Մեսխեթցի թուրքեր
From Wikipedia, the free encyclopedia
Մեսխեթցի թուրքեր (թուրքերեն՝ Ahıska Türkleri[10][11], վրաց.՝ მესხეთის თურქები Meskhetis t'urk'ebi), թուրքերի էթնիկ ենթախումբ, որոնք նախկինում բնակվում էին Վրաստանի Մեսխեթի շրջանում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ։ Թուրքերի ներկայությունը Մեսխեթում սկսվել է 1578 թվականի թուրքական արշավանքով[12], թեև թյուրքական ցեղերն այդ տարածաշրջանում հաստատվել են դեռևս 11-12-րդ դարերում[12]։
Մեսխեթցի թուրքեր | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||||||||
Թուրքերեն ադրբեջաներեն · ռուսերեն · վրացերեն · ղազախերեն | ||||||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||||||||
Իսլամ[9] |
Այսօր մեսխեթցի թուրքերը ցրված են ողջ նախկին Խորհրդային Միության տարածքում (ինչպես նաև Թուրքիայում և Միացյալ Նահանգներում), քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բռնի տեղահանվել են։ Այդ ժամանակ Խորհրդային Միությունը պատրաստվել է ճնշման արշավ սկսել ընդդեմ Թուրքիայի, և Իոսիֆ Ստալինը ցանկացել է մաքրել Մեսխեթի տարածքը թուրք բնակչությունից, որը, հավանաբար, թշնամական էր տրամադրված Խորհրդային մտադրությունների հանդեպ[13]։ 1944 թվականին մեսխեթցի թուրքերը մեղադրվել են մաքսանենգության, ավազակության, լրտեսության և Թուրքիայի թուրքերի հետ թուրքական սահմանի միջոցով համագործակցելու մեջ։ 1944 թվականին Իոսիֆ Ստալինի կողմից Վրաստանից արտաքսվելուց ինչպես առաջ, այնպես էլ հետո նրանք բախվել են խտրականությունների և մարդու իրավունքների խախտումների[14]։ Մոտավորապես 115 000 մեսխեթցի թուրքեր արտաքսվել են Միջին Ասիա, և հետագայում միայն մի քանի հարյուրն են կարողացել վերադառնալ Վրաստան։ Նրանք, ովքեր 1990 թվականին գաղթել են Ուկրաինա, բնակություն են հաստատել ոչ զարգացած բնակավայրերում, որոնք բնակեցված են եղել սեզոնային աշխատողներով[14]։