Մասնակից:Նազելի Կամսարյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Թուրինջ, նաև՝ գրեյպֆրուտ (լատին․՝ Cītrus paradīsi)[1], մերձարևադարձային մշտադալար բույս: Սատապազգիների (լատին․՝ Rutaceae) ընտանիքի, ցիտրուսայինների ցեղին պատկանող մշտադալար ծառ: Պտուղը կլոր է, հասնում է 10-15 սմ տրամագծի[2]:
![]() |
Սա Նազելի Կամսարյան մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
Թուրինջ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Citrus paradisi
Macfad.
|
||||||||||||
Թուրինջի մշակությամբ զբաղվող տարածաշրջանները (2005) |
||||||||||||
|
Առաջին անգամ թուրինջը աշխարհին ծանոթ է եղել բուսաբան Գրիֆֆիտս Հյուջեսի կողմից 1750 թվականին[3][4]: Նա բույսն անվանել է «Արգելված պտուղ»[5]: Ավելի ուշ թուրինջը սկսել են անվանել «փոքրիկ շեդդոկո», իսկ 1881 թվականին Յամայկայում առևտրականները պտուղը վերանվանել են թուրինջ: 1880 թվականից ԱՄՆ-ում մեծացավ թուրինջի արտադրությունը, ապա Կարիբյան ավազանում, Բրազիլիայում, Իսրայելում: 20-րդ դարում թուրինջը համաշխարհային մրգի շուկայում դարձավ առաջատարը:
Թուրինջը իր արտաքին տեսքով նման է նարինջին, բայց ունի ավելի դառը համ: Չնայած դրան շատ հանրագիտարաններում նշվում է նրա դիետիկ հատկանիշների մասին:
Թուրինջը ստացվել է նարնջի և պամպելմուսի խաչասերումից՝ հարյուրամյակներ առաջ Վեստ Ինդիայում:
Պտուղների հասունանալու միջին ժամանակամիջոցը մոտավորապես 9-12 ամիս է:
Թուրինջը մշակվել է Կարիբյան ծովի կղզիներում և Կենտրոնական Ամերիկայում չինացիների կողմից։ Պոմպեյլմուսի հայրենիքը Հարավ-Արևելյան Ասիան է։ Թուրինջը ջերմասեր բույս է, տարածված է արևադարձային և մերձարևադարձային տաք գոտիներում:
Փետրվարի 2-ին տարբեր երկրներում, որտեղ աճում է թուրինջ, տոնում են «Թուրինջի բերքահավաքի տոն»-ը, որը տևում է մի քանի օր: