Փլեյբոյ
From Wikipedia, the free encyclopedia
«Փլեյբոյ» (անգլ.՝ Playboy), տղամարդկանց համար նախատեսված ամերիկյան ժամանցային ամսագիր։
Փլեյբոյ անգլ.՝ Playboy[1] | |
---|---|
![]() | |
Տեսակ | հանդես, men's magazine? և nude magazine? |
Լեզու | Անգլերեն, այլ լեզուներ |
Գլխավոր խմբագիր | Հյու Հեֆներ |
Հիմնադրվել է | հոկտեմբերի 1, 1953 |
Անվանված է | playboy? |
Հրատարակիչ | Բրենդան Ռիփ |
Երկիր | ![]() |
Գրասենյակ | Չիկագո |
Հաճախականություն | Ամսական |
ISSN | 0032-1478 |
Կայք | playboy.com(անգլ.) |
![]() |
Ստեղծվել է Չիկագո քաղաքում՝ 1953 թվականին[2]՝ հրատարակիչ Հյու Հեֆների և վերջինիս գործընկերների կողմից։ Ամսագրի ստեղծման համար Հեֆները մորից պարտքով վերցրել էր 1000 ամերիկյան դոլար[3]։ Տարիների ընթացքում հասնելով մեծ հաջողությունների և ձեռք բերելով մեծաթիվ ընթերցողների, ամսագիրն այժմ համարվում է ամենահայտնի տղամարդկանց հանդեսն աշխարհում, ինչպեսն նաև ամենահայտնի ապրանքանիշներից մեկը[4]։ Հանդիսանում է «Playboy Enterprises, Inc.» կազմակերպության ապրանքանիշը։
Ամսագրի առաջին համարը լույս է տեսել 1953 թվականի դեկտեմբերին և վաճառվել 54 175 օրինակով։ Մեկ օրինակի գինը կազմել է ընդամենը 50 ցենտ։ Շապիկին պատկերված է եղել Մերիլին Մոնրոն։
Չնայած ամսագիրն հայտնի է այն հանգամանքով, որ համարներում տեղադրվում են մերկ և կիսամերկ կանանց լուսանկարներ, դրանում տեղ են գտնում նաև հայտնի մարդկանց հետ հարցազրույցներ, բանաստեղծություններ, հատվածներ վեպերից և այլն[5]։