From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Օզեր Ռաբին (գերմ.՝ Michael Oser Rabin, եբրայերեն՝ מִיכָאֵל עוזר רַבִּין, սեպտեմբերի 1, 1931[1], Վրոցլավ, Ներքին Սիլեզիա, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ), իսրայելցի գիտնական համակարգչային համակարգերի տեսության ոլորտում, մաթեմատիկոս, Թյուրինգի մրցանակի դափնեկիր։
Մայքլ Ռաբինը ծնվել է 1931 թվականին Խմելնիցկիում ծնված ռաբբի Իսրայել Ավրահամ Ռաբինի ընտանիքում։ 1935 թվականին նրա ընտանիքը գաղթել է Պաղեստին։ Երիտասարդ տարիքում սովորել է մաթեմատիկա Էլիշե Նիտանյահուի մոտ[12]։ 1953 թվականին ստացել է գիտությունների մագիստրոսի կոչում Երուսաղեմի Եբրայական համալսարանից։ Երեք տարի անց՝ 1956 թվականին, պաշտպանել է իր ատենախոսությունը Փրինսթոնի համալսարանում և դարձել փիլիսոփայության դոկտոր:
Հետազոտություններ է կատարել համակարգչային անվտանգության ոլորտում և դասավանդում է Երուսաղեմում և Հարվարդում: Ունի պատվավոր պրոֆեսորի կոչում[13] տարբեր համալսարաններում՝
Նրա հայտնի ուսանողների թվում են Սաարոն Շելախը, որն այժմ Երուսաղեմի պրոֆեսոր է և մաթեմատիկայի ոլորտում Վոլֆ մրցանակի դափնեկիր:
Նրա դուստր Թալ Ռաբինը ղեկավարում է IBM-ի Կրիպտոգրաֆիայի և գաղտնիության հետազոտական խումբը:
1969 թվականին Ռաբինը ընդհանրացրել է Բյուչիի թեորեմը մեկից ավելի հաջորդական ֆունկցիաների դեպքում՝ դրանով իսկ ցույց տալով համապատասխան երկրորդ կարգի տեսության որոշելիությունը։ Իր ապացուցման ընթացքում ապացուցել է պարիտետային խաղերի դետերմինիզմը (անգլ.՝ parity games):
1975 թվականին Գարի Միլլերը մշակել է նոր առաջնային թեստ, որը փոփոխվել է Ռաբինի կողմից 1980 թվականին։ Միլլեր-Ռաբին թեստը հավանականական բազմանդամ ալգորիթմ է, որը կարող է շատ արդյունավետ կերպով, բայց սխալի ոչ զրոյական հավանականությամբ, ստուգել թիվն առաջնային լինելու համար: Չորս տարի անց Մայքլ Ռաբինը ստեղծել է առաջին ասիմետրիկ կրիպտոհամակարգը, որը կոտրելու դժվարությունը համեմատելի է ամբողջ թվերի ֆակտորինգի խնդրի հետ:
1981 թվականին Ռաբինը հորինել է տվյալների փոխանցման աննկատ արձանագրությունը (անգլ.՝ oblivious transfer) տեղեկատվության փոխանցման հուսալի մեթոդ է, որի դեպքում ուղարկողը չի ստանում հաստատում, թե արդյոք հաղորդագրությունը հասել է ստացողին: 1987 թվականին Ռիչարդ Կարպի հետ միասին Ռաբինը մշակել է տողի մեջ օրինաչափություն (ենթատող) գտնելու հայտնի ալգորիթմը:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.