հայ գրող From Wikipedia, the free encyclopedia
Մարիամ Պետրոսյան (օգոստոսի 10, 1969[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսագիր հայ գրող, նկարիչ։ «Տունը, որտեղ...» վեպի հեղինակը։
Մարիամ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1969[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, վիպասան և նկարչուհի |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1988) |
Ժանրեր | արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Տունը, որտեղ... |
Աշխատավայր | Հայֆիլմ, Սոյուզմուլտֆիլմ և Հայֆիլմ |
Պարգևներ | |
Ազգականներ | Մարտիրոս Սարյան |
Ներշնչվել է
| |
Մարիամ Պետրոսյան Վիքիդարանում |
1988 թ. ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը՝ «նկարիչ-ձևավորող» մասնագիտությամբ։ 1989 թ. աշխատանքի է ընդունվել |«Հայֆիլմ», մուլտիպլիկացիայի բաժնում։
Երկու տարի աշխատել է Մոսկվայում՝ «Սոյուզմուլտֆիլմում»։ Վերադարձել է Հայաստան, 1995-2007 թթ. աշխատել է «Հայֆիլմում»։
Ամուսնացած է Արտաշես Ստամբոլցյանի հետ, ունի երկու որդի։ Մարտիրոս Սարյանի ծոռնուհին է[2][3]։
«Տունը, որտեղ...»-ը գրողի առաջին գիրքն է, որի վրա աշխատել է շուրջ տասնութ տարի՝ 1991 թ.-ից մինչև գրքի հրատարակումը՝ 2009 թ.։
Վերահրատարակություններ՝ 2009 թ. նոյեմբերին 5000 օրինակ տպաքանակով, 2010 և 2011 թվականներին 5000 օրինակ տպաքանակով[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.