![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/43/07._Camel_Profile%252C_near_Silverton%252C_NSW%252C_07.07.2007.jpg/640px-07._Camel_Profile%252C_near_Silverton%252C_NSW%252C_07.07.2007.jpg&w=640&q=50)
Միասապատավոր ուղտ
From Wikipedia, the free encyclopedia
Միասապատավոր ուղտ (լատին․՝ Camelus dromedarius), կամ դրոմեդար (դրոմադեր), կամ արաբիան կաթնասունների տիպին պատկանող տեսակ է, ուղտանմանների (Camelidae) ընտանիքի ներկայացուցիչ, երկսապատավոր ուղտի հետ միասին պատկանում է ուղտերի ցեղին (լատին․՝ Camelus).
Միասապատ ուղտ | |
![]() Միասապատ ուղտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Երկսմբակավորներ (Artiodactyla) |
Ընտանիք | Camelidae |
Ցեղ | Ուղտեր (Camelus) |
Տեսակ | Միասապատ ուղտ (C. dromedarius) |
Միջազգային անվանում | |
Camelus dromedarius | |
Տարածվածություն | |
![]() Տաքսոնի տարածվածությունը |
Անցյալում Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի անապատներում թափառում էին վայրի դրոմադերների մեծ թվով խմբեր, մինչդեռ մեր օրերում կարելի է հանդիպել միայն ընտելացրած կենդանիների։ Ժամանակակից աշխարհում դրոմեդարները տարածված են Ասիայի և Աֆրիկայի շրջաններում և օգտագործվում են բեռների և մարդկանց տեղափոխման նպատակով։ Ի տարբերություն բակտրիանի դրոմադերի վայրի պոպուլյացիան չի պահպանվել։ Միայն Ավստրալիայում[1] հանդիպում են երկրորդային վայրի դարձած ուղտերի խմբեր, որոնք համարվում են XIX—ХХ դարերում մայրցամաք տեղափոխած դրոմադերների հեռավոր սերունդները։