Լապտևների ծով

From Wikipedia, the free encyclopedia

Լապտևների ծովmap
Remove ads

Լապտևների ծով (ռուս.՝ море Лаптевых), Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով Ռուսաստանի ափերի մոտ՝ Թայմիր թերակղզու և Հյուսիսային երկիր կղզիների (արևմուտքում) և Նորսիբիրական կղզիների (արևելքում) միջև։ Արևմուտքում Վիլկիցկու նեղուցով և Հյուսիսային երկիր կղզիների միջև եղած նեղուցներով հաղորդակցվում է Կարայի ծովի, արևելքում՝ Դմիրտրի Լապևի, Էստերիկան և Սաննիկովի նեղուցներով՝ Արևելասիբիրական ծովի հետ։

Արագ փաստեր Լապտևների ծով, Տեսակ ...
Remove ads
Remove ads

Աշխարհագրություն

Մակերեսը 662 հազար կմ2 է, առավելագույն խորությունը՝ 3385 մ։ Խոշոր ծոցերն՝ Խատանգայի, Օնելյոկի, Բուոր Խայի։

Լապտևների ծովն են թափվում Խատանգա, Լենա, Յանա, Օլենյոկ, Անաբար գետերը։ Գլխավոր նավահանգիստն է Տիքսին։

Անվանում

Անվանված է ի պատիվ Հյուսիսային ծովի մեծ արշավախմբի մասնակից ռուս ծովագնացների, հորեղբոր որդիներ Դմիտրի Յակովլևիչ և Խարիտոն Պրոկոֆևիչ Լապտևների։ Գրականության մեջ հայտնի է նաև Սիբիրական և Նոգենշելդի ծով անուններով[1]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads