From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Ֆրենսիս Քեմերոն (անգլ.՝ James Francis Cameron, օգոստոսի 16, 1954[1][2][3][…], Kapuskasing, Կոքրան, Northeastern Ontario, Օնտարիո, Կանադա[7][3][8][…]), կանադացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, խմբագիր և գյուտարար։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ջեյմս Քեմերոն անգլ.՝ James Francis Cameron | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1954[1][2][3][…] (70 տարեկան) |
Ծննդավայր | Կաբուսկասինգ, Օնտարիո, Կանադա |
Կրթություն | Fullerton College? (1974), Կալիֆոռնիայի Ֆուլերտոն համալսարան, Brea Olinda High School? և Sonora High School? |
Քաղաքացիություն | Կանադա |
Ազգություն | կանադացի |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտացում | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, գյուտարար, ռեժիսոր, բարեգործ, ճարտարագետ, դերասան, ճանապարհորդ հետազոտող, հեռուստատեսային պրոդյուսեր և պրոդյուսեր |
Ոճ(եր) | մարտաֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, science fiction horror film?, սարսափ ֆիլմ, էպիկական ֆիլմ, դրամա, արկածային ֆիլմ և կինոկատակերգություն |
Ամուսին | Շերոն Ուիլյամս (1978-1984) Գեյլ Էնն Հերդ (1985-1989) Քեթրին Բիգելոու (1989-1991) Լինդա Հեմիլթոն (1997-1999) Սյուզի Էյմիս (2000-մինչև այսօր) |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000116 |
Ամենահաջողված ռեժիսորներից է ֆիլմերի պատմության մեջ։ Նրա ամենաճանաչված 8 կինոնկարներից շահել է 5․5 միլիարդ դոլար։ Նա ստեղծել է ամենաբյուջետային ֆիլմերը կինոֆիլմերի պատմության մեջ, այդ թվում՝ «Տիտանիկ»-ը, որը նկարահանվել է 1997 թվականին և ստացել է 11 Oսկար և «Ավատար» ֆիլմը, որը մեծ աղմուկ է բարձացրել 2010 թվականի սկզբներին։ Քեմերոնը ստեղծել է Տերմինատորի մասին պատմող ֆիլմեր և եղել է ռեժիսոր երկու սերիաների ընթացքում՝ «Տերմինատոր» և «Տերմինատոր 2. Դատաստանի օր»։ Նա հայտնի է ոչ միայն կինոյի ասպարեզում, այլև բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ ծրագրերի մասնակցությամբ[9]։
Ծնվել է Կապուսկասինգում (Կանադա) ինժեներների և նկարչի ընտանիքում։ 5 երեխաներից ամենամեծը Ջեյմսն էր։ Նա Չիպյու քաղաքում հաճախել է դպրոց։ Հիմնական կրթությունը ստացել է ԱՄՆ-ում, Կալիֆոռնիայում, որտեղ 1960-ականների սկզբին տեղափոխվել է ընտանիքը։ Այնտեղ Ջեյմսը ընդունվել է Կալիֆոռնիական ինստիտուտի ֆիզիկական ֆակուլտետը։ Կրթությունը չավարտած դպրոցի 2 ընկերների հետ՝ Ուիլյամ Վիշերի և Ջեյսոն Ֆեսենդոնի հետ նկարահանում է կարճամետրաժ, ֆանտաստիկ ֆիլմ՝ «Քսենոգենեզիս» և հետաքրքրվում քիչ բյուջե ունեցող ֆիլմերի վարպետ՝ Ռոջեր Կորմանով և սկսում աշխատել նրա կինոստուդիայում՝ «New World Pictures»-ում։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դերը |
---|---|---|---|
1978 | Քսենոգենեզիս | Xenogenesis | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
1981 | Պիրանիաներ 2 | Piranha Part Two։ The Spawning | Ռեժիսոր |
