Մարկ Բոուլ
From Wikipedia, the free encyclopedia
Մարկ Բոուլ (անգլ.՝ Mark Boal, հունվարի 23, 1973(1973-01-23)[1], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի սցենարիստ և ժուռնալիստ, «Օսկար» և հեղինակավոր այլ մրցանակների բազմակի դափնեկիր։ Հրեական ծագում ունի։ Հայրը՝ Ուիլյամ Սթեթսոն-Բոուլ Կրտսերը, ուսումնական ֆիլմերի պրոդյուսեր էր[2][3]։
Մարկ Բոուլ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1973(1973-01-23)[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոպրոդյուսեր և լրագրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Օբերլինի քոլեջ և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց |
Պարգևներ | |
Mark Boal Վիքիպահեստում |
Մարկը լայն ճանաչում ու համբավ է նվաճել «Էլահի հովտում» ֆիլմի շնորհիվ, որը կինոռեժիսոր Փոլ Հագիսը 2007 թվականին նկարահանել էր «Փլեյբոյ» ամսագրում 2004 թվականին նրա տպագրած «Մահ և անպատվություն» հոդվածի հիման վրա[4][5]։ Այդ հոդվածը իրաքյան պատերազմից 2003 թվականին տուն վերադառնալուց կարճ ժամանակ անց սպանված Ռիչարդ Դևիսի մահվան հանգամանքների հետաքննության մասին է[6][6][7]։
Մարկ Բոուլի՝ որպես սցենարիստի և պրոդյուսերի, ստեղծագործական նվաճումներից է համարվում նրա կատարած աշխատանքը «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի արժանացած «Փոթորկի տիրակալը» թրիլլերի նկարահանման ընթացքում։ Իրաքում աշխատող սակրավորների հատուկ ջոկատի մասին պատմող այդ ֆիլմի սցենարը նա գրել է անձամբ կատարած դիտումների, սակրավորների հետ օրական 10-15 անգամ մարտական առաջադրանքի գնալու ժամանակ ստացած տպավորությունների հիման վրա[8]։ Ընդ որում՝ օգտագործել է ոչ միայն վավերագրական նյութեր, այլև դիմել է հնարանքի, որոշ չափով հորինել է։ Ֆիլմը նկարահանել է կինոռեժիսոր Քեթրին Բիգելոուն[7]։
Մարկ Բոուլը շարունակում է հանդես գալ նաև որպես ժուռնալիստ. հոդվածներ է գրում The Village Voice և Rolling Stone ամսագրերի համար։