From Wikipedia, the free encyclopedia
Երիկամային անբավարարություն, որը հայտնի է նաև երիկամային հիվանդության վերջնական փուլ անվամբ, վիճակ, երբ երիկամները դադարում են կատարել իրենց ֆունկցիան[2]։Դա լինում է՝ սուր երիկամային անբավարարություն (արագ զարգացող) և խրոնիկական երիկամային անբավարարություն (դանդաղ զարգացող)[1]։ Որպես ախտանիշներ կարող են լինել ոտքերի այտուցը, հոգնացությունը, փսխումը, ախորժակի կորուստը կամ գիտակցության մթագնումը[2]։ Սուր երիկամային անբավարարության բարդություններից են ուրեմիան, հիպերկալեմիան կամ սրտի ծավալային գերբեռնվածությունը[3]։ Խրոնիկական անբավարարության բարդություններից են՝ սրտային հիվանդությունները, գերճնշումը կամ անեմիան[6][7]։
Երիկամային անբավարարություն | |
---|---|
Հեմոդիալիզի սարքավորում,որը օգտագործվում է երիկամի ֆունկցիան փոխարինելու համար | |
Տեսակ | Սուր երիկամային անբավարարություն, քրոնիկ երիկամային անբավարարություն[1] |
Պատճառ | Սուր։ հիպոտենզիա, միզուղիների խցանում, որոշ դեղամիջոցներ, ռաբդոմիոլիզ, and հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ.[1] Քրոնիկ։ Դիաբետ, գերճնշում, նեֆրոտիկ համախտանիշ, երիկամների պոլիկիստոզ[1] |
Հիվանդության ախտանշաններ | Ոտքի այտուց, հոգնածություն, ախորժակի կորուստ, շփոթվածություն[2] |
Վնասում է | երիկամ |
Բժշկական մասնագիտություն | նեֆրոլոգիա |
Հոմանիշներ | Երիկամային անբավարարություն,երիկամային հիվանդության վերջնական փուլ |
Ախտորոշում | Սուր։ Միզարտադրության քչացում, շճային կրեատինինի բարձրացում[3] Քրոնիկ:Կծիկային ֆիլտրացիոն արագությունը (ԿՖԱ) < 15[4] |
Բուժում | Սուր։ Կախված է պատճառից[5] Քրոնիկ։ Հեմոդիալիզ, պերիտոնեալ դիալիզ, երիկամի փոխպատվաստում[2] |
Բարդություններ | Սուր։ ՈՒրեմիա, հիպերկալեմիա, ծավալային ծանրաբեռնվածություն[3] Քրոնիկ։ Սրտային հիվանդություն, գերճնշում, անեմիա[6][7] |
Հաճախություն | Սուր։ Տարեկան 1000-ից 3-ը[8] Քրոնիկ:1000-ից 1-ը(ԱՄՆ)[4] |
Սուր երիկամային անբավարարության պատճառներն թերճնշումը, միզուղիների խցանումը, որոշ դեղամիջոցներ,ռաբդոմիոլիզը և հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշը[1]։ Խրոնիկական երիկամային անբավարարության պատճառներն են դիաբետը, գերճնշումը, նեֆրոտիկ համախտանիշը և երիկամների պոլիկիստոզը[1]։ Սուր երիկամային անբավարարությունը հաճախ ախտորոշում են հիմնվելով այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են միզարտադրության քչացումը կամ շիճուկային կրեատինինի քանակի շատացումը[3]։ Խրոնիկական երիկամային անբավարարությունը ախտորոշում են հիմնվելով կծիկային ֆիլտրացիոն արագության(ԿՖԱ) վրա (15-ից փոքր) կամ էլ երիկամի փոխարինական թերապիայի անհրաժեշտությունը[4]։ Սա համարժեք է 5-րդ աստիճանի խրոնիկական երիկամային հիվանդությանը[4]։
