Քեթրին Բիգելոու
From Wikipedia, the free encyclopedia
Քեթրին Էնն Բիգելոու (անգլ.՝ Kathryn Ann Bigelow, նոյեմբերի 27, 1951(1951-11-27)[3][4][5], San Carlos, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ[6]։ Բազմաժանր ստեղծագործող է։ Նրա նկարահանած ֆիլմերից հիշարժան են հատկապես Near Dark-ը («Համարյա անթափանց խավար», 1987), Point Break-ը («Բեկման կետը», 1991), Strange Days-ը («Տարօրինակ օրեր», 1995), K-19: The Widowmaker-ը (2002), The Hurt Locker-ը («Փոթորկի տիրակալը», 2008), Zero Dark Thirty-ն («Թիվ 1 նպատակը», 2012), Detroit-ը (2017)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քեթրին Բիգելոու | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
The Hurt Locker | |||||||||||
Ծնվել է | 27 Նոյեմբեր, 1951 | ||||||||||
Ծննդավայր | Սան Կարլոս, Կալիֆորնիա, ԱՄՆ | ||||||||||
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոց, Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ, San Carlos High School? և Sunny Hills High School? | ||||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ[1] | ||||||||||
Ազգություն | ամերիկացի | ||||||||||
Մասնագիտացում | սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, գրող, գործադիր պրոդյուսեր և ռեժիսոր | ||||||||||
Ամուսին | Ջեյմս Քեմերոն (1989-1991) | ||||||||||
Պարգևներ | |||||||||||
IMDb | ID ID 0000941 | ||||||||||
|
Իր The Hurt Locker-ով Բիգելոուն դարձել է առաջին և առայժմ (2021 թվականի դրությամբ) միակ կին կինոռեժիսորը, որ արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին «Լավագույն կինոռեժիսոր» անվանակարգում[7], Ամերիկայի կինոռեժիսորների գիլդիայի[8] և BAFTA մրցանակների՝ լավագույն ռեժիսուրայի համար[9], «Քննադատների ընտրություն» կինոմրցանակին՝ որպես լավագույն կինոռեժիսոր[10]։ Նա եղել է նաև «Սատուռն» կինոմրցանակը նվաճած առաջին կին կինոռեժիսորը (1995 թվականին, Strange Days ֆիլմի համար)։
2010 թվականին ''Time''-ը Բիգելոուին ներառել է իր կազմած «100 առավել ազդեցիկ կանայք» ցանկում[11]։