From Wikipedia, the free encyclopedia
Հիպոնատրեմիա, արյան պլազմայում նատրիումի ցածր քանակություն[1]։ Այն հիմնականում սահմանվում է նատրիումի խտության ավելի քիչ քան 135 մմոլ/լ (135 միլիգրամ-էկվիվալենտ-լիտրում), իսկ ծանր դեպքերում 120 միլիգրամ-էկվիվալենտ-լիտրում և ցածր ցուցանիշով[2][3]։ Ախտանիշները կարող են բացակայել, լինել թեթև կամ ծանր[4][5]։ Թեթև ախտանիշներ են՝ մտածելու ընդունակության վատացումը, գլխացավերը, սրտխառնոցը և հավասաարակշռության խանգարումը[2]։ Ծանր ախտանիշներն են՝ շփոթվածությունը, ցնցումները, կոման[4][5]։
Հիպոնատրեմիա | |
---|---|
Տեսակ | հիվանդություն, ոչ նորմալ ցածր ծավալ, ախտանիշ կամ նշան և կլինիկական նշան |
Բժշկական մասնագիտություն | նեֆրոլոգիա և էնդոկրինոլոգիա |
ՀՄԴ-9 | 276.1 |
ՀՄԴ-10 | E87.1 |
Hyponatraemia Վիքիպահեստում |
Հիպոնատրեմիայի պատճառները դասակարգվում են ըստ շրջանառվող արյան ծավալի քանակի՝ ցածր, նորմալ կամ բարձր ծավալային[1]։ Ցածր ծավալային հիպոնատրեմիան առաջանում է փորլուծության, փսխման, միզամուղների կիրառման և քրտնարտադրության պատճառով[1]։ Նորմալ ծավալային հիպոնատրեմիան բաժանվում է՝ նոսրացված մեզով և կոնցենտրացված մեզով[1]։ Նոսրացված մեզ առաջանում է մակերիկամային անբավարարության, հիպոթիրեոզի և մեծ քանակի ջրի կամ գարեջրի օգտագործման դեպքում[1]։ Կոնցենտրացված մեզը առաջանում է հակամիզամուղային հորմոնի էկտոպիկ արտադրման համախտանիշի ժամանակ[1]։ Բարձր ծավալային հիպոնատրեմիան առաջանում է սրտային անբավարարության, լյարդի գործառույթի ընկճման և երիկամային անբավարարության ժամանակ[1]։ Կեղծ հիպոնատրեմիա առաջանում է, երբ սպիտակուցների՝ բազմակի միելոմայի ժամանակ, ճարպաթթուների և գլյուկոզայի մակարդակը արյան մեջ բարձրանում է[6][7]։
Բուժումը կախված է պատճառից[1]։ Հիպոնատրեմիայի շատ արագ շտկումը կարող է բերել բարդությունների[6]։ Արագ շտկում 3%-անոց սալինով խորհուրդ է տրվում միայն ախտանիշների նշանակալի արտահայտվածության և արագ առաջացած հիպոնատրեմիայի ժամանակ[1][7]։ Հիպոնատրեմիան հիմնականում բուժվում է ներերակային նորմալ սալինի ներարկմամբ[1]։ Հակամիզամուղային հորմոնի էկտոպիկ արտադրության համախտանիշը սովորաբար բուժվում է հեղուկի սահմանափակմամբ, իսկ մեծ ծավալային հիպոնատրեմիան՝ և՛ հեղուկների և՛ աղի սահմանափակմամբ[1]։ 2 և ավելի օր հիպոնատրեմիա ունենալու դեպքում շտկումը հիմնականում կատարվում է աստիճանաբար[1]։
Հիվանդանոց ընդունվածների մոտ 20%-ի մոտ, իսկ հատուկ մկանային վարժություններից հետո միայն 10%-ի մոտ է առաջանում հիպոնատրեմիա[2][6]։ Այս խմբի մոտ հիպոնատրեմիան ունի մահվան բարձր ռիսկ[6]։ ԱՄՆ-ում հիպոնատրեմիայի տնտեսագիտական արժեքը գնահատվում է 2.6 միլիարդ ԱՄՆ դոլար[8]։
