From Wikipedia, the free encyclopedia
Ջրային ուղիներ, նավագնացության և փայտի լաստառաքման համար օգտագործվող ջրային տարածություններ։ Տարբերում են արտաքին և ներքին ջրային ուղիներ։ Ըստ օգտագործման բնույթի ներքին ջրային ուղիները լինում են նավարկության և լաստառաքման։ Արտաքին ջրային ուղիներն են օվկիանոսները, արտաքին ծովերը, ծովածոցերը։ Ներքին ջրային ուղիները լինում են բնական (ներքին ծովեր, լճեր և գետեր) և արհեստական (շլյուզված գետեր, նավարկելի ջրանցքներ, արհեստական ծովեր, ջրամբարներ)։ Ուղևորների և բեռների փոխադրման համար ջրային ուղիների հաղորդակցման այլ ուղիներից ավելի շահավետ են։ Հիմնական ծովերի և օվկիանոսների ջրային ուղիների բնութագիրը տրվում է առանձին ծովերին, օվկիանոսներին և ջրանցքներին վերաբերող, ինչպես նաև ծովային տրանսպորտ, գետային տրանսպորտ, ջրանցք և նավահանգիստ հոդվածներում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրային ուղիներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 535)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.