Սուր երիկամային անբավարարության բուժումը հիմնականում կախված է առաջնային պատճառից[5]։ Խրոնիկական երիկամային անբավարարության բուժումը կարող է ներառել հեմոդիալիզը, որովայնային դիալիզը կամ երիկամի փոխպատվաստումը։ Հեմոդիալիզի ժամանակ օգտագործում են օրգանիզմից դուրս գտնվող սարք՝ արյունը ֆիլտրելու համար[2]։ Որովայնամզային դիալիզի ժամանակ հատուկ հեղուկը տեղադրվում է որովայնի խոռոչում և արյունը ֆիլտրվում է օրական մի քանի անգամ[2]։ Երիկամի փոխպատվաստման ժամանակ տեղադրում են ուրիշի երիկամը և անհրաժեշտ է իմունոդեպրեսանտների օգտագործում[2]։ Խորհուրդ է տրվում նաև սննդակարգին ուշադրություն դարձնել[2]։
ԱՄՆ-ում 1000-ից 3-ը տարեկան ունենում են սուր անբավարարություն[8]։ Խրոնիկականի տարածվածությունը կազմում է 1000-ից 1-ը[4][9]։ Սուր անբավարարությունը հաճախ դարձելի է, իսկ քրոնիկը անդարձելի[1]։ Համապատասխան բուժման պարագայում խրոնիկական հիվանդները կարող են շարունակել իրենց աշխատանքը[2]։
Երիկամային անբավարարությունը լինում է 2 տեսակի՝ սուր երիկամային անբավարարություն և խրոնիկական երիկամային անբավարարություն։ Երիկամային անբավարարության տեսակը տարբերակելուն օգնում են անեմիան և երիկամների չափսերը սոնոգրաֆիայով, քանզի խրոնիկականի ժամանակ դիտվում է անեմիա, իսկ երիկամի չափսերի փոքրացում։
Երիկամների սուր վնասումը (ԵՍՎ), որը նախկինում անվանում էին սուր երիկամային անբավարարություն[10][11],իրենից ներկայացնում է արագ հարաճող երիկամային ֆունկցիայի կորուստ[12], սովորաբար բնորոշվում է օլիգուրիայով (միզարտադրության քչացում, մեծահասակների մոտ օրական 400մլ քիչ[13] ,երեխաների մոտ 0,5-1 մլ/կգ/ժամ) և ջրաէլեկտրոլիտային հաշվեկշռի խախտումով։ ԵՍՎ կարող է առաջանալ տարբեր պատճառներից, սովորաբար տարբերակվում է նախաերիկամային, ներքին և հետերիկամային տեսակների։ Պարակվատով թունավորվածներից շատերի մոտ դիտվում է ԵՍՎ, երբեմն պահանջելով հեմոդիալիզի անհրաժեշտություն[14]։ Հիմնական պատճառը պետք է հայտնաբերվի և վերացվի, և կարող է դիալիզի անհրաժեշտություն առաջանալ մինչև այդ պատճառների բուժումը։
Խրոնիկական երիկամային հիվանդությունը կարող է առաջանալ դանդաղ և սկզբնական շրջանում քիչ ախտանշաններով[15]։ Խրոնիկական երիկամային հիվանդությունը կարող է լինել երկարաժամկետ անդառնալի սուր հիվանդությամբ պայմանավորված կամ հիվանդության հարաճման հետևանքով։
ՍԵՎ-ի հետ միաժամանակ կարող է լինել նաև երիկամների խրոնիկական հիվանդություն, որը կոչվում է սուր խրոնիկական երիկամային անբավարարություն։ Սուր խրոնիկական երիկամային անբավարարության սուր բաժինը կարող է դարձելի լինել և ինչպես ՍԵՎ-ի ժամանակ բուժման նպատակն է երիկամների հիմնական ֆունկցիայի վերականգնումը, որը սովորաբար չափում են շիճուկային կրեատինինի քանակով։ Ինչպես ՍԵՎ-ը, այնպես էլ սուր խրոնիկական երիկամային անբավարարությունը կարող է դժվար տարբերակելի լինել ԵԽՀ-ից, եթե հիվանդը չի եղել բժշկի հսկողության տակ և սկզբնական արյան հետազոտությունը հասանելի չէ համեմատության համար։
Ախտանիշները կարող են տարբերվել տարբեր մարդկանց մոտ։ Հիվանդության սկզբնական շրջանում հիվանդը իրեն կարող է առողջ զգալ կամ նկատել ախտանիշները նրանց դրսևորվելու պահին։ Երբ երիկամը չի կատարում նորմալ ֆիլտրացիա, նյութափոխանակության արգասիքները կուտակվում են արյան և օրգանիզմի մեջ և այս վիճակը կոչվում է ազոտեմիա։ Ազոտեմիայի քիչ ցուցանիշները կարող են առաջացնել քիչ ախտանիշներ։ Հիվանդության հարաճման ժամանակ ախտանիշները նկատելի են դառնում։ Նկատելի ախտանիշներով երիկամային անբավարարությունը կոչվում է ուրեմիա[16]։
Երիկամային անբավարարության ախտանիշները ներառում են հետևյալները[16][17][18][19]․
ՍԵՎ-ը հիմնականում առաջաում է, երբ երիկամների արյունամատակարարումը հանկարծակի վատանում է, կամ թույներով երիկամների ծանրաբեռնման ժամանակ։ Պատճառների մեջ են մտնում նաև դժբախտ պատահարները, վնասվածքները կամ էլ վիրահատության արդյունքում, երբ երիկամների արյունամատակարարումը տևական ժամանակով վատանում է։ Այդպիսի վիրահատությունների շարքից է սրտի շունտավորումը։
Դեղերի գերդոզավորումը, պատահական կամ քիմիական ծանրաբեռնումը, օրինակ՝ հակաբիոտիկները կամ քիմիոթերապիան, նույնպես կարող են բերել ՍԵՎ-ի առաջացման։ Ի տարբերություն խրոնիկական վնասման ՍԵՎ-ից հետո երիկամները հաճախ կարող են վերականգնվել և հիվանդը կշարունակի իր նորմալ կյանքը։ ՍԵՎ-ով տառապող մարդիկ ունեն բուժման կարիք մինչև երիկամների նորմալ ֆունկցիայի վերականգնումը և հաճախ նրանց մոտ լինում է հետագա երիկամային անբավարարության բարձր ռիսկ[23]։
Այլ պատճառներից են տևական ճնշման համախտանիշը, որը առաջանում է մեծ քանակի թույների արյան շրջանառություն անցնելուց, երբ ծանրության տակ գտնվող վերջույթը ազատվում է ճնշումից։ Արդյունքում առաջացած ծանրաբեռնվածությունը կարող է բերել երիկամների խցանման և վնասման։ Վերջինիս առաջացման մեխանիզմը, ինչպես կարծում են, հանդիսանում է մկանների քայքայման արգասիքների անցումը արյան մեջ, հիմնականում միոգլոբինը, կալիումը և ֆոսֆորը, որոնք ռաբդոմիոլիզի արդյունքն են (մկանների քայքայումը իշեմիայի պատճառով)։ Երիկամների վրա ազդեցության հատուկ մեխանիզմը դեռ հայտնի չէ, բայց կարծում են, որ ինչ-որ առումով կապված է միոգլոբինի նեֆրոտոքսիկ մետաբոլիտների հետ։
ԽԵՀ-ն ունի բազմաթիվ պատճառներ։ Ամենահաճախակի հանդիպող պատճառներից են շաքարային դիաբետը և երկարատև չկարգավորվող գերճնշումը[24]։ Երիկամների պոլիկիստոզը նույնպես տարածված պատճառներից է։ Երիկամների պոլիկիստոզով հիվանդների մեծամասնության մոտ ունեն հիվանդության ընտանեկան ժառանգական պատմություն։ Այլ գենետիկական հիվանդությունները նույնպես ազդում են երիկամների ֆունկցիայի վրա։
Իբուպրոֆենի և ացետամինոֆենի (պարացետամոլ) չափից ավել օգտագործումը նույնպես կարող են առաջացնել ԽԵՀ[25]։
Որոշ ինֆեկցիոն ագենտներ, ինչպիսին է ղանտավիրուսը, կարող են ախտահարել երիկամները առաջացնելով երիկամային անբավարարություն[26]։
APOL1 գենը հանդիսանում է ոչ դիաբետիկ երիկամային անբավարորության հիմանական ռիսկի գործոնը աֆրիկական ծագման մարդկանց մոտ, բերելով ՄԻԱՎ ասոցացված նեֆրոպատիայի, տեղային սեգմենտր գլոմերուլոսկլերոզի և գերճնշման հետ կապված ԽԵՀ (չկապված այլ ախտաբանության հետ) առաջացման[27]։ APOL1 գենի հետ կապված ԽԵՀ վերջնական փուլի երկու տեսակ է արձանագրված արևմտյան աֆրիկակայում[28][29]։
Տարբեում են խրոնիկական երիկամային հիվանդության 5 փուլ, կախված կծիկային ֆիլտրացիայի արագությունից (ԿՖԱ)։ 1-ին փուլ-երիկամի ֆունկցիայի քիչ նվազում, քիչ քանակի ախտանիշներով։ 2-րդ և 3-րդ փուլերը երիկամային դիսֆունկցիայի բուժման և պրոցեսի դանդաղեցման համար բուժաշխատողների կողմից օգնության կարիք ունեն։4-րդ և 5-րդ փուլերում հիվանդները ապրելու համար ակտիվ բուժման կարիք են զգում։ 5-րդ փուլը հանդիսանում է ծանր հիվանդություն և պահանջում է երիկամային փոխարինական թերապիա (դիալիզ) կամ երիկամի փոխպատվաստում, երբ դա հնարավոր է։
Նորմալ ԿՖԱ տատանվում է կախված սեռից, տարիքից, մարմնի չափերից և էթնիկ ծագումից։ Նեֆրոլոգները կարծում են, որ ԿՖԱ-ն հանդիսանում է երիկամների ֆունկցիայի գնահատման ամենալավ ցուցանիշը[30]։ Երիկամների ազգային հիմնադրամը առաջարկել է ԿՖԱ-ի չափման օնլայն հաշվիչ[31] նրանց համար, ովքեր հետաքրքրված են ԿՖԱ-ով (վերջինիս օգտագործման համար անհրաժեշտ է շիճուկային կրեատինինի մակարդակը)։
Մինչ ժամանակակից բժշկության զարգացումը երիկամային անբավարարությունը անվանում էին ուրեմիկ թունավորում։ ՈՒրեմիա տերմինը օգտագործվում է արյան մեզով թունավոման ժամանակ։ Սա մի վիճակ է, երբ արյան մեջ մեզի քանակը բավականին բարձր է։ 1847 թվականից սկսած, այն իր մեջ ներառում է օրվա մեզի քանակի քչացումը, որը բացատրում էին մեզի անցումով արյան մեջ, միզուկով դուրս գալու փոխարեն։ Ներկայումս ուրեմիա տերմինը օգտագործում են բնորոշելով հիվանդությունը, որը ուղեկցում է երիկամային անբավարարությանը[32]։
Ցույց է տրվել, որ սպիտակուցների քիչ քանակությամբ դիետան պրոֆիլակտիկ ազդեցություն է ունենում խրոնիկական երիկամային հիվանդության պրոգրեսիվման վրա տիպ 1 շաքարային դիաբետով և առանց դիաբետի մարդկանց մոտ։ Սակայն այս ազդեցությունը չի գործում 2-րդ տիպի շաքարային դիաբետով մարդկանց մոտ[33]։ Միայն բուսական սնունդ պարունակող դիետաները կարող են օգնել երիկամների հիվանդություններով քիչ մարդկանց[34]։ Սպիտակուցներով հարուստ բուսական կամ կենդանական դիետաները բացասական ազդեցություն են ունենում երիկամների ֆունկցիայի վրա, համենայն դեպս կարճ ժամանակահատվածում[35]։
Մարդիկ, ովքեր շուտ են դիմել նեֆրոլոգի և մինչև դիալիզ սկսելը ավելի երկար ժամանակ ունեին, ավելի կարճ սկզբնական հոսպիտալացման ժամանակահատված և դիալիզից հետո մահացության ցածր տոկոս ունեին[36]։Հեղինակները նշում են մասնագետներին վաղ դիմելու կարևորությունը ԽԵՀ-ի հարաճումը կանխելու համար[36]։ Հիվանդության հարաճումը կանխելու այլ մեթոդներից են նեֆրոտոքսինների քանակի քչացումը, ինչպիսին են ՈՍՀԲԴ-երը և ներերակային կոնտրաստները[37]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.