Հիպոնատրեմիայի ախտանշաններն են՝ սրտխառնոցը, փսխում, կարճաժամկետ հիշողության կորուստ, շփոթվածություն, ախտաբանական քուն, հոգնածություն, ախորժակի կորուստ, գրգռվածություն, մկանային թուլություն, ցնցումներ, ջղակծկումներ և գիտակցության մթագնում կամ կոմա[9]։ Ախտանիշների ծանրության աստիճանը կախված է արյան մեջ նատրումի մակարդակից, ինչքան քիչ, այնքան ավելի ծանր։ Այնուամենայնիվ, տվյալներ կան, որ թեթև հիպոնատրեմիան ( 131–135 մմոլ/լ) ուղեկցվում է բազմաթիվ բարդություններով կամ անհասկանալի ախտանիշներով[10] (օրինակ՝ հաճախակի վայր ընկնել, ախտաբանական դիրք և քայլվածք, ուշադրության նվազում, ճանաչողական ֆունկցիաների վատացում և հնարավոր է մահացության հաճախականության մեծացում)[11][11][12]։
Նյարդաբանական ախտանիշները առաջանում են նատրիումի շատ ցածր մակարդակի դեպքում (սովորաբար <115 մմոլ/լ)[9]։ Երբ նատրիումի մակարդակը արյան մեջ չափազանց նվազում է, ջուրը մտնում է ուղեղային բջիջներ և բերում է այդ բջիջների այտուցի (ուղեղի այտուց)։ Այս ամենը բերում է ներգանգային ճնշման բարձրացման և առաջանում է հիպոնատրեմիկ էնցեֆալոպաթիա։ Ճնշման բարձրացման արդյունքում կարող է առաջանալ ուղեղի ճողվածք՝ գանգի ներքին կառուցվածքներից ուղեղային հյուսվածքի սեպում։ Սա կարող է բերել գլխացավի, սրտխառնոցի, փսխման, շփոթվածության, ցնցումների, ուղեղի հիմի ճնշման և ոչ կարդիոգեն թոքեի այտուցի[13]։ Այս ամենը սովորաբար մահացու է, եթե անհապաղ բուժում չկատարվի։
Ախտանիշների ծանրության աստիճանը կախված է նատրիումի մակարդակի տատանման արագությունից։ Աստիճանական նվազումը, նույնիսկ շատ ցածր մակարդակի, ավելի լավ տանելի է, քանի որ կատարվում է նյարդային բջիջների հարմարում։ Նյարդաբանական ախտանիշների ծանրության աստիճանի վրա ազդում են նաև ցնցումները կամ ոչ նյարդաբանական նյութափոխանակային խանգարումները։
Քրոնիկական հիպոնատրեմիան կարող է բերել նյարդաբանական ախտահարումների։ Այս ախտահարումներից առավել հաճախ հանդիպում է քայլվածքի և ուշադրության խանգարումը։ Հիպոնատրեմիան խախտելով ոսկրային նյութափոխանակաությունը համարվում է օստեոպորոզի և ոսկրերի կոտրվածքների ռիսկի գործոն[14]։
Հիպոնատրեմիա առաջացնող պատճառները հիմնականում բաժանվում են ցածր լարվածության՝ հեղուկների կոնցենտրացիան նորմայից քիչ է, առանց ցածր լարվածության և կեղծ ցածր մակարդակ[15]։ Ցածր լարվածության մեջ ներառված է մեծ, նորմալ և ցածր ծավալային հիպոնատրեմիաները[15]։ Սննդում նատրիումի քիչ քանակը շատ հազվադեպ է առաջացնում հիպոնատրեմիա։
Նատրիումի և հեղուկի քանակի մեծացում՝ նատրիումի քանակի բարձրացումը բերում է հիպերվոլեմիայի, իսկ հեղուկի քանակի շատացումը՝ հիպոնատրեմիայի՝
Հեղուկի նորմալ մակարդակ հիպոնատրեմիայով[16]՝
Հիպովոլեմիա նատրիումի ցածր մակարդակովՙ բայց հեղուկի մակարդակի նվազումը հարաբերականորեն ավելի քիչ է[16]։
Այլ պատճառներ, որոնք չեն մտնում վերևում նշված դասակարգման մեջ՝
Հիպոնատրեմիայի պատճառը հասկանալու համար պետք է մանրակրկիտ տեղեկություն ունենալ մարմնի ընդհանուր հեղուկի մակարդակի և դրա կարգավորման մասին՝ թե ինչպե՞ս է օրգանիզմը նորմալ պայմաններում պահպանում նատրիումի գրեթե հաստատուն մակարդակ կամ այդ կարգավորող համակարգի գործառույթի խանգարումները ինչ պայմաններում են լինում[22]։
