Հյոնա (երգչուհի)
From Wikipedia, the free encyclopedia
Հյոնա, լրիվ անունը Կիմ Հյոն Ա (անգլ.՝ Kim Hyun-a, հանգըլ՝ 김현아, հունիսի 6, 1992(1992-06-06)[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեական երգչուհի, ռեփեր, պարուհի, մոդել, երգերի հեղինակ։ Նա հանդիսանում է 4Minute խմբի հիմնական ռեփերը, գլխավոր պարուհին և խմբի դեմքը։ 2007 թվականի կեսերից նա եղել է Wonder Girls խմբի կազմում։ Ինչպես նաև հայտնի Trouble Maker դուետի անդամ։ Ներկա պահին պայմանագիր է կնքել Cube Enteraiment-ի հետ։ Հյոնան «TONY MOLY» կոսմետիկ ապրանքանիշի դեմքերից մեկն է։
Կիմ Հյոն Ա | |
---|---|
Հյոնան 2016 թվականի «Seoul Fashion Week»-ի ժամանակ | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 김현아 |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 김현아 |
Նաև հայտնի է որպես | Հյոնա |
Ծնվել է | հունիսի 6, 1992(1992-06-06)[1] (32 տարեկան) Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ, հիփ հոփ, դենս փոփ և Թրեպ երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, ռեփեր, կոմպոզիտոր, մոդել և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2007 (2007)–այժմ (այժմ) |
Լեյբլ | Cube Entertainment |
Կրթություն | Կոնկուկ Համալսարան |
Անդամակցություն | 4Minute, Trouble Maker, Wonder Girls, 4 Tomorrow? և Triple H (խումբ) |
Կապված | 4Minute (խումբ) |
Կայք | Պաշտոնական կայք |
Ստորագրություն | |
HyunA Վիքիպահեստում |
Հյոնան հանրությանը հայտնի է դարձել մինչև առաջնելույթը, Wonder Girls խմբի գլխավոր ռեփերն էր, որտեղից դուրս է եկել առողջական խնդիրների պատճառով։ 2008 թվականին պայմանագիր է ստորագրել «Cube Entertainment»-ի հետ։ Մեկ տարի անց տեղի է ունեցել 4Minute խմբի առաջնելույթը։ Նա նաև հայտնի է PSY-ի տեսահոլովակի մեջ հայտնվելուց հետո։
Ներկա պահի դրությամբ Կիմ Հյոնան «Playboy»-ի կարծիքով հանդիսանում է ամենասեքսուալ կորեուհիներից մեկը։ Ինչպես նաև «MAXIM» ամսագիրը հայտնել է ամենասեքսուալ այդոլ աղջկան, որը նույնպես Հյոնան էր։