From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային ծովային երթուղի, հայտնի է նաև որպես հյուսիսարևելյան ծովային երթուղի, նավարկելի ծովային երթուղի, եվրոպական և հյուսիսատլանտյան դիրքերից՝ Խաղաղ օվկիանոսի այն առաքման գոտին, որը ձգվում է Նորվեգիայի և Ռուսաստանի արկտիկական ափերով[1][2]։ Բերված պարագայում հյուսիսարևելյան ծովային երթուղին ուղիղ համեմատական է հյուսիսարևմտյան ծովային երթուղուն, որը տարածվում է Կանադայի աշխարհագրական մերձակայքերում։ Անցնում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծովերով (արևմուտքից արևելք՝ Բարենցի, Կարայի, Լապտևների և Արևելասիբիրական ծովերով)՝ բնական ռեսուրսներով հարուստ Սիբիրի հյուսիսային և արևելյան մասերը եվրոպական արդյունաբերական շրջանների հետ։ Ըստ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության՝ հյուսիսային ծովային երթուղին չի ներառում Բարենցի ծովը, հետևաբար՝ չի տարածվում դեպի Ատլանտյան օվկիանոս[3][4]։
Այդ ուղուն բնորոշ են Արկտիկայի խիստ կլիմայական պայմանները։ Նավարկությանը հիմնականում խանգարում է արկտիկական սառույցը (սառցուղու երկարությունը նորերկրյան նեղուցներից մինչև Պրովիդենյա նավահանգիստը՝ 5610 կմ), որն առանձին հատվածներում չի հալվում կարճատև ամռան ընթացքում։ Հյուսիսային ծովային ուղով առաջինը փորձել են նավարկել պոմորները 11-13-րդ դարերում։ 16-րդ դարում կազակները աստիճանաբար հայտնաբերել և յուրացրել են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սիբիրական ափերը։ 18-րդ դարում՝ Ռուսական կայսրության պայմաններում, կազմակերպվու է Հյուսիսային մեծ արշավախումբը։ Շվեդիայի թագավոր Օսկար II-ի ֆինանսավորմամբ 1878-1879 թվականներին շվեդա-ֆիննական արշավախումբը՝ Ադոլֆ Էրիկ Նորդենշելդի գլխավորությամբ, «Վեգա» նավով, նավագնացության երկու սեզոնի ընթացքում, առաջին անգամ անցնում է ամբողջ հյուսիսային ծովային ուղին։ 1932 թվականին առաջին անգամ մեկ նավագնացության ընթացքում (65 օրում) հյուսիսային ծովային ուղով անցնում է «Սիբիրյակով» սառցահատը՝ Շմիդայի գլխավորած արշավախմբով։ Նույն թվականին ստեղծվում է հյուսիսային ծովային ուղու գլխավոր վարչություն։ 1935 թվականից սկսվում է այդ ուղու կանոնավոր շահագործումը։ Ատոմային հզոր սառցահատների ստեղծումը հնարավորություն է տալիս այդ ուղին շահագործել ոչ միայն արկտիկական կարճ ամառվա ընթացքում, այլև ամբողջ տարին։ Այդպիսի առաջին նավարկությունը կատարվում է 1977 թվականի փետրվարի վերջին, «Արկտիկա» ատոմային սառցահատի օգնությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.