From Wikipedia, the free encyclopedia
Triple H (կորեերեն՝ 트리플 H), հարավկորեական տրիո։ Ձևավորել է Cube Entertainment-ը 2017 թվականին։ Բաղկացած էր երեք անդամներից․ Հյոնան և PENTAGON խմբի անդամներ Հուին ու Ինդոունը։ Որպես խումբ, նրանք թողարկել են երկու մինի ալբոմ․ 199X (2017) և Retro Futurism (2018): Օգոստոսին Cube Entertainment-ը հաստատեց, որ Հյոնան և Ինդոունը, պայմանագրի դադարեցման մասին հայտարարությունից հետո, այլևս ընկերության անդամ չեն հանդիսանում դադարեցման մասին հայտարարությունից հետո[1]։
Triple H | |
---|---|
Ժանրեր | դենս փոփ, քեյ փոփ և հիփ-հոփ |
Գործունեություն | 2017 - 2018 |
Լեյբլ | Cube Entertainment |
Triple H (musical group) Վիքիպահեստում |
2017 թվականի մարտին Cube Entertainment-ը հայտարարեց, որ Հյոնան իր գործընկերների հետ կդառնա նոր ենթաբաժնի անդամ։ Դեբյուտը նախատեսված է մայիսին[2]։ Ապրիլի 4-ին հայտնի դարձավ, որ PENTAGON խմբի անդամներ Հուին ու Ինդոունը նույնպես ներգրավվել են ենթաբաժնում, և թիմը անվանվել է Triple H[2][3][4]: Նույն օրը հայտարարվեց «Triple H Fun Agency» շոուի մեկնարկի մասին[5]։ Հյոնան ընտրվեց որպես խմբի առաջնորդ, քանի որ հաղթեց «քար, մկրատ, թղթում»։
Ապրիլի 12-ին թողարկվեց առաջին խմբային թիզերը[6]։ Ապրիլի 27-ին ներկայացվեց ձայնային հատվածը[7]։ Հաջորդ երեք օրվա ընթացքում թողարկվեցին Հյոնայի, Հուիի և Ինդոունի անհատական թիզերները «365 Fresh» տեսահոլովակի համար[8][9]։
Մայիսի 1-ին նրանց առաջին դեբյուտային ալբոմը՝ 199X թողարկվեց տարբեր երաժշտական ծառայություններում, իսկ «365 Fresh» տեսահոլովակը թողարկվեց YouTube-ում։
2018 թվականի հուլիսի 18-ին, ավելի քան մեկ տարի անց, Triple H-ն՝ REtro Futurism մինի ալբոմով վերադարձավ բեմ[10]։ Ալբոմը գրավեց 8-րդ տեղը Gaon Album Chart-ում[11]։
Օգոստոսի 3-ին Հյոնան և Ինդոունը հաստատեցին իրենց հարաբերությունների մասին լուրերը, որոնք նախկինում հերքվել էին Cube Entertainment-ի կողմից, որի արդյունքում առաջմղումը նույն օրը պաշտոնապես ավարտվեց, չեղարկվեցին մնացած բոլոր ելույթները և ֆանսայնները[12][13][14]։
Հյոնայի և Ինդոունի փոխհարաբերությունների, ինչպես նաև վարկանիշի ենթադրյալ իջեցման մասին հայտարարությունից հետո, Cube Entertament-ը որոշեց դադարեցնել երկու պայմանագրերը։ Իրենք՝ արտիստները այդ մասին իմացան լուրերից[15]։ Հոկտեմբերի 15-ին գործակալությունը պաշտոնապես խզեց պայմանագիրը Հյոնայի[16], իսկ նոյեմբերի 14-ին`Ինդոունի հետ[17]։
Անվանում | Ալբոմի մանրամասներ | Բարձր դիրքեր | Վաճառք | |
---|---|---|---|---|
KOR [18] |
US World [19] | |||
199X |
|
4 | 10 |
|
Retro Futurism |
|
8 | — |
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.