From Wikipedia, the free encyclopedia
Մամուկա Բախտաձե (վրաց.՝ მამუკა ბახტაძე, հունիսի 9, 1982, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ), վրացի պետական և քաղաքական գործիչ, 2018 թվականի հունիսի 20-ից՝ Վրաստանի վարչապետ[1]։
Մամուկա Բախտաձե მამუკა ბახტაძე | ||||
| ||||
---|---|---|---|---|
հունիսի 20, 2018 | ||||
Նախորդող | Գիորգի Կվիրիկաշվիլի | |||
Կուսակցություն՝ | Վրացական երազանք | |||
Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարան և Թբիլիսիի պետական համալսարան | |||
Գիտական աստիճան՝ | տեխնիկական գիտությունների դոկտոր | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ազգություն | վրացի | |||
Ծննդյան օր | հունիսի 9, 1982 (42 տարեկան) | |||
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ | |||
Քաղաքացիություն | Վրաստան | |||
Կայք՝ | gov.ge/index.php?lang_id=ENG&sec_id=202 | |||
Ինքնագիր | ||||
2017 թվականի նոյեմբերից զբաղեցրել է Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը։ Վարչապետի պաշտոնում ընտրվել է Թբիլիսիում սկսված զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում գործող կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականից հետո։ Անդամակցում է իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը[2]։
Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Բախտաձեն ասել է[2]․
Մամուկա Բախտաձեն ծնվել է 1982 թվականի հունիսի 9-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Նախնական կրթությունը ստանալուց հետո ավարտել է Մոսկվայի և Թբիլիսիի պետական համալսարանները։ Չորս տարի շարունակ ղեկավարել է «Վրացական երկաթուղիներ» ՍՊԸ-ն։
2017 թվականի նոյեմբերի 13-ից զբաղեցրել է Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը։
2018 թվականի հունիսի 13-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց։ 2018 թվականի հունիսի 14-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջադրեց Բախտաձեի թեկնածությունը։ 2018 թվականի հունիսի 20-ին Քութաիսիում գումարված արտահերթ նիստի ժամանակ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հաստատեցին Բախտաձեի թեկնածությունը և կառավարության կազմը։ Հաստատված կառավարության անդամների մեծամասնությունը նախկին Նախարարների կաբինետի անդամներ էին։
2019 թվականի սեպտեմբերի 2-ին Բախտաձեն հայատարարել է իր հրաժարականի մասին։ Հաջորդ օրն իշխող կուսակցությունն առաջադրել է Ներքին գործերի նախարարաության ղեկավար Գեորգի Գախարիայի թեկնածությունը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.