1984 | Տերմինատոր | The Terminator | Ռեժիսոր, սցենարիստ |
1985 | Ռեմբո։ Առաջին արյուն 2 | Rambo։ First Blood, Part II | Սցենարիստ |
1986 | Օտարները | Aliens | Ռեժիսոր, սցենարիստ |
1989 | Անդունդ | The Abyss | Ռեժիսոր, սցենարիստ |
1991 | Տերմինատոր 2. Դատաստանի օր | Terminator 2։ Judgment Day | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
1991 | Ամբարտավանության ալիք | Point Break | Պրոդյուսեր |
1994 | Ճշմարիտ սուտ | True Lies | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
1995 | Հին օրեր | Strange Days | Սցենարիստ, պրոդյուսեր |
1996 | Տերմինատոր 2-3 D | T2 3-D։ | Ռեժիսոր, սցենարիստ |
1997 | Տիտանիկ | Titanic | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
2000 | Մռայլ հրեշտակը | Dark Angel | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
2002 | Սոլյարիս | Solaris | Պրոդյուսեր |
2002 | Բիսմարկի արշավախումբը | Expedition։ Bismarck | Ռեժիսոր, պրոդյուսեր |
2003 | Հոգիների դժոխք | Ghosts of the Abyss | Ռեժիսոր, պրոդյուսեր |
2005 | Օտարները այլ մոլորակից | Aliens of the Deep | Ռեժիսոր, պրոդյուսեր |
2006 | Դժվարագին արդյունք | The Exodus Decoded | Հնչյունային պրոդյուսեր |
2007 | Քրիստոսի կորցված գերեզմանը | The Tomb of Jesus | Հնչյունային պրոդյուսեր |
2009 | Ավատար | Avatar | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
2010 | Առանձնասենյակ | Sanctum | Հնչյունային պրոդյուսեր |
2012 | Հեքիաթային աշխարհ | Worlds Away | Հնչյունային պրոդյուսեր |
2019 | Տերմինատոր․Մռայլ Ճակատագրեր | Terminator: Dark Fate | Սցենարի համահեղինակ,պրոդուսոր |
2021 | Ավատար 2 | Avatar 2 | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
2023 | Ավատար 3 | Avatar 3 | Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
Ֆիլմը նկարահանվել է 1978 թվականին, կարճամետրաժ ֆիլմ է, տևում է 12 րոպե, ֆիլմի վրա ծախսվել է 20 000 ԱՄՆ դոլար։
Ֆիլմը նկարահանվել է 1981 թվականին՝ ԱՄՆ-ում, Իտալիայում և Նիդերլանդներում։ Ֆիլմի տևողությունը 95 րոպե է։
Ֆիլմը նկարահանվել է 1984 թվականին՝ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Ֆիլմի տևողությունը 108 րոպե է։ Ֆիլմի բյուջեն 6 400 000 դոլար է, իսկ շահույթը՝ 78 000 000 դոլար։
Ֆիլմը նկարահանվել է 1991 թվականին՝ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։ Ֆիլմի տևողությունը 137 րոպե է։ Ֆիլմի բյուջեն՝ 102 000 000 դոլար է, իսկ շահույթը 520 000 000 դոլար։
Ֆիլմը նկարահանվել է 1997 թվականին՝ ԱՄՆ-ում։ Ֆիլմի տևողությունը 194 րոպե է։ Ֆիլմն այնքան հաջողված է ստացվել, որ 2012 թվականին բազմահազար երկրպագուների խնդրանքով ֆիլմը ցուցադրվել է կինոթատրոններում։ Ֆիլմի բյուջեն 200 000 000 դոլար է։ Ֆիլմի շահույթը 1997 թվականին, իսկ 2012-ին՝ 344 000 000 դոլլար։
Ֆիլմը նկարահանվել է 2009 թվականին՝ ԱՄՆ-ում։ Ֆիլմի տևողությունը՝ 162 րոպե է։ Ֆիլմի բյուջեն 237 000 000 դոլար է, իսկ շահույթը կազմում է՝ 2 788 000 000։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.