Գոյություն ունի հիպոթալամո-երիկամային համակարգ, որը նորմայում կարգավորում է նատրիումի նորմալ մակարդակը։ Այս համակարգը աշխատում է հետևյալ կերպ՝ հիպոթալամուսում կան օսմոընկալիչներ, որոնք պատասխանում են օրգանիզմում նատրիումի մակարդակի բարձրացմանը և ազդանշան են ուղարկում հետին հիպոֆիզին հակամիզամուղային հորմոն՝ վազոպրեսին, արտադրելու համար[23]։ Վազոպրեսինը անցնելով արյան հուն ազդանշան է ուղարկում երիկամներին, որ դրանք ապահովեն համապատասխան քանակի հեղուկի հետներծծում՝ արյան ծավալը մեծացնելու և նատրիումի մակարդակը նորմայի բերելու համար, որը ազդակ է հանդիսանում օսմոընկալիչների ընկճման համար։ Բացի օսմոընկալիչների խթանումից նատրումի խտության բարձրացման դեպքում խթանվում է նաև ծարավը[24]։ Նորմայում թեթև հիպոնատրեմիայի դեպքում՝ 135 միլիգրամ-էկվիվալենտ-լիտրում, հակամիզամուղային հորմոնի արտազատում տեղի չի ունենում, միայն երիկամները դադարեցնում են ջրի հետներծծումը երիկամային խողովակներով։ Բացի այդ ծարավի կենտրոնը ևս չի դրդվում։ Այս երկու մեխանիզմները աշխատում են նատրիումի մակարդակը նորմայի վերադարձնելու համար[25][26][27]։
Հիպոնատրեմիան առաջանում է՝ 1) հիպոթալամո-երիկամային հետադարձ կապը ակտիվանում է մեծ քանակի հեղուկի ընդունումից 2) հետադարձ կապի աշխատանքի խանգարում՝ հակամիզամուղային հորմոնի մշտական արտազատման պատճառով 3) երիկամային ընկալիչները մշտապես ակտիվ են կամ 4) հակամիզամուղային հորմոնի մակարդակը բարձր է, չնայած դրան չկա նորմալ խթանում։
Հիպոնատրեմիան առաջանում է երկու ճանապարհով՝ կամ օսմոընկալիչ-աքվապորին հետադարձ կապը ճնշվում է, կամ ընդհատվում է։ Ընդհատումը կարող է կապված լինել կամ չլինել հակամիզամուղային հորմոնի հետ[26]։ Հետադարձ կապը ագելակվում է ջրային թունավորման ժամանակ մեզի առավելագույն նոսրացմամբ, որը առաջանում է՝ 1) չափազանց շատ հեղուկ ընդունելու դեպքում՝ հոգեկան պոլիդիպսիա 2) գարեջրամոլության 3) չափազանց շատ ներերակային հեղուկի ներարկման կամ 4) ինֆանտիլ հեղուկային թունավորման դեպքում։ Մեզի նոսրացման ունակության խանգարումը, որը կապված է հակամիզամուղային հորմոնի հետ, առաջանում է 9 իրավիճակներում՝ 1) զարկերակային ծավալի նվազում 2) հեմոդինամիկական 3)կանգային սրտային անբավարարություն 4) ցիռոզ 5) նեֆրոզ 6) ողնուղեղի հիվանդություն 7) Ադիսոնի հիվանդություն 8) նատրիումի ծախսում գլխուղեղի կողմից և 9) հակամիզամուղային հորմոնի էկտոպիկ արտադրություն։ Երբ հետադարձ կապի համակարգը աշխատում է նորմալ, իսկ խանգարված է մեզի նոսրացումը հակամիզամուղային հորմոնից անկախ, ապա պատճառները կարող են լինել՝ 1) օլիգուրիկ երիկամային անբավարարությունը 2)երիկամային խողովակային ինտերստիցիալ հիվանդությունը 3) միզամուղների կիրառումը[26]։
Նատրիումը համարվում է առաջնային դրական լիցքավորված իոնը արտաբջջային տարածությունում և ինքնուրույն չի կարող անցնել դեպի բջիջ։ Այս ամենի պատճառը այն է, որ նատրիումը իր շուրջ հավաքում է 25 մոլեկուլ ջուր և ձևավորվում է մեծ բևեռային մոլեկուլ, որը ի վիճակի չէ անցնել բջջային թաղանթի միջով՝ անցուղիներ կամ պոմպեր են անհրաժեշտ։ Բջջի ուռճեցումը ակտիվացնում է ծավալ-կախյալ անիոնային անցուղիներին, որը և նպաստում է տաուրինի և գլուտամատի արտազատմանը աստրոցիտներից[28]։
