From Wikipedia, the free encyclopedia
Աուլիի Կրավալիո (անգլ.՝ Auli'i Cravalho, նոյեմբերի 22, 2000[1], Kohala, Հավայի շրջան, Հավայի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Նրա կինեմատոգրաֆիայի դեբյուտն է հանդիսանում 2016 թվականին «Դիսնեյ» ընկերության կողմից թողարկված Մոանա մուլտֆիլմի հնչյունավորումը[2][3][4][5]։
Աուլիի Կրավալիո անգլ.՝ Auliʻi Cravalho | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 2000[1] (23 տարեկան) |
Ծննդավայր | Kohala, Հավայի շրջան, Հավայի, ԱՄՆ |
Կրթություն | Kamehameha Schools? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | երգչուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ընտրանի | Մոանա |
Ծնողներ | մայր՝ Puanani Cravalho? |
Կրավալիոն ծնվել է Կոխալա քաղաքում, Հավայի, ԱՄՆ։ Նա ունի չինական, իռլանդական, հավայական, պորտուգալական և Պուերտոռիկական արմատներ։ Նրա ազգանունը հավանականորեն ծագել է տարածված պորտուգալական` Կարվալիո ազգանունից[6]։ Աուլիին ընդունվել է Kamehameha Schools' Kapālama Հավայների ամենահեղինակավոր քոլեջներից մեկը։
Կրավալիոն հայտնել է, որ նա ի սկզբանե չէր պատրաստվում մասնակցել Մոանայի քասթինգին, քանի որ ըստ նրա խոսքերի «YouTube-ում արդեն այնքան հիանալի նյութեր կային»[7]։ Այդուհանդերձ, Օահուից ժամանած «տաղանդների գործակալը», հայտնաբերել է Աուլիին բարեգործական մրցույթում և հրավիրել նրան մուլտֆիլմի քասթինգ[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.