականներին՝ Երևանի Կամերային երաժշտական թատրոններում, 2010 թվականից՝ Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում որպես դերասանուհի[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.