Հիպոնատրեմիայի պատճառը գտնելու համար անհրաժեշտ է անամնեզի հավաքում, ֆիզիկալ զննման և լաբորատոր տվյալներ։ Արյան քննությամբ հայտնաբերված նատրիումի 135 մմոլ/լ և քիչ լինելը հիպոնատրեմիայի նշան է[29]։ Հիվանդության պատմությունը և ֆիզիկալ զննումը անհրաժեշտ է հիվանդի հիպովոլեմիկ, նորմովոլեմիկ կամ հիպերվոլեմիկ վիճակը հայտնաբերելու համար, որը կարևոր գործոն է պատճառը գտնելու համար։ Անհրաժեշտ է նաև հարցնել հիվանդի գանգատները։
Կեղծ հիպոնատրեմիան՝ այլ կերպ կոչվում է նաև հիպերտոնիկ կամ արհեստական հիպոնատրեմիա, առաջանում է, երբ արյան շիճուկում առկա է նատրիումի ցածր մակարդակ, բայց չկա հիպոտոնիա։ Հիպերտոնիկ հիպոնատրեմիայի ժամանակ հեղուկի պահումը կատարվում է գլյուկոզայի՝ հիպերգլիկեմիայի կամ շաքարային դիաբետի ժամանակ, կամ մանիտոլի միջոցով։ Իզոտոնիկ հիպոնատրեմիան առաջանում է առավել հաճախ արյան մեջ եռգլիցերիդների բարձր քանակի դեպքում կատարված սխալ չափումներից կամ պարապրոտեինեմիայից։ Այն առաջանում է հետազոտելուց առաջ արյունը նոսրացնելու ժամանակ երբ[30]։
Իրական հիպոնատրեմիան, այլ կերպ կոչվում է նաև հիպոտոնիկ հիպոնատրեմիա, ամենահաճախ հանդիպող տեսակն է։ Այն շրջանառվող հեղուկի ծավալից կախված բաժանվում է երեք դասի։ Ամեն մեկը ունի հակամիզամուղային հորմոնի մակարդակի բարձրացման իր պատճառը՝
Քրոնիկական հիպոնատրեմիան առաջանում է նատրումի մակարդակի աստիճանական անկման պայմաններում՝ մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում, և ախտանիշները ու բարդությունները համարվուն են միջին ծանրության։ Այն հաճախ անվանվում է անախտանիշ հիպոնատրեմիա, քանի որ գրեթե ախտանիշներ չկան, այնուամենայնիվ, ըստ նոր հետազոտությունների անախտանիշ հիպոնատրեմիան այդքան էլ անախտանիշ չէ[10]։
Սուր հիպոնատրեմիան առաջանում է, երբ նատրիումի մակարդակը նվազում է շատ արագ և բերում է պոտենցիալ վտանգավոր բարդությունների՝ ուղեղի այտուցի, որը կարող է բերել կոմայի կամ մահվան։
Հիպոնատրեմիայի բուժումը կախված է հիմնական պատճառից[15]։ Հիվանդի ախտանիշներից է կախված, թե ինչքան արագ է անհրաժեշտ սկսել բուժումը[15]։ Բուժման հիմնաքարը համարվում է հեղուկների ներմուծումը[15]։ Ծանր դեպքերում խորհուրդ է տրվում ժամում մոտ 5 մմոլ/լ և ավել նատրիումի մակարդակի մեծացում[15]։ Որոշ հիվանդների մոտ շիճուկային նատրիումի մակարդակը արագ բարձրանում է, դրա համար անհրաժեշտ է դինամիկ հսկողություն բարդություններից խուսափելու համար։ Այս խմբի մեձ մտնում են՝ հիպոնատրեմիա ունեցող և ներերակային հեղուկներ ստացող հիվանդները, մակերիկամային անբավարարությամբ հիվանդները, ովքեր ստանում են հիդրոկորտիզոն և այն մարդիկ, ում մոտ հիպոնատրեմիայի պատճառը համարվում է աղի և հեղուկների սահմանափակումը և բուժվում են համապատասխան դիետայով[31]։ Մեզի նոսրացումը այս հիվանդների մոտ կարող է լինել ազդանշան նատրիումի մակարդակի բարձրացման մասին արյան շիճուկում[31]։
Նատրիումի դեֆիցիտ (140 – շիճուկային նատրիում) x մարմնի ընդհանուր հեղուկ[6]
Մարմնի ընդհանուր հեղուկ= մարմնի զանգված կիլոգրամներով x 0.6
