From Wikipedia, the free encyclopedia
«Տունը, որտեղ...», Մարիամ Պետրոսյանի վեպը, հրատարակվել է 2009 թ.։ Վառ և յուրահատուկ կերպով նկարագրում է փակ հասարակությունը, դրա բնութագրական առանձնահատկությունները, նոր միջավայրում նորեկի մերվելու նրբերանգները։ «Տունը» հաշմանդամ-երեխաների փակ դպրոց է, որի տարածական ու ժամանակային կոորդինատները դժվար է պարզել։ Ֆանտաստիկ, մոգական մոտիվները սյուժեում էական դեր են խաղում, իսկ Տունը վերածվում է միստիկական միջավայրի։
Տունը, որտեղ... ռուս.՝ Дом, в котором… | |
---|---|
Հեղինակ | Մարիամ Պետրոսյան |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1991 |
Հրատարակման տարեթիվ | 2009 |
Պարգև(ներ) | , , , , և |
Վիքիքաղվածք | Տունը, որտեղ... |
Գրիքն սկսվել է գրվել դեռևս 1991 թ.[1], սակայն Տան գաղափարը և կերպարները մտահղացվել են ավելի շուտ։
«Գիրքը գրվել է մոտավորապես 97 թ.՝ այն տարբերակը, որը բավականաչափ մոտ է Ձեր կարդացածին։ Իսկ ամենաառաջինը, դրանից բոլորովին տարբերվող, գրվել է ութսունականների վերջին։ Ես սկեսցի գրել Տան մասին, երբ դրա հերոսների հասակակիցն էի, սակայն նրանց նկարել եմ ավելի վաղ, գրելուց առաջ։ Այնպես որ մտահղացումը և հերոսները անհամեմատ տարիքով են գրքից»:
Սկզբնապես գիրքը չուներ որոշակի սյուժե։ Այն պատմությունների հավաքածու էր, որը Մարիամը որոշեց միավորել մեկ գրքում[1] Ըստ հեղինակի, սկզբում նա մտածեց հերոսներին, ստեղծեց նրանց համար իրավիճակներ, իսկ հետո նրանք սկսեցին գործել ինքնուրույնաբար, մինչդեռ ինքը հետաքրքրված դիտորդի դերում էր[2], և տան բնակիչների հետ ծանոթացել է նորեկի միջոցով, որն այնտեղ էր ընկել ավարտելուց ոչ շատ առաջ։
«Երբ ես նոր սկսեցի դա գրել, հաշմանդամ չէին [հերոսները], ուղղակի գիշերօթիկ դպրոց էր, հետո գրելու ընթացքում զգացի, որ ես ուզում էի իրենց փակել լրիվ այդ տան մեջ, որ այնտեղ ստեղծվեր յուրահատուկ ինչ-որ աշխարհ…Քանի որ ես չէի ուզում գրել ինձ շրջապատող բաների մասին, իմ մասին կամ իմ ընկերների մասին, իրականության մասին, ես ուզում էի գրել ինչ-որ հորինված աշխարհի մասին, ես ուզում էի ինչ-որ տեղ, որտեղ ազատ վարվեի այդ հերոսների հետ»[3]
2007 թ. Livebook հրատարակությունը հեռախոսազանգով կապվում է Մարիամի հետ՝ առաջարկելով հրատարակել դեռ անավարտ ձեռագիրը, ինչը մեծ անակնկալ էր հեղինակի համար։ Գիրքն ավարտելու համար պայմանագրով կես տարի ժամանակ է սահմանվում, սակայն հետագայում հեղինակը հավելյալ ժամկետ է խնդրում։
«Քանի որ պրոֆեսիոնալ գրող չեմ, չեմ կարողանում հասկանալ` տեքստը լավն է, վատն է, եթե որոշ ժամանակ չանցնի ու թարմ աչքով չնայեմ։ Երեք-չորս ամիս հետո ասացի` ցանկանում եմ փոփոխություններ կատարել, համաձայնեցին։»[1]
Մինչև հրատարակչությանը հասնելը գրքի ոդիսականի մասին պատմում է հեղինակը.
«...Գիտեի, որ վերջին` երրորդ մասն էլ պետք է լինի։ Այդ առաջին երկու մասը թողեցի Մոսկվայում մի կնոջ մոտ, ում տանը մի ամիս ապրել էինք։ Հանրակացարանում ապրելու ժամկետը վերջացել էր, մենք պետք է գայինք Երեւան, բայց տոմսերը մի ամիս հետոյի էին լինելու… Պահ եղավ, որ փողոցում մնացինք ու այդ կնոջ տանը հայտնվեցինք։ Շատ լավ կին էր, ընկերացանք, 98 թվականին գիրքը նվիրեցի իրեն։ 9 տարի հետո, երբ ինձ Մոսկվայից զանգեցին, շատ զարմացա։ Այդ կնոջ տղան զանգեց, ով, ինձ թվում էր, ընդհանրապես գիրք չի կարդում։): Ասաց` իր ընկերը ցանկանում է զբաղվել այդ գրքով, հրատարակչություն կա, որ ցանկանում է հրատարակել։ Ես էլ վաղուց այդ գիրքը թողել էի… 2000 թվականին երեխա ունեցա, մեկ-մեկ բացում-կարդում, փոփոխություններ էի մտցնում։ Ասաց, որ շատ մարդկանց դուրն է եկել, փոքր ֆան ակումբ են ստեղծել, ապշեցի։ Հասկացա` շատ դժվար կլինի ավարտել գիրքը, որովհետեւ վաղուց անջատվել էի նրանից։»[1]
Գրքին վերնագիր է տրվել հրատարակումից անմիջապես առաջ.
