Վիքիպեդիայում գրանցված յուրաքանչյուր մասնակից ավտոմատ ստանում է երկու էջ. մասնակցի էջ և մասնակցի քննարկման էջ։ Դրանք գտնվում են համապատասխանաբար «Մասնակից:Անուն» և «Մասնակցի քննարկում:Անուն» հասցեներում[Ն 1]։ Գրանցման պահին այս երկու էջերը դատարկ են և օգտագործվում են հետևյալ նպատակներով.
- մասնակցի էջ այն վայրն է, որտեղ մասնակիցը ներկայացնում է ինքն իրեն. ի՞նչ նախասիրություններ ունի, ի՞նչ լեզուների է տիրապետում, ինչո՞ւ է խմբագրում։ Կարելի է նաև տեղադրել խորհուրդներ՝ նոր մասնակիցների համար։
- մասնակցի քննարկման էջ այն վայրն է, որտեղ մյուս խմբագիրները կարող են դիմել մասնակցին, քննարկել համատեղ խմբագրական աշխատանքը։