Տարբերակներն են՝
Հիպոնատրեմիայով հիվանդների մոտ, ովքեր ստանում են միզամուղներ, կարող է նվազել կալիումի մակարդակը, դրա համար պետք է նաև հսկել այդ ցուցանիշը[12]։
Ամերիկյան և Եվրոպական ուղեցույցները դեղորայքների կիրառումներ մասին ունեն տարբեր մոտեցումներ[33]։ Ամերիկայի Միացյալ Նաանգներում հակամիզամուղային հորմոնի էկտոպիկ արտադրություն, ցիռոզ կամ սրտային անբավարարություն ունեցող հիվանդներին խորհուրդ է տրվում կիրառել դեղեր[33]։ Եվրոպայում սովորաբար խորհուրդ չեն տրվում[33]
Հետազոտությունները փաստում են, որ վազոպրեսինի ընկալիչների ներհակորդները, օրինակ՝ կոնիվապտանը, մի փոքր ավելի արդյունավետ է, քան հեղուկի սահմանափակումը հիպերվոլեմիկ և նորմովոլեմիկ անձանց մոտ[1]։ Այս դեղերը չպետք է կիրառվեն հիպովոլեմիկ հիպոնատրեմիա ունեցողների մոտ[15]։ Այս խմբի ներկայացուցիչները կիրառվում են նաև վազոպրեսինի էկտոպիկ արտադրությամբ քրոնիկական հիպոնատրեմիա ունեցողների մոտ, որը անբավարար է պատասխանում հեղուկի սահմանափակմանը և/կամ նատրիումի դեղահաբերին[12]։
Դեմեկլոցիկլինը, որը երբեմն կիրառվում է վազոպրեսինի էկտոպիկ արտադրությամբ հիվանդների մոտ, ունի նշանակալի կողմնակի ազդեցություններ՝ երիկամային խնդիրներ, արևից զգայունություն[15][34]։ Շատ մարդկանց մոտ այն անարդյունավետ է, իսկ որոշների մոտ բերում է նատրիումի մակարդակի գերշտկման և հետևաբար հիպերնատրեմիայի առաջացման[15]։
Միզանյութի ամենօրյա ներընդունման եղանակով կիրառումը, որը հաճախ չի կիրառվում վատ համ ունենալու պատճառով, ունի որոշակի արդյունավետություն վազոպրեսինի էկտոպիկ արտադրության ժամանակ[15][34]։ Այնուամենայնիվ, այն հասանելի չէ շատ երկրներում[15]։
Արյան պլազմայի նատրիումի խտության չափազանց արագ մեծացումից կարող է առաջնալ կամրջի կենտրոնական միելինոլիզ[35]։ Պետք է խուսափել 10 միլիգրամ-էկվիվալենտ-լիտր և ավելի իջեցումը[36]։
Հիպոնատրեմիան հանդիսանում է ջրաէլեկտրոլիտային փոխանակության ամենահաճախ հանդիպող խանգարումը[15]։ Այս վիճակը առավել հաճախ հանդիպում է կանանց, մեծահասակների և հոսպիտալիզացված անձանց մոտ։ Հիպոնատրեմիայի առաջանալու հավանականությունը կախված է հիվանդների պոպուլյացիայից։ Հոսպիտալիզացվածների 15–20% մոտ հանդիպում է հիպոնատրեմիա, բայց միայն 3–5%-ի մոտ է շիճուկային նատրիումի մակարդակը 130 մմոլ/լ և ցածր։ Մեծահասակների՝ 30% և ավել, և դեպրեսիայով հիվանդների մոտ 30%-ը՝ սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչներ կիրառելիս, ևս ունեն հիպոնատրեմիա[10] (օրինակ՝ հաճախակի վայր ընկնել, ախտաբանական դիրք և քայլվածք, ուշադրության նվազում, ճանաչողական ֆունկցիաների վատացում և հնարավոր է մահացության աստիճանի մեծացում)[11]։
Հիպոնատրեմիա ունեցող և հոսպիտալացում պահանջող հիվանդները անհրաժեշտություն ունեն ավելի երկար մնալու հիվանդանոցում, այսինքն պահանջում են ավել մեծ ծախսեր, և կրկնման ավելի բարձր հավանականություն կա։ Սա մասնավորապես հանդիպում է տղամարդկանց և մեծահասակների մոտ.[37]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.