Կոնտրալտո
From Wikipedia, the free encyclopedia
Կոնտր ալտ (իտալ.՝ contralto)՝ կանանց ամենացածր երգչաձայնը, ձայնածավալը փոքր օկտավայի (մի-ից) ֆա-ից մինչև երկրորդ օկտավայի սոլ-ը (լյա-ն) ((e)f-g2(a²)), ամենաարտահայտիչ և ազատ հնչող ձայնասահմանն է, կրծքայինը, առնական և ուժգին հնչողը, օպերաներում կոնտր ալտ հանձնարարում են նաև տղաների դերերգեր։ Երգչախմբում կոնտր ալտը (ինչպես և մեցցո-սոպրանոն) կոչվում է ալտ[1]։
Առավել բնութագրական և արտահայտչական ռեգիստրը՝ կրծքային (մինչև 1-ին օկտավայի սի-բեմոլ)։ Կոնտրալտո օպերային դերերգերից են՝ Օլգա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Կոնչակովնա (Բորոդինի «Իշխան Իգոր»)։ Կոմպոզիտորները հաճախ կոնտրալտո դերերգեր են գրել դեռահաս տղաների և պատանիների համար՝ Վանյա (Գլինկայի «Իվան Սուսանին»), Զիբել (Գունոյի «Ֆաուստ») և այլն։