«Գիրքը կոչվեց «Տունը, որտեղ...»: Livebook հրատարակությունում բացատրեցին, որ այն առաջարկել է ինչ-որ շատ հայտնի պոետ, սակայն չգիտեմ, թե ով։»[2]
Շնորհանդեսը Հայաստանում տեղի է ունեցել 2011 թ. մարտին, «Բյուրոկրատ» գրախանութում[4]։
Գրքի հերոսներից Ծխամոլը կարմիր մարզակոշիկներ հագնելու պատճառով վիճում է իր խմբի հետ և փոխադրվում նոր խումբ։ Այստեղից էլ սկսվում է նրա և ընթերցողի ծանոթությունը Տան հետ։ Տունն ունի անխախտելի կանոններ ու ավանդություններ, բոլոր բնակիչներին, այդ թվում ուսուցիչներին ու տնօրենին, դիմում են միայն մականունով։ Ավարտելուն նույնիսկ մի տարի էլ չի մնացել, երեխաները սարսափում են «դրսից»՝ Տան սահմաններից դուրս գտնվող ամեն ինչից, իսկ դաստիարակներն ու ուսուցիչները՝ ավարտական նախօրեից, քանի որ սարսափը «դրսի» հանդեպ վերածվում է արյունոտ վախճանով անկանխատեսելի իրադարձությունների։ Յոթ տարի առաջ նախորդ շրջանավարտները, երկու մասի կիսված, արյունոտ պայքարով են դիմակայել «դրսում» հայտնվելու անխուսափելիությունը, ինչը անջնջելի հետք է թողել Տան բոլոր բնակիչների մեջ։
Երբ հեղինակը հնարավորություն է տալիս Տունը տեսնել մյուս սաների աչքերով, պարզվում է, որ գոյություն ունի զուգահեռ աշխարհ, «տան շրջոնքը»։ Սաներից ոմանք՝ Քայլողները, կարող են գնալ այնտեղ՝ անհետանալով իրական աշխարհից, և վերադառնալ, ոմանք էլ՝ Ցատկողները հայտնվում են այնտեղ ակամա և կարող են վերադառնալ իրական աշխարհում օրեր ու շաբաթներ շարունակ կոմայում գտնվելուց հետո՝ միաժամանակ տարիներով «այնտեղ» ապրելով։ Տնօրենը իշխանություն չունի դաստիարակների վրա, դաստիարակները՝ Կույրի վրա, Կույրը համարում է, որ ինքը ոչ թե պարագլուխ է փակ դպրոցում, այլ՝ Տան կամակատարը։ Որքան մոտենում է ավարտը, այնքան բացահայտվում է անհայտը և նոր հարցեր են առաջանում։ Բնակիչների առաջ հարց է ծառացած՝ գնալ թե մնալ, որովհետև ավարտելուց հետո Տունը քանդվելու է։ Մի մասը ընտրում է հեռանալը. գնալ դուրս և ապրել աշխարհում։ Մի մասը ընտրում է մնալը. մնալ Տան հետ և գնալ այլ, միայն իրենց համար նախատեսված աշխարհ։
Ավարտելու վերջին տարին Տունն ունի ավագ սաների հինգ խումբ։ Առաջինը Փասիաններն են՝ քայլասայլակի օգնությամբ տեղաշարժվողների (գրքում՝ «սայլակավոր») օրինակելի խումբը, որտեղ բոլորը կենտրոնացված են ուսման և առողջության վրա և հեռու են Տան անցուդարձից։ Երկրորդը Առնետներն են՝ աներևակայելի սանրվածքներով, աղմկոտ ու դյուրաբորբոք, մշտապես դանակներով կամ ածելիներով։ Երրորդը Թռչուններն են, ովքեր ծաղկամանային բույսեր են աճեցնում և շարունակ սգի մեջ են Գիշակերի՝ իրենց առաջնորդի երկվորյակ եղբոր մահվան պատճառով։ Չորրորդ խումբը հատուկ անվանում չունի, առաջնորդը Կույրն է՝ միաժամանակ ամբողջ Տան առաջնորդը, հինգերորդ խումբ չկա, իսկ վեցերորդ խումբը կաշվից վզակապեր կրող Շներն են։
Աղջիկներն ապրում են Տան մյուս թևում և մինչև Նոր Օրենքի ընդունվելը գրեթե չեն հիշատակվում։ Առավել ընդգծված կերպարները՝
Թարգմանվել է իտալերեն 2011 թ.։
Հայերեն թարգմանությունը անավարտ է մնացել թարգմանի վատառողջության պատճառով[4]։
Վերահրատարակություններ՝ 2009 թ. նոյեմբերին 5000 օրինակ տպաքանակով, 2010 և 2011 թվականներին 5000 օրինակ տպաքանակով[7]
Իտալերեն թարգմանությունը ներկայացվել է Տուրինյան գրքի տոնավաճառի ընթացքում, 2011 թ. ապրիլի 11-ից 16-ը։ Իտալերեն վերնագիրը՝ La casa del tempo sospeso («Ժամանակից դուրս Տունը»), թարգման՝ Էմանուելա Գուերչետի։ Վաճառքում եղել է մայիսի հինգից։
Մ. Պրոխորովի հիմնադրամի TRANSCRIPT կայքում հաղորդվում է հունգարերեն և լատվիերեն թարգմանությունները պատրաստելու մասին[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.