Մասնակից:MariamKarapetyan49/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Հնդկաստան (Bhārat IAST), նաև Հնդկաստանի Հանրապետություն, (Bhārat Gaṇarājya IAST) [1][Ն 1] , երկիր Հարավային Ասիայում։ Զբաղեցրած տարածքով աշխարհում 7-րդ, իսկ 1․3 միլիարդ բնակչությամբ՝ ամենաբնակեցված ժողովրդավար երկիրն է։ Հարավում շրջապատված է Հնդկական օվկիանոսով, հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովով, իսկ հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցով։ Արևմուտքում սահմանակցում է Պակիստանին [Ն 2] , հյուսիս-արևելքում՝ Չինաստանին, Նեպալին և Բութանին, իսկ արևելքում՝ Մյանմային և Բանգլադեշին։ Հնդկական օվկիանոսում մոտ է Շրի Լանկային և Մալդիվներին, իսկ Անդամանյան և Նիկոբարյան կղզիները սահմանակցում են Թաիլանդին և Ինդոնեզիային։
Մ․թ․ա․ 3-րդ հազարամյակում Հնդկական թերակղզում բնակվել են Ինդուսի հովտի քաղաքակրթության ներկայացուցիչները։ Հինդուիզմին նվիրված ամենահին սուրբ գրությունները թվագրվում են հաջորդ հազարամյակին, իսկ ահա մ․թ․ա 1-ին հազարամյակում ի հայտ են եկել սոցիալական շերտավորումներ, որոնցից հետո առաջացել են բուդդայականությունն ու Ջայնիզմը։ Մավրա և Գուպտա կայսրություներիի օրոք տեղի են ունեցել վաղ քաղաքական միավորումներ, իսկ ավելի ուշ թերակղզու Միջին թագավորությունները սկսել են ազդել մշակութային տարբեր խմբերի վրա՝ հասնելով մինչև Հարավարևելյան Ասիա։ Միջնադարում տարբեր մշակույթներում արդեն առաջ են եկել հուդայակությունը, զրադաշտականությունը, քրիստոնեությունը, իսլամն ու սիկհիզմը։ Հյուսիսային հատվածի մեծ մասը մտել է Դելիի սուլթանության կազմի մեջ, իսկ հարավը միավորվել է Վիջայանագարա կայսրության օրոք։ Տնտեսությունը սկսել է վերելք ապրել 17-րդ դարում՝ Մուղալի կայսրության ներքո։ 18-րդ դարակեսին թերակղզում սկսել է գործել Բրիտանական արևելահնդկական ընկերությունը, իսկ 19-րդ դարի կեսին լիովին անցել է Բրիտանական տիրապետության տակ։ 19-րդ դարում սկիզբ է առել Ազգայնական շարժումը, որը, ղեկավարվելով Մահաթմա Գանդիի կողմից և աչքի ընկնելով իր ոչ բռնի բնույթով, հանգեցրել է Հնդկաստանի անկախությանը 1947 թվականին։
2017 թվականին Հնդկաստանի տնտեսությունը անվանական համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) աշխարհում վեցերորդ[2], իսկ գնողունակության համարժեքությամբ՝ երրորդ երկիրն էր[3]։ 1991 թվականի տնտեսական բարեփոխումներից հետո Հնդկաստանը դարձել է աշխարհի ամենաարագ զարգացող խոշոր տնտեսություններից մեկը՝ համարվելով արդյունաբերական երկիր։ Այնուամենայնիվ, երկիրը շարունակում է բախվել աղքատության, կոռուպցիայի, թերսնուցման և ոչ համաչափ հանրային առողջապահության հետ։ Լինելով միջուկային զենք ունեցող երկիր և տարածաշրջանային գերտերություն՝ այն ունի մեծությամբ երկրորդ և ռազմական բյուջեով հինգերորդ բանակն աշխարհում։ Հնդկաստանը դաշնային հանրապետություն է, կառավարվում է խորհրդարանական համակարգով, ունի 29 նահանգ և 7 միութենական տարածք։ Հասարակությունը պլյուրալիստական է, բազմալեզու, բազմազգ, կենդանական աշխարհը՝ բազմազան։ Հնդկաստանը ՄԱԿ-ի, Չմիավորման շարժման, Առևտրի համաշխարհային կազմակերպության, ԲՌՀՉՀ- ի, Հարավային Ասիայի տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայի, Շանհայի համագործակցության կազմակերպության, "G8 + 5"-ի, Մեծ 20-յակի և Ազգերի համագործակցության հիմնադիր-անդամ է։